Հայ արիադավան-հեթանոս հայերը Երկրային Գարնան առաջին օրը՝ մարտի 2-ին, նշեցին Հայր Արայի՝ Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է նախաշնում՝ վերազարթոնք:
Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն:
Մենք միշտ նշել ենք, որ ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծաղկունքի դադար, եւ Հայր Արան իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ շղթայի մեջ:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որ նաեւ Արարչի Զավակն է, ով արարվել է որպես հզոր Աստված, նաեւ Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը…
Ծիսակարգը կատարվեց մարտի 2-ի վաղ առավոտյան, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
02.03.2016թ.



