ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՆՏԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում (հատկապես՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կրասնոդարի երկրամասում) վերջերս ահագնացել է հայերի նկատմամբ ահաբեկումների ու սպանությունների ալիքը: Հանցագործներ բոլոր երկրներում ու ազգերի մեջ էլ կան, սակայն, այն ինչ կատարվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսպես կոչված սափրագլուխների միջոցով, լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Այդ սափրագլուխներն առաջնորդվելով հիտլերյան նացիստական (որը որևէ կապ չունի ռուս ազգայնականության հետ) գաղափարներով, պետական աջակցություն են ստանում ինչ-ինչ (մեզ հայտնի) ուժերի կողմից ու նպատակայնորեն և անպատիժ իրականացնում են սահմռկեցուցիչ հանցագործություններ: Վերջին ժամանակներում այս ոհմակների թիրախ են դառնում հատկապես հայերը, որի համար մեր վճռական բողոքն ու ցասումն ենք հայտնում:
Սրան գումարած, անհասկանալի են Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարած ոչ հայաստանանպաստ արտաքին քաղաքական մի շարք քայլեր, Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական անհասկանալի ու ոչ բարեկամական վարվելակերպը՝ «գույք՝ պարտքի դիմաց»-ը, էներգետիկ համակարգի բռնազավթումը՝ գազի սակագնային ճնշումներով, Իրան-Հայաստան գազամուղի տարանցիկ լինելու քաղաքական «արգելանքը» և այլն: Նաև պարբերաբար, չգիտես թե ինչ հիմնավորմամբ, փորձ է արվում 98% հաերով բնակեցված Հայաստանում ՀՀ պետական լեզվի օրենքի մեջ փոփոխություն մտցնել՝ ռուսերեն լեզվին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու համար…
Մենք՝ հայ ազգայնականներս, նախանձախնդիր ենք մեր ազգակիցների պաշտպանության հարցում, որտեղ էլ որ նրանք գտնվեն:
մենք կոչ ենք անում պատկան մարմիններին թե'Հայաստանում և թե' Ռուսաստանում , որ վճռական միջոցներ կձեռարկվեն հակահայկական հիստերիային վերջ տալու համար, այլապես մենք չենք բացառում, որ կամա, թե ակամա, միգուցե երրորդ կողմի հրահրմամբ՝ Հայաստանում կբարձրանա հակառուսական ալիք, որը կվտանգի ոչ միայն հայաստանաբնակ ռուսների շահերը, այլև՝ Ռուսաստանի Դաշնության ընդհանուր քաղաքականության: Մեզ մոտ իհարկե սափրագլուխային խաժամուժ չկա, սակայն, համարժեք քայլերի գնացողներ հաստատապես կգտնվեն: Նման քաղաքականությամբ կասկածի տակ կդրվի նաև ռուսական ռազմաբազաների գոյության անհրաժեշտությունը, որը չի կարող վստահելի պաշտպանական կառույց դիտվել այս հակահայկական դրսևորումների ենթատեքստում:
Մենք կոչ ենք անում նաև համայն հայությանը, հանդես գալ ի պաշտպանության Ռուսաստանի Դաշնության հայության իրավունքների, որի չկարգավորման դեպքում պիտի տրվի համահայկական պատասխան, կիրառվի համարժեք քաղաքականություն:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։