Այլեւս հարձակվե՛լ, ոչ թե՝ պաշտպանվել` երբ վերաձեւում են աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Եվրամիության գոյությունը վտանգված է…

Այլեւս արձակվե՛լ, ոչ թե՝ պաշտպանվել

Երբ աշխարհի հերթական վերաձեւման քաղաքականությունն է ընթանում կամ համաշխարհային բեւեռների փոխատեղման կամ ձեւափոխության խնդիրներ են առաջանում, ապա միշտ պետք է հիշել Դեվիդ Ռոքֆելլերի խոսքը. «Բոլոր երկրների նախագահներն աշխատում են մեկ ձեռնարկատիրոջ համար, ով կանգնած է տնտեսական բուրգի գագաթին»:…

Համաշխարհային ֆինանսական կայսրության հիմնադիրներից մեկի՝ Ռոքֆելլերի թոռը շարունակում է իր նախնու գործը եւ երբեմն պատմում է համաշխարհային ֆինանսական բուրգի գագաթին գտնվող իր ընտանիքի հաջողությունների ու աշխարհը կառավարելու մեթոդների մասին:

Այսօր Արեւմուտք-Ռուսաստան առճակատմամբ որոշակի նոր վիճակ է ստեղծվել աշխարհում, սակայն այնպես չէ, որ այն բոլորովին դուրս է եկել համաշխարհային ֆինանսական բուրգի կամ համաշխարհային գաղտնի կառավարության ազդեցությունից: Պարզապես երբեմն աշխարհը դառնում է միաբեւեռ, երբեմն էլ՝ երկբեւեռ: Երբ ստեղծվեց ԱՄՆ-ն, համաշխարհային ֆինանսական կայսրությունն անցավ գրոհի, սակայն աշխարհի միաբեւեռությունը հակադիր գաղափարակիր շատ երկրներին հեռու վանեց բուրգից: Այդ ժամանակ էլ ծնվեց աշխարհի երկբեւեռության գաղափարը, եւ նույն գաղտնի ուժերը հեղափոխությունների միջոցով ստեղծեցին ԽՍՀՄ-ը: Եվ աշխարհում առկա ընդդիմադիր ուժերն ու գաղափարները ստացան որեւէ ճամբարում հանգրվանելու հնարավորություն: Տարիներ անց անգամ մի նորաձեւ շրջան գոյացավ բուրգի ներոսում՝ չմիացող երկրների միություն, որտեղ էլ իրենց տեղը գտան երբեւեռ աշխարհից դուրս մնացած երկրները:

Եվ համաշխարհային ֆինանսական կայսրությունը մինչեւ վերջերս գործում էր այդ եռաթեւ բուրգի միջոցով: Բայց ԽՍՀՄ իշխանությունները փորձեցին թելադրել իրենց աշխարհակարգը, ինչը աշխարհի 1/6-րդ մասը զբաղեցրած կայսրության մահախոսականը դարձավ: Մի շարք միջամտությունները չկարողացան սասանել խորհրդային կարծրատիպերը. մարդու իրավունքների հետեւողական պաշտպանությունը, սեռական ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների արծարծումը ոչինչ չփոխեցին. անգամ ավելի խստացվեցին օրենքները: Եվ համաշխարհային գաղտնի կառավարությունն անցավ միջէթնիկ հակամարտությունների բորբոքմանը: Հիմնականում հակառուսականությանն էր ընթացք տրվում: Մերծբալթյան երեք երկրներում՝ Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա, դա հաջողվեց, սակայն ատելության դրսեւորումները առճակատման չվերածվեցին: Հետո Վրաստանում, Ղազախստանում փորձեցին, ապա Ռուսաստանի կազմում գտնվող ինքնավար հանրապետություններում, բայց՝ անօգուտ:  Մնացել էր վերջին եւ ամենահզոր փորձությունը՝ ազգամիջյան բախումների հրահրումը: Ռուս-չեչենական բախումներն անգամ վերածվեցին միջազգային ներխուժման, սակայն վերածվելով ահաբեկչական պայքարի՝ դարձան վտանգավոր նաեւ աշխարհի մնացյալ հատվածի համար: Եվ աշխարհի գաղտնի տերերի միակ հույսը հայ-ադրբեջանական (նույնն է՝ թուրքական) հակամարտության սանձազերծումն էր: Բայց այստեղ պետք էր մի ղեկավար, որը ոչ թե ԽՍՀՄ-ի կամ այս, թե այն հակամարտող կողմի շահերը պաշտպաներ, այլ ընդհակառակը՝ կրակի վրա յուղ լցներ… Եվ ԽՍՀՄ ծերակույտի հերթով թագադրումն ու մի քանի տարվա մեջ արագ մահանալը «ապացուցեց» հարաբերականորեն երիտասարդ ղեկավարի անհրաժեշտությունը… ինչի համար ամեն բան նախապատրաստված էր՝ Միխայիլ Գորբաչովը եկավ որպես ոչ թե ԽՄԿԿ գլխավոր քարտուղար եւ ԽՍՀՄ ղեկավար, այլ՝ Արեւմուտքի ԽՍՀՄ-քանդիչ կամակատար:

Բոլորս ենք հիշում, թե ինչպես բորբոքվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նորից ցեղասպանվեց հայությունը Սումգայիթում, ինչպես ջարդի ու գաղթի ականատեսը եղանք Բաքվում, Լեռնային ու Դաշտային Արցախում եւ այլն: Իսկ այս ամենը սկսվեց սրբազան մի գործողության գործածմամբ, որը Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու կանչն էր…

Աշխարհի գաղտնի տերերը վստահ էին, որ հայկական կողմը երբեք չի գործի չեչենական ահաբեկչության հնարքներով, չի դառնա իսլամական ծայահեղականության խաղալիքը եւ թյուրքական տարրի դեմ կռիվը չի ուղղորդի որեւէ այլ կողմ: Առնվազն հայ ազատամարտիկները կդառնան նոր ֆիդայիներ եւ վրիժառուներ, ինչպիսիք կային 1915-1925թթ. հայության շրջանում:

Այդպես էլ եղավ: Միխայիլ Գորբաչովը խորհրդային բանակին հեռու պահեց հայության կոտորածները եւ գաղթը կանխելու բոլոր քայլերից, բանակն ամեն տեղ «ուշացած» էր հասնում, սակայն ի տարբերություն հայության նկատմամբ այսպիսի վերաբերմունքի, ադրբեջանցիները ստանում էին այդ բանակի աջակցությունը: Անգամ մեր կամավորականների հետ էին կռվի մեջ մտնում՝ ադրբեջանական դիրքերը պահելու եւ համատարած փախուստը կանխելու համար: Իսկ այդ փախուստը հաստատ Բաքվում պիտի վերջանար… Մի դիտարկում, որ արել եմ տարիներ առաջ: Հայ կամավորականները Նախիջեւանն ավելի շուտ ազատագրած կլինեին, քան՝ Արցախը: Նախիջեւանի հարցը լուծված կլիներ դեռ 1990թ., երբ հայ կամավորականները Նախիջեւանի ամբողջ սահմանային հատվածներով առաջ էին անցել գրեթե 2-3 կմ եւ Նախիջեւանի թուրքերը կենտրոնացել էին Թուրքիայի ու Իրանի սահմանների մոտ եւ պատրաստվում էին անցնել սահմանը… Միայն խորհրդային հատուկ ջոկատայինների հայտնվելը կանխեց հայ ազատամարտիկների ազատագրական շարժը: Որսորդական եւ ՏՕԶ-ի հրացաններով, ինքնաշեն նռնակներով ու ատրճանակներով հնարավոր չէր կռվել խորհրդային լավագույն զրահատեխնիկայի, տանկերի, գնդացիրների ու ինքնաձիգների դեմ… Սա ասում եմ որպես վկա, որպես Վայքի հատվածից ջոկատով Նախիջեւանի սահմանն անցած ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար: Հատուկ ջոկատայինները մեզ խնայեցին միայն այն պատճառով, որ նրանց հրամանատարի ամենալավ ընկերը հայ էր, եւ մեզ խորհուրդ տվեցին պատրաստվել պատերազմի Արցախի ճակատում: Իսկ 1990-ին դեռ այդ ճակատում պատերազմելու մասին անգամ խոսք չկար…

Այսօր մենք կրկին աշխարհի վերաբաժանման ընթացքի մեջ ենք, եւ մեր պայքարի փորձը միանշանակ հուշում է, որ պետք է դառնալ տարածաշրջանային եւ, առհասարակ, միջազգային խաղացող, որպեսզի այլեւս խաղալիք չդառնանք: Մեր հողային եւ այլ պահանջատիրության հետ միասին պետք է հզորացնենք Հայաստանն ու Արցախը: Պիտի կեղծ հարեւանասիրությունը թոթափենք ու խոսենք Հայկական Լեռնաշխարհին վերատիրելու մասին: Պիտի կանգնենք ու կռվենք այն համաշխարհային բեւեռի հետ կողք-կողքի, որը մեր գերնպատակը կճանաչի: Այժմ դա հնարավոր է, իսկ երբ վաղը համաշխարհային գաղտնի կառավարությունը ստեղծի իր երկբեւեռ աշխարհը՝ արդեն խաղը միակողմանի կդառնա եւ ավելի դժվար: Բայց բոլոր դեպքերում ու միշտ պետք է խաղալ:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Եվրամիության գոյությունը վտանգված է

Ըստ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի՝ «Եվրամիության գոյությունը վտանգված է, ոչ ոք չի կարող կանխատեսել՝ կպահպանի՞ այն արդյոք 10 տարուց իր ներկայիս տեսքը»։ Նա կարծում է, որ Եվրամիությանը վտանգ է սպառնում եւ կասկած չկա, որ իրավիճակը տագնապալի է։

ԵՄ շատ ներկայացուցիչներ են արդեն անհանգիստ, քաղաքակիրթ նախագծի համար անհրաժեշտ է պայքարել. ասում են նրանք, քանի որ դրա այլընտրանքը ազգայնականությունն է, սահմաններն ու պատնեշները։ Այս տեսակետը ավելի իրական դարձավ, երբ Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ»-ը դարձավ Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրությունների 1-ին փուլի անվիճելի հաղթողը: Իհարկե, 2-րդ փուլում ժողովրդավարները միացան իրեր եւ կարողացան հաղթել ազգայնականներին կամ հայրենասերներին, ինչպես իրենք են իրենց կոչում Ֆրանսիայում:

Եվրոպայում կամ իրապես չեն տարբերակում ազգայնականությունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ), կամ միտումնավոր են խառնում, որպեսզի միշտ հաջողեն մութ գործերում: Ֆրանսիայից բացի, ազգայնական ուժերը հաղթանակների են հասնում (դեռ մասնակի, տեղային բնույթի) Հունաստանում, Հոլանդիայում, Նորվեգիայում եւն: Այդ ուժերը կան ու սպասում են հարմար պահի Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում: Այդ ազգայնականներն անգամ նոր ԵՄ մասին են խոսում, որտեղ երկրների անկախությունն ավելի շատ կպահպանվի, իսկ միությունը դաշինքի կնմանվի…

Եվրախորհրդարանի նախագահը ենթադրում է, որ անիմաստ է մտածել, թե յուրաքանչյուր երկիր առանձին կարող է լուծել 21-րդ դարի այնպիսի գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են ներգաղթը, ահաբեկչությունը, առեւտուրը, կլիմայի փոփոխությունը եւ միջազգային հանցագործությունը։ Նա նշել է, որ փախստականների ընդունելության հարցում որոշ պետություններ անհամերաշխ գործողությունների հետեւանքով ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկել է 5 պետությունների վրա՝ Հունաստանի, Իտալիայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ Շվեդիայի։ Սակայն, ի տարբերություն ժողովրդավարների, որ ներգաղթյալների հաշվին էժան աշխատուժ են ձեռք բերում, այն էլ բարեգործության անվան տակ, ազգայնականները կտրուկ դեմ են Եվրոպայի այդօրինակ բնակեցմանը, երբ միլիոնավոր մարդիկ, որ կենաց մահու կռիվ են տվել իրենց երկրներում սովից փրկվելու համար, գան եւ ամեն քայլի դիմեն եվրոպական երկրներում: Նրանք դեմ են ինչպես Եվրոպայի անդեմ կամ միադեմ լինելուն, այնպես էլ իսլամականացմանը եւ ոչ եվրոպոիդ ժողովուրդներով բնակեցմանը:

Իսկ այս ԵՄ-ն դեռ առաջարկում է առկա 1 մլն. փախստականներին բաշխել 28 անդամ երկրների 508 մլն. քաղաքացիների միջեւ, որ խնդիրը հավասարապես լուծվի…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։