Հայկական խոհանոց – Հնդկաձավարով աղցան… Կայացավ Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցչի երգի պրեմիերան … «Արտավազդ»-ի հավակնորդները… Այցելե’ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականությանը սատարող «Լուսանցք» շաբաթաթերթը…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Հնդկաձավարով աղցան

Բաղադրությունը – Հնդկաձավար – 1 բաժակ, կանաչ սոխ – 0,5 կապ, մաղադանոս – 1 կապ, անանուխ – 1 կապ, գլուխ սոխ – 1 հատ, լոլիկ – 2 հատ, կիտրոն – 2 հատ, ձիթապտղի յուղ – 80 գ:

Պատրաստման եղանակը - Հնդկաձավարը թրջել եռման ջրով: Կանաչեղենը մանր կտրատել: Կիտրոնը քամել վրան, ավելացնել աղը, ձիթայուղը նույնպես:

Սա լցնել հնդկաձավարի վրա, խառնել, վերջում վրան կտրատել լոլիկը եւ մատուցել:

Կայացավ Իվետա Մուկուչյանի Եվրատեսիլի երգի պրեմիերան

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով:

Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը: «Ես ցանկացա երգել այնպիսի զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում է, հուզում է»,- ասում է Իվետա Մուկուչյանը:

Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “Blacksheep communications”-ի: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյան) նորաձեւության տան հետ:

Իր տեսակով յուրահատուկ տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ: Տեսահոլովակում իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնելու սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը:

Հերոսների հոգեւոր զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումների միջոցով: Հիշեցնենք, որ տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ եւ հանդիսանում դրանց գովազդային դեմքը: Նա նաեւ մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում:

«Արտավազդ»-ի հավակնորդները

Տասնյակ դերասաններ եւ դերասանուհիներ, արդեն հայտնի ու նորահայտ, տասնյակ ռեժիսորներ, սցենարի հեղինակներ և տասնյակ ներկայացումներ. Հայաստանի թատերական գործիչների միության կայքում ներկայացվել են «Արտավազդ-2016»-ի հավակնորդները: Հիշեցնենք, որ թատերական ոլորտի «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 26-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետներն են՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության, բեմանկարիչ Մերի Սարգսյան, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան:  Լրացումներ եւ փոփոխություններ են կատարվել «Արտավազդ» մրցանակաբաշխության կանոնակարգում, մասնավորապես, ավելացել է նոր՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգ: Փոփոխություն է արվել նաեւ «Լավագույն պիես» անվանակարգի որոշման կապակցությամբ: «Լավագույն պիես» անվանակարգում վճռորոշ կլինի Կարինե Խոդիկյանի՝ «Դրամատուրգիա» գրական հանդեսի կողմից կազմված խմբագրակազմի եզրակացությունը, ինչը հնարավորություն կտա էլ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նոր պիեսները:

Լավագույն Կին դերակատար

1.Աննա Ավետիսյան «Զգուշացեք կանայք են» /Ժակլին/Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

2.Մարիամ Ղազարյան «Ուշ լինի, նուշ լինի» /Շողիկ/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

3.Լուիզա Ղամբարյան «N707» /Հաննա Միլլի Դիաննա/Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

4.Նորա Բադալյան «Քիչ ավելի, քիչ պակաս» /Կին/Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

5.Նանո Պողոսյան «Սովորական պատմություն» /Խոզ/Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

6.Գայանե Խաչատրյան «Գահի ոգին» /Կին/Երևանի մնջախաղի պետական թատրոն

7.Քնարիկ Զաքարյան «Անսանձ կնոջ սանձահարումը» /Կատարինա/Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

8.Լուսյա Աբրահամյան «Ճպուռն ու մրջյունը» /Ճպուռ/Խորեոգրաֆիայի պետական թատրոն

9.Ժաննա Հովակիմյան «Չմարդիկ» /Աննա/ Թատրոն 8

10.Ագնեսա Շահնազարյան «Շատերից մեկը» /Կին/ՀԹԳՄ

11.Մարգարետ Հարությունյան «Լուսինը վրձնի վրա» /Իզա/ Յոթ աթոռ թատերախումբ

12.Լիլյա Մուկուչյան «Խնջույք ամառանոցում» /Վասիլիսա/Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

Երկրորդ Պլանի Լավագույն Կին դերակատար

1.Մարիամ Խաչատրյան«Զգուշացեք կանայք են» /Մարիսաբել/Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

2.Անի Քոչարյան «Սիրային քառանկյունի» /Պաշտոնական սիրուհի/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

3.Տաթեւիկ Մելքոնյան «Վհուկը» /Շաման, Պառավ վհուկ, Հարյուրապետ, Ռեկտոր, Դոռոշ/Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

4.Սնեժանա Յագուբովա «Սովորական պատմություն»/Կով/Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

5.Լիանա Ավետիսյան «Չստացված գողություն» /Աննա/ «Էպսիդոն» թատերախումբ

6.Մերի Հակոբյան «Ճպուռն ու մրջյունը» /Ճպուռ/Խորեոգրաֆիայի պետական թատրոն

7.Նելլի Խաչատրյան «Ատամնաբույժն արեւելյան» /Յերանյակ/Երևանի թատրոնի եւ կինոյի պետ. ինստիտուտի ուսանողական թատրոն

8.Նունե Բադալյան «Կարմեն» /Միկաելա/Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն

9.Ելենա Վարդանյան «Խնջույք ամառանոցում» /Մաշա/Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

10.Ռուզաննա Փանոսյան «Լուսինը վրձնի վրա» /Չիկի/Յոթ աթոռ թատերախումբ

Լավագույն Տղամարդ դերակատար

1.Ռաֆայել Երանոսյան «Սիրո խոստովանություն» /Տղամարդ/Երեւանի պետ. կամերային թատրոն

2.Գեւորգ Դավթյան «Ուշ լինի, նուշ լինի» /Արշակ/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

3.Արամ Կարախանյան «Я здес’Ь» /Ֆեյերբախ/Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

4.Գագիկ Մելքումյան «Սովորական պատմություն» /Տեր/Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

5.Յուրի Կոստանյան «Գահի ոգին» /Տղամարդ/Երևանի մնջախաղի պետական թատրոն

6.Մխիթար Մելքոնյան «Ճպուռն ու մրջյունը» /Բզեզ/Խորեոգրաֆիայի պետական թատրոն

7.Տիգրան Գաբոյան «Արշիլ Գորկի» /Արշիլ Գորկի/Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն

8.Լիպարիտ Ավետիսյան «Կարմեն» /Խոսե/ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն

9.Մանվել Խաչատրյան «Խնջույք ամառանոցում» /Պետյուն/Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

Երկրորդ Պլանի Լավագույն Տղամարդ դերակատար

1.Վահե Զիրոյան «Սիրո Խոստովանություն» /Տղամարդ/Երևանի կամերային պետ. թատրոն

2.Վարուժան Մանուկյան «Ձեր աստվածը փողն է» /Յագոր Սիմոնիչ Սուրաթով/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

3.Միքայել Վաթինյան «Я здес’Ь» /Ասիստենտ/Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

4.Նարեկ Բայանդուրյան «Սովորական պատմություն» /Աքլոր/Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

5.Արթուր Պողոսյան «Ճպուռն ու մրջյունը» /Մրջյուն/Խորեոգրաֆիայի պետական թատրոն

6.Վահան Միրաքյան «Ատամնաբույժն արևելյան» /Մարգար/ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

7.Արամ Ղեւոնդյան «Լուսինը վրձնի վրա» /Կոկո/Յոթ աթոռ թատերախումբ

8.Էրվին Ամիրյան «Խնջույք ամառանոցում» /Սավչիկ/Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

9.Սամվել Դանիելյան «Մերսեդես» /Որդի/Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն Ռեժիսուրա

1.Արմեն Սաֆարյան «Զգուշացեք կանայք են»Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

2.Սամսոն Մովսեսյան «Վհուկը»Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

3.Արմենակ Կարապետյան «Կենդանիների երկխոսություն»Աբովյանի թատրոն

4.Արսեն Գրիգորյան «Արկածներով լի ճամփորդություն»Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

5.Հովհաննես Հովհաննիսյան «Արշիլ Գորկի» Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն

6.Յուրի Կոստանյան «Գահի ոգին» Երեւանի մնջախաղի պետական թատրոն

Լավագույն Սցենոգրաֆիա

1.Ավետիս Բարսեղյան «Ձեր աստվածը փողն է» Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

2.Շամիր Շախիրյան «N707» Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

3.Վիկտորիա Հովհաննիսյան «Հովնան» Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

4.Մալխազ Իոբաշվիլի «Սովորական պատմություն» Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

5.Զոհրաբ Բեկյան «Լուսինը վրձնի վրա» Յոթ աթոռ թատերախումբ

6.Անտոն Քեշիշյան «Մերսեդես» Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն երաժշտության հեղինակ

1.Արամ Սաթյան «Ձեր աստվածը փողն է» Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

2.Աննա եւ Անահիտ Մխիթարյաններ «Մեդեա»Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

3.Վահե Հայրապետյան «Ճպուռն ու մրջյունը»Խորեոգրաֆիայի պետ. թատրոն

  1. Վահան Արծրունի «Մերսեդես»Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն մանկական ներկայացում

1.Սամսոն Մովսեսյան «Գրինչի գողացած ամանորը»Հովհ. Թումանյանի անվ. պետ. Տիկնիկային թատրոն

2.Արսեն Գրիգորյան «Արկածներով լի ճամփորդություն» Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

3.Վիգեն Ստեփանյան «Ճպուռն ու մրջյունը»Խորեոգրաֆիայի պետական թատրոն

4.Նորա Գրիգրոյան «Մոխրոտը»Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

5.Սամսոն Մովսեսյան «Օզ երկրի հրաշագործը» Պատանի հանդիսատեսի թատրոն

6.Կարո Նաղդալյան «Արեգ»Կապանի Ալ.Շիրվանզադեի անվ.պետական դրամատիկական թատրոն

Լավագույն Երիտասարդ դերասանուհի

1.Հասմիկ Դանիելյան «Սիրո խոստովանություն» /Կին/Երևանի Կամերային պետ. թատրոն

2.Յունոնա Մալենկո «Զգուշացեք կանայք են» /Լուլու/Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

3.Սոֆյա Բաղդասարյան «Ուշ լինի, նուշ լինի» /Նազիկ/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

4.Լիանա Նիկողոսյան «Վհուկը» /Վհուկ/Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

5.Գլորիա Գեւորգյան «Սովորական պատմություն» /Ձի/Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

6.Ջուլիա Եղշատյան «Կենդանիների երկխոսություն» /Բերտա կատու/Աբովյանի թատրոն

7.Էմմա Մկրտչյան «Ճպուռն ու մրջյունը» /Ճպուռ/Խորեոգրաֆիայի պետական թատրոն

8.Լիլիթ Բասենցյան «Առաջարկություն» /Չուբոկովա/ԼՂՀ, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվ. պետ. Թատ.

9.Միլենա Ավանեսյան «Դեպի տուն» /Տոմա/ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

10.Անուշ Մելիքբեկյան «Ատամնաբույժն արևելյան» /Մարթա/ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

11.Սոնա Վարդանյան «Գայանե» /Գայանե/Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

12.Նելի Խաչատրյան «Լուսինը վրձնի վրա» /Մառա/Յոթ աթոռ թատերախումբ

13.Նառա Սարգսյան «Մերսեդես» Պատանի հանդիսատեսի թատրոն

Լավագույն Երիտասարդ դերասան

1.Սենիկ Բարսեղյան «Սիրո խոստովանություն» /Տղամարդ/ «Շոու NO 3» /Տղամարդ/Երևանի կամերային պետ. թատրոն

2.Նորայր Հերգնյան «Զգուշացեք կանայք են» /Սերժ /Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

3.Արմեն Մարգարյան «Ձեր աստվածը փողն է» /Միքայել/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

4.Սամվել Թադեւոսյան «էգոիստ» /Տղամարդ/ Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

5.Էդուարդ Մուրադյան «Սովորական պատմություն» /Շուն/Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

6.Արմեն Սարգսյան «Մի եղանակ դժոխքում» /Մարդ/, «Չստացված գողություն» /Ֆռանցոզի/«Էպսիդոն» թատերախումբ

7.Արա Թեւոսյան «Ճպուռն ու մրջյունը» /Մրջյուն-խոհարար/Խորեոգրաֆիայի պետական թատրոն

8.Գեւորգ Հայրապետյան «Առաջարկություն» /Ի. Վ. Լոմով/ԼՂՀ, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվ. պետ. թատրոն

9.Արսեն Միքայելյան «Արշիլ Գորկի» /Ոստանիկ/Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն

10.Արմեն Միքայելյան «Դեպի տուն» /Բենիամին/ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

11.Գրիգոր Գրիգորյան «Ատամնաբույժն արեւելյան» /Թափառնիկոս/ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

12.Արսեն Միքայելյան «Ֆանդո եւ Լիս» /Ֆանդո/ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսումնական թատրոն

13.Գրիգոր Գրիգորյան «Գայանե» /Գիքո /Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն

14.Պողոս Գալստյան «Լուսինը վրձնի վրա» /Նկարիչ/ Յոթ աթոռ թատերախումբ

Լավագույն Երիտասարդ Բեմադրիչ

1.Արմեն Սաֆարյան «Զգուշացեք կանայք են», Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

2.Տիգրան Սուքիասյան «Թեթեւ տարեք», Անտրեպրիզային ներկայացում

3.Գոհար Փոքրիկյան «Մենք», Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

4.Տաթեւիկ Մելքոնյան «Я здес’Ь», Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

5.Ռաֆայել Ասատրյան «Ֆանդո և Լիս», ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի ուսումնական թատրոն

6.Վլադիմիր Գևորգյան «Առաջարկություն», ԼՂՀ, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվ. պետ. թատրոն

7.Կարապետ Բալյան «Չմարդիկ», Թատրոն 8

8.Կարապետ Բալյան «Դեպի տուն», ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

9.Նորա Գրիգորյան «Խնջույք ամառանոցում», Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

10.Սամսոն Մովսեսյան «Օզ երկրի հրաշագործը», Պատանի հանդիսատեսի թատրոն

11.Զոհրաբ Բեկյան «Լուսինը վրձնի վրա», Յոթ աթոռ թատերախումբ

Լավագույն Երիտասարդական Ներկայացում

1.«Շոու Nօ 3» /Լուսինե Երնջակյան / բեմ.՝ Լուսինե ԵրնջակյանԵրևանի պետ. կամերային թատրոն

2.«Թեթեւ տարեք» /Էլֆիք Զոհրաբյան/ բեմ.՝ Տիգրան ՍուքիասյանԱնտրեպրիզային ներկայացում

3.«Մենք» /Լեռ Կամսար/ բեմ.՝ Գոհար Փոքրիկյան Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ. պետ. թատրոն

4.«Մեդեա» /Էվրիպիդես/ բեմ՝ Գրիգոր Խաչատրյան Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

5.«Հովնան» /ըստ Հին կտակարանի Հովնանի մարգարեության/ բեմ.՝ Նարինե Գրիգորյան Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

6.«Սովորական պատմություն» /Մարիա Լադո /բեմ.՝ Արմեն Բայանդուրյան Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

7.«Կենդանիների երկխոսություն» /Պատրիկ Բեսսոն/ բեմ.՝ Արմենակ ԿարապետյանԱբովյանի թատրոն

8.«Չստացված գողություն» /Դարիո Ֆո / բեմ.՝ Արմեն ՍարգսյանԷպսդիոն թատերախումբ

9.«Դեպի տուն» /Լյուդմիլլա Ռազումովսկայա / բեմ.՝ Կարապետ Բալյան ԵԹԿՊԻ Ուսումնական թատրոն

10.«Լուսինը վրձնի վրա»/ Զոհրաբ Բեկյան/ բեմ.`Զոհրաբ ԲեկյանՅոթ աթոռ թատերախումբ

11.«Զգուշացեք կանայք են»/ Անդրեյ Կուրեյչիկ/ բեմ.`Արմեն Սաֆարյան Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

Լավագույն ներկայացում

1.«Սիրո խոստովանւթյուն» /Արա Երնջակյան/ բեմ.՝ Արա ԵրնջակյանԵրեւանի պետ. կամերային թատրոն

2.«Я здес’Ь» /Տանկրեդ Դորստ / բեմ.՝ Տաթեւիկ Մելքոնյան Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոն

3.«Գահի Ոգին» /Յուրի Կոստանյան/ բեմ.՝ Յուրի Կոստանյան Երևանի մնջախաղի պետ. թատրոն

4.«Չմարդիկ» /Հովհաննես Թեքգյոզյան/ բեմ.՝ Կարապետ ԲալյանԹատրոն 8

5.«Զգուշացեք կանայք են» /Անդրեյ Կուրեյչիկ/ բեմ.՝ Արմեն Սաֆարյան Գեղարքունիկի մարզի Լ. Քալանթարի անվ. դրամ. թատրոն

6.«Սովորական պատմություն» /Մարիա Լադո/ բեմ.՝ Արմեն Բայանդուրյան Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն

7.«Անուշ» օպերա /Արմեն Տիգրանյան/ բեմ.՝Հովհաննես Հովհաննիսյան Լարք մշակութային կենտրոն (ղեկավար՝ Վաչե Բարսումյան)

8.«Մենք հաղթեցինք-70» /Վերոնիկա Սարոյան/ բեմ.՝ Վերոնիկա Սարոյան Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամ. թատրոն

9.«Լուսինը վրձնի վրա»/ Զոհրաբ Բեկյան/ բեմ.`Զոհրաբ Բեկյան Յոթ աթոռ թատերախումբ

Լավագույն պիես

1.Գուրգեն Խանջյան – «Արմագեդոն»

2.Սամվել Կոսյան – «Դեռ վերջը չէ»

3.Արտաշես Շահբազյան – «Մենք կվերադառնանք»

4.Նորայր Ադալյան -«Պատը»

5.Գեվորգ Սարգսյան – «Հրեշտակը»

6.Աստղիկ Սիմոնյան – «Ճշմարտության հովտում»

7.Արմենուհի Սիսյան – «Սպանել և մոռանալ»

8.Սոֆի Միրզոյան – «Տունն ու խիղճը ծախու չէ»

Այս տարի որոշվել էր «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրել Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ամեն տարի շնորհվում է հատուկ մրցանակ՝ նվիրված հայ թատրոնի երախտավորներից մեկին, այս տարի կհանձնվի Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:

Մշակութային Երեւանը՝ առաջիկա օրերին

Ի՞նչ համերգներ, տոնակատարություններ եւ միջոցառումներ են տեղի ունենալու առաջիկայում Երեւանում։ Ներկայացնում է դրանցից մի քանիսը:

Երկար սպասված սառցե շոուն վերջապես տեղի կունենա այսօր՝ մարտի 5-ին, երեկոյան ժամը 19:00-ին՝ Մարզահամերգային համալիրում: Հատուկ այդ նպատակով երեկ Հայաստան են ժամանել Եվգենի Պլյուշչենկոն, ինչպես նաեւ երգիչ Դիմա Բիլանը, ով շոուի հատուկ հյուրն է:

«Սառույցի թագավորները» խորագիրը կրող շոուն կտեւի 2,5 ժամ, որի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների կատարումներին, այլեւ գեղասահորդ-ակրոբատների համարներին:

Դասական երաժշտության սիրահարներին հաջորդ շաբաթ  գեղեցիկ համերգ է սպասվում: Մարտի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի «4 Դաշնամուր» խորագրով համերգը: Ծրագրում` Բախ, Ռավել, Պուլենկ:

Եվս մեկ դասական համերգ. իտալացի դիրիժոր Ալդո Սիսիլլոն Հայաստանի Ազգային ֆիլհարոմնիկ նվագախմբի հետ մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Սեն-Սանսի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան:

Կանանց տոնին ընդառաջ՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը մարտի 7-ին ներկայացնում են «Գյուղմթերքի կին հերոս 2016» ազգային մրցանակաբաշխության արարողությունը՝ ի նշանավորումն գյուղատնտեսական արտադրության ու պարենային անվտանգության ոլորտում կանանց դերի եւ ձեռքբերումների:
Մրցանակաբաշխության արարողությունը բաց է այցելուների համար, որոնք կարող են մասնակցել նաեւ ավանդական խոհանոցի ուտեստների համտեսի: Միջոցառումը տեղի կունենա Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում՝ ժամը 12:30-15:00-ն:

Իսկ, ահա, հենց մարտի 8-ին փոփ ժանրի սիրահարները կարող են երեկոյան վայելել համերգ՝ մասնակցությամբ հայկական էստրադայի երգիչ-երգչուհիների: Համերգը նախատեսված է Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:00-ին:

Ռոքի սիրահարները կարող են չտխրել. նրանց համար նույնպես լավ նորություն ունենք: Մարտի 7-ին Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում համերգով հանդես կգա The Beautified Project խումբը: Սկիզբը՝ ժամը 19:30-ին:

«Կինը՝ քաղաքային տնտեսությունում». ցուցահանդես մետրոյում

Միջոցառումը կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երեւան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ:

Մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի սպասասրահում կբացվի «Կինը՝ քաղաքային տնտեսությունում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցանկացողները կարող են այցելել եւ ծանոթանալ ցուցադրությանը մարտի 8-ին առավոտյան ժամը 11:00-ից սկսած: Ցուցահանդեսը կգործի 1 ամիս:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։