Հայկական խոհանոց – Մրգախառն աղցան՝ նանայով… Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը մանկական Եվրատեսիլում – Ե՛րբ ենք վերջապես հասկանալու, որ քաղաքականությունն ամեն տեղ է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդավե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Մրգախառն աղցան՝ նանայով

Բաղադրությունը - Խառը միրգ – ըստ ճաշակի, կոնյակ – 1 թեյի գդալ, շաքարավազ – 100 գ, թթվասեր – 200 գ, դարչին – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը – Միրգը մանր՝ ասենք բալի չափով կտրատել, լցնել մատուցվելիք կաղապարի մեջ:

Վրան ավելացնել կոնյակը:

Շաքարավազը, դարչինն ու թթվասերը խառնել եւ լցնել կաղապարի մեջ՝ մրգի վրա՝ յուրաքանչյուրը զարդարելով նանայի տերերներով:

Անուշ արեք:

Հայաստա՛նն ապահովեց իր պարտությունը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ը։ Երգի միջազգային մրցույթում այս տարի հաղթեց Մալթայի ներկայացուցիչը։ 13-ամյա երգչուհի Դեսթինի Չուկունյերեն 185 միավորով նա հայտնվեց 1-ին հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչ Միկան ընդամենն 9 միավորի տարբերությամբ (176) զբաղեցրել է 2-րդ տեղը:

Մինչեւ Հայաստանի քվեարկության արդյունքների ներկայացումը՝ Մալթան եւ Հայաստանը մերթ ընդ մերթ միմյանց էին զիջում 1-ին եւ 2-րդ հորիզոնականները: Եթե Հայաստանը Մալթային միավոր չտար, ապա տարբերությունը ավելի կմեծանար եւ հաջորդ մի քանի մնացած քվեարկություններում մեր Միքայել Վարոսյանի հաղթելու հնարավորությունն ավելի մեծ կլիներ:

Եվ քվեարկության ավարտը համոզեց, որ այդպես էլ լինելու էր: Բայց չէ, մեր երկրի քվեարկողները «հերոսաբար» միավոր պագեւեցին Մալթային, այն էլ՝ 12 (մի 2 տրվեր՝ հերիք չէ՞ր…): Իսկ Մալթան անգամ առաջին եռյակի միավորներից չտվեց Հայաստանին՝ ընդամենը 7:  Եթե Դեսթինի Չուկունյերեի 185 միավորից հանում ենք 12, ստանում ենք՝ 173, իսկ մեր Միկան ունի 176 միավոր…

Մեր մասնակիցը եւ նրան բեմում ուղեկցող մուսաները գեղեցիկ ելույթ ունեցան իսկապես եւ արժանի էին հաղթանակի:

Մեր ներկայացուցչի «Love» երգը ստացավ այսպիսի միավորներ՝

Սերբիա՝ 10, Վրաստան՝ 12, Սլովենիա՝ 10, Իտալիա՝ 6, Նիդերլանդներ՝ 12, Ավստրալիա՝ 10, Իռլանդիա՝ 8, Ռուսաստան՝ 12, Մակեդոնիա՝ 10, Բելառուս՝ 12, Ուկրաինա՝ 8, Բուլղարիա՝ 10, Սան Մարինո՝ 10, Մալթա՝ 7, Ալբանիա՝ 10, Մոնտենեգրո՝ 7:

Միքայել Վարոսյանը ելույթից ժամեր առաջ հետեւյալ գրառումն է արել ֆ/բ էջում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհասփյուռ հայերին իմ կողքին լինելու, դրական խոսքեր շռայլելու ու սատարելու համար: Անկախ մրցույթի արդյունքներից՝ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ կարողացա սեր տալ ու կրկնակին ստանալ»։

Ե՛րբ ենք հասկանալու, որ քաղաքականությունն ամեն տեղ է:

Գոհար Վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։