14.01.2016թ. – Երեւան – Հայ Արիական Միաբանություն

Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 130-ամյակի առթիվ:

Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…

Ամեն հայ ցեղակրոն է – Ցեղի գենը կրում է իր մեջ – ինչը պարզապես գիտակցել է պետք…

njdeh-eagle

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ: Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

4Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի ավելի քան 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Փա՜ռք Ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։