Մեր բանակը՝ հայի անդավաճան եւ նվիրյալ ապավեն – Հայոց զինուժի հավիտենական առաջնորդը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն է… Ադրբեջանն ու Հունգարիան՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով պատասխանող կողմ ՄԻԵԴ-ում…

Հայոց բանակը՝ հայի անդավաճան եւ նվիրյալ ապավեն

Հունվարի 28-ին Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այս տոնական օրը հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները գլուխ են խոնարհում մեր նահատակված եղբայրների ու քույրերի հիշատակի առջեւ: Գլուխ ենք խոնարհում նաեւ արցախյան շարժման եւ ազատամարտի ընթացքում զոհված բոլոր հայորդիների առջեւ, որոնց մի մասը զոհ գնաց սումգայիթյան ցեղասպանությանը:

Հավե՛րժ փառք ու նոր ծնունդ նվիրյալ ու նահատակ բոլոր հոգիներին: Փա՛ռք Հայոց բանակին, որ եղել, մնում ու լինելու է հայի ու Հայաստանի անդավաճան ապավենը: Հայ ռազմիկի ջանքերի շնորհիվ է նաեւ, որ պահպանվում է խաղաղ կյանքը մեր Հայաստան (Արցախի հետ միավորված) երկրում, ինչպեսեւ՝ խաղաղությունն ու կայունությունը ամբողջ տարածաշրջանում:

Հաղթանակած Հայոց բանակի զորությունն ու մարտական ոգին այսօր էլ անհրաժեշտ են, քանզի մեր հայրենի հողերի վրա պետություն մոգոնած թուրք-ադրբեջանական մարդանման զանգվածը շարունակում է իր շնագայլային քաղաքականությունը եւ կհոշոտի վերջին հային անգամ, եթե այս մոլագար մարդակեր տեսակի երախը չջարդվի հուր-հավիտյան…

Մենք՝ Հայաստանի ու Սփյուռքի շուրջ 2 տասնյակ միլիոնի հասնող հայերս (չհաշված Թուրքիայում դեռ ծպտյալ կարգավիճակում ապրող միլիոնավոր հայերին), պարտավոր ենք ամեն ինչ անել եւ հաստա՛տ կանենք, որպեսզի միշտ բարձր պահենք մեր զինուժի մարտական պատրաստվածության մակարդակն ու հաղթական ոգին, որպեսզի հայկական զենքը լինի ժամանակակից պահանջները բավարարող, անհաղթ ու հզոր:

Հայ Արիական Միաբանությունն ասել եւ ասում է՝ Հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է Երկիր մոլորակում արարչածին Հայ Ազգը… Իսկ հայ Տեսակը գոյություն ունի Արարչագործության Սկզբից… Հայոց բանակի հավիտենական առաջնորդը Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագն է…

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այսօր՝ հունվարի 28-ի լուսաբացին արիադավան ռազմի ծես են իրականացրել Վահագն Աստծո արձանի մոտ, եւ հայ արի քրմեր Արմոգը, Արամն ու Արեգը վստահ հայտնել են, որ Տիեզերական Գարնան հետ միասին կտրուկ հայանպաստ փոփոխություններ են լինելու (արդեն սկսվել են) ինչպես համաշխարհային աշխարհա-քաղաքական ասպարեզում, այնպես էլ ռազմա-տնտեսական ոլորտում:

Եվ ոչ միայն Վահագնը, այլեւ Հայոց ամբողջ Աստվածային համակարգը լինելու է Տիեզերական Գարնան հովանավորը մեր մոլորակում…

Գարունը նոր երկրային կյանք է բերում, իսկ Տիեզերական Գարունը՝ նոր զարգացման տիեզերափուլ՝ արարչածին արիական տեսակի, առավել եւս աստվածազարմ հայի՝ որպես արիական նախարմատի համար…

Եվ այսօրվա մեր բանակը Հայոց ռազմուժի զորեղ եւ փառապանծ պատմությունն է կրում իր մեջ: Եվ այդ ժառանգությամբ էլ ազատագրելու է հայապատկան բոլոր հողերը, ինչպես եղավ Արցախի դեպքում:

Շուտով հայը կզարթնեցնի իր Տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով կվերատիրի Հայկական Բնաշխարհ-Լեռնաշխարհին:

Շուտով նաեւ Հայահավաքի ու Հողահավաքի ոգին կբոցկլտա հայության մեջ՝ Միացյալ Հայրենիքը դարձյալ կդառնա Հայերի Սրբազան Երկիր եւ Աստվածների Բնակատեղի…

Փա՛ռք բոլոր ժամանակների հայ զինվորներին, հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի համար նահատակվածներին:

Շնորհավո՛ր ծնունդդ, վերհառնող Հայոց բանակ եւ շարունակական հաղթանակներ քեզ՝ հանուն Հայոց Մեծ Նպատակի…

Սեփ. լրատվություն

Ճանաչվել են որպես պատասխանող կողմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։

Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը (European Human Rights Advocacy Centre)։ ՄԻԵԴ-ը ադրբեջանական եւ հունգարական կողմերից պահանջել է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին։

Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի հարազատներին ՄԻԵԴ-ում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, «Legal Guide» հայկական ՀԿ-ն եւ Նազելի Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը, ինչպեսեւ՝ Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը:

Փետրվարի 19-ի գիշերը ադրբեջանցին թափանցում է հայ սպաների սենյակ եւ կացնահարում քնած Գուրգեն Մարգարյանին:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ժամկետով համաներման իրավունքի: Դատարանում հանցագործը փոխել էր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարությունից՝ պատճառաբելով, որ վատ գիտի ռուսերեն եւ անգլերեն:

2012թ. օգոստոսի 31-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշմամբ, հայասպան Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհվեց, բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը եւ նվերներ ստացավ՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը:

Հունգարիայի այդ քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։