Միհրը՝ Տիեզերական արդարադատության հաստատող – Հայ արիները զգում են արդարության վերահաստատման կանչը…

Ձմեռային Արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, հայ արիներն ու հեթանոս հայերը նշեցին Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը:
Այդ օրը Արեւագալն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումով պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):
Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները Ձմեռային Արեւադարձի օրը փառաբանում են Հայոց Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ Տեսակի առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ բոլոր Տիեզեաաշխարհներում:
Հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այս անգամ ծիսական արարողությունը կազմակերպեցին 4 վայրերում՝ սահմանակից Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Ջավախքի տարածքներին, ինչպես նաեւ Արցախում՝ բռնազավթված Շահումյանի շրջանին հարակից տարածքում… Այնուհետեւ միասնական ծիսական եւ տոնական արարողություն է կազմակերպվել քաղաքամայր Երեւանում:
Ավարտական եւ միասնական ծեսին մասնակցել են նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը, Հոգեւոր հանձնախմբի եւ Թաքնագիտական կենտրոնի ներկայացուցիչները, նաեւ ՀԱՄ սփյուռքյան կառույցներից ժամանած արորդիներ եւ համախմբված հայ ազգայնականների կառույցի պատասխանատուներ:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
23.12.2015թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։