Աշխարհի մարզական հեւքից – Արթուր Աբրահամին՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը… Հրապարակվեց ակումբների դասակարգման նոր աղյուսակը… Այլ մարզական լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Տարեվերջյան շախմատային գերխաղեր

Ավարտվեց շախմատի «London Chess Classic» գերմրցաշարը, որին մասնակցում էր մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: Նա 8 միավորով պայքարն ավարտեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Լեւոնը Լոնդոնից մեկնելու է Չինաստան, որտեղ Էլինա Դանիելյանի հետ միասին մասնակցելու է այս տարվա վերջին մրցաշարին՝ «Մտավոր խաղերին»:

– Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջող է հանդես գալիս Լոնդոնում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց առաջնությունում: 6 փուլից հետո մեր շախմատիստը տարել է 3 հաղթանակ եւ 3 խաղ ավարտել է ոչ-ոքի: Նա այժմ 4,5 միավորով բաժանում է 11-28-րդ տեղերը, սակայն ընդամենը կես միավոր է ետ մնում մրցաշարի 10 առաջատարներից: Առաջնությանը մասնակցող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, որը ներկայացնում է Ֆրանսիան, նույնպես ունի 4,5 միավոր:

Արթուր Աբրահամին՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը: Հայազգի բռնցքամարտիկը հպարտացել է, որ Հայաստանից Գերմանիա գալով՝ կարողացել է բարձր պահել հայի անունը եւ հպարտ է, որ նման պատվի եւ հարգանքի է արժանացել Գերմանիայում, որտեղ կան շատ առաջատար մարզիկներ:

Ի դեպ, Արթուր Աբրահամն արդեն ամուսնացել է եւ ինչպես խոստացել էր՝ հայուհու հետ: Նրա ընտրյալը ԵՊՀ-ի ուսանողուհի է:  Կարող են ավելացնել օլիմպիական ուղեգրերի քանակը

Այս տարվա մայիսին Շվեյցարիայի Կորսե-Սյուր-Վեվե քաղաքում, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում, հաստատվել է, որ 2016թ. Ռիո Դե Ժանեյրոյում օլիմպիական խաղերում հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի մրցաշարերում հանդես են գալու 114-ական մարզիկ (յուրաքանչյուր քաշային կարգում 19-ական մասնակից):

Օլիմպիական վարկանիշային առաջին մրցումն այս տարի սեպտեմբերին Լաս Վեգասում (ԱՄՆ) տեղի ունեցած մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունն էր, որտեղ ՀՀ պատվիրակներին հաջողվեց 3 օլիմպիական ուղեգիր նվաճել: Նրանք են հունահռոմական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, ազատ ոճային Լեւան Բերիանիձեն:

Օլիմպիական ուղեգրերի բաշխման 2-րդ փուլ կլինեն աշխարհամասերի ընտրական մրցաշարերը: Եվրոպայում վարկանիշային ընտրական մրցաշարը տեղի կունենա 2016թ ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում: Այստեղ օլիմպիական ուղեգրերի կարժանանան 1-2-րդ տեղերը գրաված ըմբիշները: Եթե այդ մրցաշարում մերոնց չհաջողվի ուղեգիր նվաճել, ապա նրանք դա կարող են անել համաշխարհային ընտրական մրցաշարերում: Դրանցից առաջինը կկայանա Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում, ապրիլի 22-24-ը, իսկ հաջորդը՝ Ստամբուլում՝ մայիսի 6-8-ը: Ի դեպ, Եվրոպայի 2016թ. առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու:

Գեղամ Կադիմյանը՝ ադրբեջանցիների տեսադաշտում

Դոնեցկի «Օլիմպիկ» թիմի հայազգի հարձակվող Գեղամ Կադիմյանն ակամայից հայտնվել է ադրբեջանական զլմ-ների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ֆուտբոլիստի գործակալը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր հաճախորդի ծառայություններով այժմ հետաքրքրված են եվրոպական երկրների, Ղազախստանի եւ … Ադրբեջանի ակումբները:

Վերջին փաստն անմիջապես գրգռել է ադրբեջանցի լրագրողներին, որ միաձայն նշել են, որ հայազգի ֆուտբոլիստի ձեռքբերումն ադրբեջանական ակումբների կողմից բացառվում է: Ինչեւէ, Գեղամ Կադիմյանը նոր տարվանից կխաղա նոր ակումբում, նրա պայմանագրի ժամկետը «Օլիմպիկ»-ի հետ ավարտվել է, նա չի երկարաձգել այն:

Հրապարակեց ակումբների դասակարգման նոր աղյուսակը

Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից այդ ցուցակում բացակայում է միայն Երեւանի «Արարատ»-ը: Պատճառն այն է, որ միայն արարատցիները վերջին 5 մրցաշրջաններում չեն մասնակցել եվրոպական որեւէ մրցաշարի:

Հայաստանի ակումբներից ամենաբարձր վարկանիշ ունի Երեւանի «Փյունիկ»-ը, որը 3,825 միավորով զբաղեցնում է 310-րդ տեղը: Հաջորդում են «Շիրակ»-ը (341-րդ), «Ուլիս»-ը (369-րդ), «Միկա»-ն (401-րդ), «Բանանց»-ը (416-րդ), «Գանձասար-կապանը»-ը (417-րդ) եւ «Ալաշկերտ»-ը (432-րդ):

Եթե մեր ակումբներին համեմատենք հարեւան երկրների ակումբների հետ, ապա Ադրբեջանի լավագույն ակումբը 128-րդն է Եվրոպայում, իսկ վատագույնը՝ 334-րդը: Վրաստանի ակումբները գտնվում են 237-398-րդ հորիզոնականների միջեւ:

ՖԻՖԱ-ն որոշել է ԱԱ-2018-ի սկսելու օրն ու ժամը

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության մեկնարկին դեռ 2,5 տարի կա, սակայն ՖԻՖԱ-ն արդեն որոշել է մրցաշարը սկսելու օրն ու ժամը: Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Մրցաշարի բացումը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-ին:

ՖԻՖԱ-ի կանոնակարգով առաջնության կազմակերպիչը 1 տարի առաջ պետք է անցկացնի նաեւ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը: 2017թ. մրցաշարը կմեկնարկի հունիսի 17-ին, ժամը 21:00-ին:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։