Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:

Հայ արիական քրմերը Վահագն Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին հավաստեցին, որ միշտ լինելու են հայկական բանակի կողքին եւ, ըստ անհրաժեշտության, առաջին շարքերում, ինչպես Արցախյան պատերազմում:  

Այնուհետեւ, հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ տոնական օրը շարունակեցին Արարատյան դաշտի՝ Արեւմտյան Հայաստանի հետ սահմանակից հատվածներից մեկում՝ սրբազան Մասիսների հայացքի ներքոԱյս անգամ քրմական ծեսով փառաբանվեց Տիեզերքի Արարիչը, ում ներկաները հայտնեցին իրենց երախտագիտոքւթյունն ու սերը՝ Հայ Տեսակի Արարման համար:

Հայ արիական քրմերը ձոներգեր նվիրեցին Հայ Տեսակին: Նախ՝ Հայ Աստվածներին, ապա Հայ Ազգին՝ Հայությանը, տարբեր Տիեզերաաշխարհներում ապրող Հայ Հոգիներին…

Հիշեցնենք, որ հայերն արարչածին 7 ազգատեսակներից մեկն են, որ ունեն ինչպես Երկրային, այնպես էլ Երկնային Զորություններ: Հայ մարդն ունի ազգային պատկանելություն, որից հրաժարումն ազգադավություն է: Հայի համահավաք դրսեւորումը հենց Ազգն է, որից սնվելով անհատը ստանում է ազգային ինքնություն:

Հայ մարդը ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ  էություն, քանզի սերված է իր Աստվածներից: Հայն ունի 8 Աստված՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր), ովքեր հավերժության պտույտի խորհրդանշանի 8 թեւերն են, որ ստացել են Արարչական Հավերժական Առաքելություն:

Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները տոնական օրը ավարտեցին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում՝ փառաբանելով մեր ինքնատիպ տեսակը՝ ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

10.11.15թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։