Հայտարարություն

Հայ Արիական Միաբանությունն իր մտահոգությունն է հայտնում մարտի 1-ի առավոտյան ժամը 6:00-7:00-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախման (ցուցարարների ու ոստիկանների միջեւ) հետ կապված, որի հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ, ձերբակալվածներ, վիրավորներ (ինչպես ցուցարարներից, այնպես էլ զինվորներից ու ոստիկաններից) եւ, ցավոք, զոհեր, որոնց հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Բախմանը հաջորդել են տարերային ցույցերը, որոնք շարունակականության մեջ նույնպես անկանխատեսելի են, քանզի անվերահսկելի էին այլեւս, եւ ցուցարարներն իրենց վրդովմունքն արտահայտելով սկսել են ջարդել ու հրկիզել իրենց ճանապարհին հանդիպած ավտոմեքենաներ, խանութներ եւ այլն, հակամարտության մեջ մտնելով նաեւ իրավապահների հետ:
Այս ամենից հետո ՀՀ գործող նախագահը մայրաքաղաքում հայտարարել է արտակարգ դրություն եւ իշխանությունները փորձում են վերականգնել երկրում խաթարված կարգ ու կանոնը:

 

ՀԱՄ Գերագույն Խորհուրդն անհանգստացած այս իրավիճակով կրկին դիմում է երկու հակամարտող կողմերին՝ բանակցության սեղանի շուրջ նստելու նպատակով` երկրորդելով ՀԱՄ-ի միջնորդական առաջարկը: Չնայած կատարված անցանկալի իրադարձություններին, դեռ կա ելք` իրավիճակը շտկելու, ավելորդ բարդություններից խուսափելու եւ խնդիրները առավել քաղաքակիրթ ձեւերով լուծելու համար:
Միեւնույն ժամանակ չենք կարող չմտահոգվել նաեւ այն հանգամանքով, որ ընդդիմության հանրահավաքների վերջին օրերին մասնակիցների գլխավերեւում ծածանվում էին իսրայելական դրոշներ: Եթե ազգային կոչվող պայքարն արդեն բացահայտորեն համեմվում եւ ուղղորդվում է սիոնիստա-մասոնական գաղափարներով, ապա մենք՝ հայ-արիներս, այլեւս անիմաստ կհամարենք մեր միջնորդական առաքելությունը եւ միանշանակ կհստակեցնենք մեր դիրքորոշումը հակամարտող կողմերի նկատմամբ:
Այժմ մենք պարզապես չենք ցանկանում անտեսել մեր ժողովրդի մի ստվար հատվածի իրական դժգոհությունը (ինչի նկատմամբ հրավիրում ենք նաեւ իշխանությունների ուշադրությունը), որը տարիների հավաքական պոռթկում է, բայց եթե դա չարաշահվի ոմանց կողմից` օտար ուժերին ծառայեցնելու նպատակով, ապա մենք հանդես կգանք համապատասխան պարզաբանմամբ:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
01.03.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։