Հայոց Տրնդեզ

Trndez
Նկարը ՀԱՄ-ի արխիվից

Այսօր Կարմիր բլուրում՝ Հայաստանի հնավայրերից մեկում, ժամը 13:00-ին կայացավ արիական-հեթանոսական Տրնդեզի ծիսակատարություն եւ տոնախմբություն:
Արիական քրմերը ձոներ ուղղեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին ու Նախնյաց Ոգիներին: Փառաբանեցին բոլոր Արիներին: Վառվեց ծիսական կրակ: Քրմերն ու արորդիները ավանդական շուրջպար բռնեցին: Ներկաները ըմպեցին ու համտեսեցին ծիսական գինի եւ գաթա:
Տրնդեզ – Ատր-ն-դեզ բառը նշանակում է՝ ատր (կրակ) և դեզ արմատներից, նշանակում է՝ կրակի դեզ – սուրբ խարույկ, որը վառվում է Աստվածային Երկունքի կրակով: Այդ Երկունքից էլ ծնվելու է Վահագնը, 40 օր հետո: Վահագնի ծնունդը արիական ամանօրն է՝ տարեփոխությունը, այն մարտի 21-ին է:
Իսկ մինչ այդ արիները երկնային Արեգակի երկրային արտացոլանք Կրակով ընդառաջ են գնում Տի-Եզերքի – Մեծ-Եզերքի Տիրոջը՝ Արարչին, Նրա Սիրուն ու Ջերմությանն արժանանալու՝ Գարնան գալստի նոր Ավետիսը զգալու համար:
Տոնախմբությանը մասնակցեցին «Արորդիների Ուխտ»-ի քրմերը, Հայ Արիական Միաբանության և «Հանուն Հայրենիքի» հ/կ-ի անդամները, տասնյակ անհատ արորդիներ:
 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։