Նժդեհ-130. Նժդեհյան տոնական օրերը Հայաստանում – Հայ արիները հունվարի 1-ին նշում են Նժդեհի սուրբ ծնունդը – Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ… Ձմեռային արեւադարձին՝ Միհր Աստծո տոնն է…

Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Շնորհավո՛ր սուրբ ծնունդդ, մեծ հայորդի. ասում են հայ արիները եւ վայելում առաջին կենացը. «Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ»:

Հայ արիների եւ համախմբված ազգայնականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմելով քրիստոնյա հայերին՝ ասում է. «Այսօր դուք ձեր սրբին՝ Հիսուս Քրիստոսին եք փառաբանում, մենք՝ հեթանոս-արիադավան հայերս մեր սրբին՝ Գարեգին Նժդեհին, եւ խնդիր չկա առճակատվելու, քանզի մեր առճակատվելու տեղը արտաքին թշնամիների բանակի դեմ է՝ ինչպես այսօր, այնպես էլ ամեն օր: Եվ յուրաքանչյուրը թող իր հավատի ու սրբի զորությամբ կռվի ու նվիրաբերվի Հային ու Հայքին: Սա՛ է մեր հավատի ճշմարտությունն ու սրբի հզորությունը ապացուցելու առհավատչյան»:

Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները հունվարի 1-ին շնորհավորում են միմյանց եւ հայությանը՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ:

Եկող 2016-ի հունվարի 1-ին կլրանա մեծ հայորդու 130-ամյակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին էլ կլրանա Նժդեհի՝ Գարեգին Տեր-Հարությունյանի մահվան 61-րդ տարին:

…Երբ Նժդեհը կյանքից հեռացավ եւ գնաց դեպ հավերժություն, նա գնաց իր ցեղակրոն ուսմունքի գծած հետքերով, գնաց տիեզերական այն աշխարհը, որտեղ Հայ Աստվածներն են: Նա գիտեր՝ ուր է գնալու, երբ դեռ ցեղակրոնի երդում տվեց՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ խոսեց Հայ Աստվածների հետ Սյունիքի լեռներում…

Հունվարի 14-ին էլ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը եւ կերդվեն մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայության նպատակներին:

«Ամեն հայ ցեղակրոն է – ցեղի գենն է կրում իր մեջ, ինչը պարզապես գիտակցել է պետք»,- ասում են հայ արիները: Ցեղակրոն հայակուռ ուսմունքը առայսօր համակարգված եզակի եւ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է: Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Հեթանոս, քրիստոնյա, մահմեդական, ծպտյալ եւ այլ հայյերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնեցնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Հունվարի 1-ին (դեկտեմբերի 31-ի գիշերը) շնորհավորում են միմյանց նաեւ հայ քրիստոնյաները: Նրանց համար այդ օրը Ամանոր է՝ Նոր տարի, գալիս է 2016 թվականը: Իսկ մինչ այդ ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 25-26-ին, աշխարհի քրիստոնյաները նշում են «Սուբ ծննդյան» տոները՝ նկատի ունենալով Քրիստոսի ծնունդը:

Եվ թող այն հարատեւ երջանկություն ու հաջողություններ բերի յուրաքանչյուրին, բոլոր հայ ընտանիքներին եւ ազգին հայոց:

Եթե աշխարհի բոլոր հայերով, անկախ ունեցած հավատքից եւ գաղափարից՝ միասնաբար կանգնենք ու մե՛կ նպատակի համար … ապա դա բոլորիս ու միաժամանակ ցույց կտա այն հաստատուն ճանապարհը, որը կուղղորդի ու կտանի մեզ դեպի հաղթանակ՝ հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

Միհրը՝ Արեգակ-Աստված

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, հայ արիներն ու հեթանոս հայերը կնշեն Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը:

Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումով պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ բոլոր Տիեզեաաշխարհներում:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը այս անգամ էլ կրակի ծեսով կբացեն տոնը՝ փառաբանելով Միհր Աստծուն:

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։