Հայակրոն հայերը նշեցին կառույցի 22-ամյակը – Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում, չեն գործում ընդդեմ մտածողությամբ, մի՛շտ առաջնորդվում ու գործում են հանուն Հայի ու Հայաստանի…

Հայ Արիական Միաբանության 22-ամյա հոբելյանը նշվեց դեկտեմբերի 15-ին քրմական ծեսով: 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարի վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր: Դա տեղի ունեցավ Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որը ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:

http://www.hayary.org/wph/?p=5258 - 2015թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 22-ամյակը

Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում հայ արիականները իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հավաստեցին, որ հայության նպատակների հաջողության համար շարունակելու են ապրել ու առաջնորդվել ազգաշահ նպատակներով:

Նրանք կշարունակեն իրենց գործունեությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

«ՀԱՄ-ը կա եւ կմնա միաբան կազմավորումների ու անհատների հավաքականություն, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն: Հավատով՝ արիադավան -հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն»,- այս տարի եւս հաստատել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար հստակ է՝ Հայաստանը Հայ Տեսակի Հայրենիքն է եւ բնույթով, օրենքներով ու էությամբ պիտի հայկական-համահայկական լինի՝ ծառայելով հայության համապարփակ շահերին:  Հայ Արիական Միաբանության կառույցում 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ ընդգրկված են.

  1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:
  2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ)):
  3. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական եւ հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):
  4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:
  5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):
  6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):
  7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:
  8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:
  9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
  10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը, որի հիմնասյունն է ՀԱՄ պաշտոնական եռալեզու կայքը – www.hayary.org):
  11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:
  12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:
  13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:
  14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:
  15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:
  16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:
  17. Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:
  18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:
  19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:
  20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:
  21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:
  22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:
  23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:
  24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:
  25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:
  26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:
  27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:
  28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:
  29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:
  30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ:

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

– Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

– Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։