Էրոտիկ քաղաքականության դասեր – Մի ժամանակ ռուս աղջիկներն էին «գրավում» կովկասյան ջիգիթներին ու միջինասիական բասմաչներին, հիմա՝ հակառակն է… Թե հիմա կարճփեշ ադրբեջանուհիները (ի դեմս Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւների) ինչ նոր գերելու ձեւ են գտել ռուսական կողմի համար, դեռ գաղտնիք է…

Ռուս-ադրբեջանական բարեկամության «արանքում» թերեւս կա մի աներեւույթ գործելաոճ, որը ժամանակին հենց ռուսներն էին կիրառում Միջին Ասիան եւ Կովկասը գրավելու համար:

Երբ կովկասցի ջիգիթներն ու միջինասիական բասմաչները լեռներում ու տափաստաններում չհանձնվեցին ցարական Ռուսաստանին, մասոնա-բոլշեւիկյան Ռուսաստանը այլ պայքարի ձեւ որդեգրեց…

Այն ինչ չկարողացան անել ռուս կազակները, արեցին՝ կարճփեշ ռուս գեղեցկուհիները: Նախ գրավեցին ջիգիթների ու բասմաչների սրտերը, ապա՝ երկրները:

Ռուս բլոգերները արդեն լուրջ իրարանցում են առաջացրել իրենց երկրում: Գրում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ամուսնանալ Իհլամ Ալիեւի դստեր հետ: Այդ զրույցները թարմացան, երբ ռուսաստանցիների նախագահ Պուտինը Կրեմլում պարգեւատրեց ադրբեջանցիների նախագահ Ալիեւի աղջկան՝ Լեյլային:

Ասում են՝ սա Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի վաղուցվա երազանքն է եղել… Իհարկե, հեռագնա նպատակներով…  Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության, տնտեսական կապերի ամրապնդման եւ արտասահմանում ռուսերեն լեզվի ու մշակույթի պահպանման գործում ունեցած ներդրումի համար պարգեւատրեց Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնությունում հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Լեյլա Ալիեւային:

Բլոգերները նշել են նաեւ, որ կան տեղեկություններ, թե նախագահ Պուտինը սիրային կապի մեջ է մեկ այլ նախագահի դստեր՝ Լեյլայի հետ: Թե հիմա կարճփեշ ադրբեջանուհիները ինչ նոր գերելու ձեւ են գտել ռուսական կողմի համար, դեռ գաղտնիք է… Բայց հաշվի առնելով Լեյլայի մոր՝ Մեհրիբանի նախկին հաջողություններն այդ գործում, կարելի է չկասկածել, որ ինչ-որ բան կա:

Մեհրիբան Ալիեւան կարողացավ անգամ մի պաշտոնական հանդիպման ժամանակ գերել-գրավել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, երբ վերջինս նույնիսկ Իլհամ Ալիեւի ներկայությունից չսաստվելով՝ գրկեց Մեհրիբանի մեջքը, որն ավելի շատ նման էր Մեհրիբանի հետույքը գրկելուն…

Ոչինչ տեղի չունեցավ, միայն փոխադարձ ժպիտներ եղան:

Միջազգային զլմ-ները դա կապեցին վրացի նախագահի կնամոլ կերպարի հետ (մեր կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլին ցայսօր որոշակի շեղումներ ունի, հիշեցնենք, թե ինչպես էր Ադրբեւանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպմանը ատամներով բռնել Իլհամ Ալիեւի փողկապը, իսկ մի անգամ էլ հարցազրույցի ժամանակ սեփական փողկապն էր ծամելով խոսել…) նախագահը ցայսօր )՝ չմոռանալով հիշեցնել, որ նա հաճախ էր հանդիպում naeu Յուլիա Տիմոշչենկոյին, ով այդ ժամանակ Ուկրաինայի վարչապետն էր… Վերջինս նույնպես հայտնի է իր սիրային էրոտիկ քաղաքական քւ այլ բնույթի հաջողություններով:

Այսպես Մեհիբան Ալիեւան փորձեց իր հաջողությունները Կովկասյան տարածաշրջանից նաեւ Եվրոպա տեղափոխել, որից հետո՝ եվրոպական բլոգերների հերթն էր արդեն ցուցադրելու նրա կիսամերկ ու ներքնաշորերով նկարները… ու նաեւ մի դրվագ՝ թե ինչպես է Ադրբեջանի 1-ին տիկինը ուղղաթիռ բարձրանում (ըստ երեւույթին՝ Ֆրանսիայում)՝ ցուցադրելով իր մերկ հետույքի բարեմասնությունները… (նկարը նայել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակի 2-րդ էջում – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/38-384.pdf ):

Փաստորեն, Արեւմուտքի հետ էրոտիկ քաղաքականությունը դարձավ Մեհրիբանի, իսկ Ռուսաստանի հետ՝ Լեյլայի գործը:

Այսպես՝ Իլհամ Ալիեւը շարժվում է առաջ, ինչպես նախկինում ռուս իշխանավորները, կարծելով, թե դա կհանգեցնի Ադրբեջանի արդեն գրաված տարածքների ծավալմանը եւ երկրի հզորացմանը:

Իսկ ոգեւորված ադրբեջանուհիները այսկերպ իբր կփորձեն լուծել նաեւ Արցախի խնդիրը… (նկարը նայել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակի 2-րդ էջում – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/38-384.pdf ):

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։