Հայաստանը՝ ոչ իսլամամետ եւ Իսրայելից հին երկիր – Ի տարբերություն թուրքերի եւ ադրբեջանցիների, ԻԼԻՊ-ի կազմում չկան հայեր (առավել եւս՝ հայաստանցիներ)… Իսայելցի լրագրողն իր պապերի հորինած «ջան Ադրբեջան» երգն է երգում՝ առանց հանգերի…

Թուրքիան եւ Ադրբեջանն այլեւս թաթախված են իսլամական ծայրահեղականներին աջակցելու խնդրում, եւ սա շուտով բումերանգի հարվածի ազդեցություն կունենա: Այս երկրները ոչ միայն աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, որ փորձում է համաիսլամական պետություն ստեղծել Մերձավոր Արեւելքի, Կովկասի, Միջին Ասիայի եւ այլ տարածքների վրա, անգամ Եվրոպայի ու Ռուսաստանի տարածքներն են ներառված որոշ քարտեզներում, այլեւ սնուցում են ահաբեկիչներով, ինչը եւս հնարավոր չէ թաքցնել այլեւս: Իսկ Ստամբուլը դարձել էր «Իսլամական պետության» ահաբեկիչների սնուցման վայր, որտեղ հավաքվում էին աշխարհի տարբեր ծայրերից եկած ահաբեկիչներ եւ ապա անցնում էին Սիրիայի ու Իրաքի այն տարածքներ, որտեղ վխտում են ծայրահեղ իսլամականները:

Այսպես համաշխարհային իսլամական պետության ջատագովները այլեւս չեն թաքցնում իրենց աշխարհակուլ նպատակները: Նրանք մտադիր են կլանել անգամ այն երկրները, որոնք այսօր աջակցում են իրենց:

Հարյուրավոր թուրքեր ու ադրբեջանցիներ են արդեն սպանվել Սիրիայի եւ Իրաքի տարածքները գրավելու ընթացքում: Սակայն դա չի խանգարում, որ նորից շարունակեն իսլամական ահաբեկիչներով սնուցել տարածաշրջանը:

Ըստ երեւույթին, Արեւմուտքի եւ Ռուսաստանի կտրուկ քայլերը սթափեցրել են Անկարային ու Բաքվին, որոնք փորձում են ցույց տալ, թե մաս են կազմել հակաահաբեկչական այն դաշինքին, որը ստեղծվել է Արեւմուտքի կողմից: Սակայն կա անվստահություն, քանի որ թուրքերն ու ադրբեջանցիները համաիսլամական քայլերին զուգահետ առաջ են քաշում համաթուրքական կամ նորօսմանական գաղափարներ, որոնք պակաս վտանգավոր չեն տարածաշրջանի ապակայունացման համար, որքան իսլամական անհանդուրժողականությունը:

Հակաահաբեկչական պայքարում Անկարայի ու Բաքվի երկակի խաղերը շահավետ դիրքերում են դրել Հայաստանին, որը փորձում է քաղաքական հակակշիռներով դառնալ տարածաշրջանի վստահելի գործընկեր-երկիր: Սա որոշակիորեն հաջողվել է, ինչը կատաղեցրել է թյուրքական դաշինքնին: Եվ օրերս մի փորձ արվեց Հայաստանին եւս կապել «Իսլամական պետության» հետ: Միջազգային լրատվամիջոցները հանկարծ տեղեկատվություն տարածեցին, թե Կահիրեում ձերբակալվել է իսլամիստների մի խմբավորում, որի ահաբեկիչների թվում կա նաեւ Հայաստանի քաղաքացի:

Հայաստանի ԱԳՆ-ն արագ արձագանքեց, որ Կահիրեում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ձերբակալված անդամների թվում ՀՀ քաղաքացի չկա։ ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց, որ «ի պատասխան Կահիրեում Հայաստանի դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամների մեջ Հայաստանի քաղաքացի չկա»:

Բայց այս պարզաբանումից հետո էլ որոշ զլմ-ներ շարունակում էին հայտարարել, թե «եգիպտական հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի 6 անդամի, որոնց թվում եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ»: Իհարկե, այս լուրը շահարկողների մեջ առաջնային տեղեր էին զբաղեցնում թուրքական եւ ադրբեջանական զլմ-ները: Հակառակ այս լուրի, շուտով տեղեկատվություն սփռվեց, որ Ռուսաստանի օդուժը հերթական անգամ ռմբակոծել է իսլամականների տարածքները, որտեղ բազմաթւվ զոհերի թվում կա շուրջ 100 ադրբեջանցի: Ադրբեջանական զլմ-ների տեղեկությունների համաձայն, ռուսական ինքնաթիռները «Սիրիայում ռմբակոծել են ԻՊ գրոհայինների ճամբարը, որտեղ տեղակայված էր «ադրբեջանական գումարտակը»: Խոսք կա ավելի քան 100 սպանված գրոհայինի մասին»: Միաժամանակ հաղորդվել է, որ Ռուսաստանը բողոք է ներկայացրել ԻՊ գրոհայինների դեմ Ֆրանսիայի ավիացիայի ռմբակոծության կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «իր երկիրը ռմբակոծելու է, եթե ինչ-որ բան սպառնա իր անվտանգությանը»: Հետո տարբեր պարզաբանումներ եղան միջազգային լրատվամիջոցներով, այդ թվում այն, որ «Ռուսաստանի բողոքը կարող է նշանակել, որ Ֆրանսիան ռմբակոծել է «ռուսական ծագման իսլամիստներին», որոնք հավանաբար սպառնացել են Ֆրանսիայի «անվտանգությանը»: Հայտնի է նաեւ, որ ԻՊ ջոկատներում կռվում են բազմաթիվ իսլամական ռուսաստանցիներ:

Փորձագետներն ասում են, որ ամենայն հավանականությամբ, Սիրիայի տարածքային ամբողջականությունը չի հաջողվի պահպանել, եւ հիմա բոլոր համաշխարհային կենտրոնները փորձում են «քերթել դեռ չսպանված արջի մորթին»: Հանուն Միջերկրական ծովում իր ռազմաբազայի, Ռուսաստանը ստիպված էր ռմբակոծել նաեւ ադրբեջանցիներին, Ֆրանսիան՝ ռուսաստանցիներին եւ այսպես շարունակ…

Հայկական հետքի պրպտումը իսլամական ոլորաններում արդյունք չտվեց, քանի որ տեղեկատվությունը կեղծ էր ու շինծու, իսկ որեւէ երկրում ցայսօր որեւէ հայ ծայրահեղ իսլամականի անուն հայտնի չէ ու դժվար էլ հայտնաբերվի: Հայ իսլամականները հիմնականում Թուրքիայում են բնակվում, որոնց նաեւ ծպտյալ հայեր են ասում, կան նաեւ քրդացած հայեր, սակայն այդ հայերի պայքարը եղել է ու լինելու է ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Հանուն Արեւմտյան կամ Արեւելյան Հայաստան-ների ազատագրության:

Այս ամենից զատ՝ մեկ այլ լուր եւս տարածվեց, թե Հայաստանը նման է ԻՊ-ին: Իսրայելցի լրագրող Իսրաել Բարուքը Հայաստանը նմանեցրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությանը:

«The Times of Israel» թերթի լրագրողը Հայաստանը ահաբեկչական կազմակերպությանն է նմանեցրել, ինչը Հայաստանում մեծ զայրույթ է առաջացրել եւ առաջիկայում համապատասխան անդրադարձ կլինի: Իր հոդվածի սկզբում հրեա լրագրողն անդրադարձել է «Իսլամական պետության» կողմից ոչնչացվող աշխարհի մշակութային ժառանգությանը, այն իրողությանը, թե աշխարհն ինչպես է ականատես լինում պատմական հուշակոթողների փոշիացմանը, եւ որ հաջորդ սերունդներն արդեն չեն տեսնի Միջին Արեւելքի ճարտարապետական գլուխգործոցները: Մինչ այս պահը լրագրողը խոսում է ճշմարտությունից, սակայն այն սահմանափակվում է հիմնականում մի նախադասությամբ:

Այնուհետեւ իսրայելցին շարունակում է. «Աշխարհի քաղաքակրթության անփոխարինելի նմուշները համակարգորեն բնաջնջվում են, իսկ Իսրայելն ու մեր դաշնակիցներն ապրում են վտանգի մեջ: Դաշնակիցներից մեկն էլ Ադրբեջանն է առաջադեմ, հանդուրժող բոլոր ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Այն շատ ուժեղ կապեր ունի ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ տասնամյակներ շարունակ եւ այս դրական զարգացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ադրբեջանի տարածքի 20%-ը մնում է Հայաստանի ապօրինի բռնազավթման տակ»:

Այն, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցներից մեկն է, Իսրայելն էլ՝ Ադրբեջանի, դա մենք լավ գիտենք եւ երբեք չենք մոռանա… Չենք մոռանա, որ երիտթուրքերի ղեկավարների մեծ մասը ծպտյալ հրեաներ էին՝ Աթաթուրքի գլխավորությամբ եւ Հայաստանը կործանում էին, որ թուրքապատկան Պաղեստինում Իսրայել հիմնեին… Նաեւ լավ գիտենք, որ մասոնա(սիոնա)-բոլշեւիկյան կոհորտան Հայաստանի կործանման հաշվին 1918թ. էլ Ադրբեջան պետությունը մոգոնեց, որպեսզի միանգամից պայքարի Հայաստանի ու Իրանի դեմ…

Ու էլի բաներ գիտենք, որոնց մասին արդեն գրել ու դեռ գրելու ենք:

Գիտենք նաեւ, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ համագործակցում է Իսրայելի հետ, որ Արցախը ադրբեջանական հող համարող իսրայելցի լրագրողի նման ոմանք էլ Հայկական լեռնաշխարհն են համարում «հրեաների հայրենիքը»… Դրա համար անգամ «լեռնային հրեաներ» «հայտնաբերեցին» Կովկասում եւ դարձրեցին մարդահամարի տվյալներ… Եվ իհարկե, Արցախի ազատագրումը այս լրագրողի աչքին ադրբեջանական ակնոցով կերեւա որպես «Ադրբեջանի տարածքի 20%-ը մնում է Հայաստանի ապօրինի բռնազավթման տակ» մտածողության հետեւանք…

Այս առումով՝ նախ հիշեցնենք (ոմանց հիշողությունը տեղ-տեղ կարճ է), որ դրանք ոչ թե ադրբեջանական, այլ բնիկ հայկական տարածքներ են, իսկ Ադրբեջանը մոգոնվել է Արեւելյան Հայաստանի Փայտակարան, Ուտիք, Արցախ, Աղվանք, Գարդման շրջանների տեղում, իսկ մեր մյուս տարածքներն ապօրինի բռնազավթած պետությունը իրականում Ադրբեջանն է, որը բացի նախկինում զավթած տարածքներից, զավթել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածք եղած Արծվաշենը, իսկ Արցախից՝ Շահումյանը, Գետաշենը եւ բնակավայրեր, որոնք նույնիսկ ՄԱԿ-ի նախորդի Ազգերի Լիգայի որոշմամբ պատկանել են Արցախին, որն էլ 1922թ. համարվել է առավելապես չեզոք գոտի՝ հայերով բնակեցված: Այդ տարիներին Հայաստանն ու Արցախը միջազգային ճանաչում են ունեցել, վերջինս իհարկե վիճելի տարածք է համարվել, բայց Ադրբեջանի մասին խոսք անգամ չի եղել Ազգերի Լիգայում…

Իսկ եթե իսրայելցի լրագրողը թուղթ մրոտելու փոխարեն ժամանակ գտնի ու կարդա համաշխարհային պատմությունը, ապա կտեսնի, որ աշխարհի հնագույն քարտեզներում չկան ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան եւ այդ տարածքներում միայն Հայաստան անունն է նշված: Հնագույն քարտեզներ կան, որտեղ անգամ Հրեաստանը չկա, բայց կա Հայաստանը:

Եվ ծիծաղելի են հնչում այս ստահակ լրագրողի այն խոսքերը, թե «այժմ Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում գտնելու հին հայկական քաղաքակրթություն այս ադրբեջանաբնակ վայրերում: Ավելին. Հայաստանը փոխում է ադրբեջանական քաղաքների ու գյուղերի անվանումները՝ փորձելով ջնջել ադրբեջանական ներկայությունը գրավված տարածքներում: Նույն կերպ Իսլամական պետությունը փորձում է վերստեղծել պատմությունը, ինչպես հայերը բռնազավթված տարածքներում (ընդգծումը,-խմբ.)»: «Մշակութային զտումը այնքան մեծ նշանակություն ունի զավթիչների համար, որ հայերը ոչնչացրին ադրբեջանական ներկայության բոլոր ապացույցները: Չնայած այս բարբարոսություններին, Ադրբեջանը վերապրեց ու դարձավ առաջընթացի եւ կայունության կղզի: Ներկայիս պատմական տարբերությունները այնքան բազմազան են, որ դժվար է համեմատել, բայց Իսլամական պետության կարգի գործողությունները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի դեմ, կարող են պատկերացում տալ, թե ինչ կլինի հետո»…

Ինչպես ասում են՝ գողն է գոռում՝ բռնեցեք գողին: Իսկ թե սիոնիստ-պանթուրքիստական դաշինքը ինչ գողություններ ու… նման բաներ է արել, աշխարհին վաղուց է հայտնի:

Զարմանալի չէ, թե «լեռնային հրեաների» եւ «կովկասյան թաթարների» անուններով տարածաշրջան խցկվածները ինչու պետք է հերթական անգամ պաշտպանեն միմյանց: Զարմանալի չեն նաեւ հայերին ուղղված այն վերագրումները, որոնց հեղինակներն ու կատարողներն էլ իրենք են (երբեմն՝ նաեւ տուժողները, հատուկ նպատակներով իհարկե…): Հայոց ցեղասպանության հետեւում եւս իրենք են էլի նույն սիոնա-համաթուրքական նպատակներով տոգորված, ինչով՝ հիմա:

Պարզապես կցանկանայինք, որ Իսրայելը չլիներ թաքնված Իսրաել Բարուքի հետեւում, քանի որ շուտով համաիսլամականների հետ, համաարաբական ու համաթուրքական վտանգներն են մոտենալու Իսրայելին:

Այն ժամանակ տարածաշրջանում միակ դաշնակցին դիմելու համար լուրջ խնդիրներ են առաջանալու, իսկ Հայաստանը արաբական եւ իրանական աշխարհում կարող է ոչ միայն գոյատեւել, այլեւ համընդհանուր խնդիրներ լուծել…

Իսկ սա ԻԼԻՊ-ի հետ բոլորովին կապ չունի:

Արտակ Հայոցյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։