Արեգը ծնվեց՝ Հայոց Տրնդեզի տոնին ընդառաջ – Մեկ այլ նախախնամությամբ էլ ՀԱՄ առաջնորդի որդին իր վաղածին 40-օրյա վտանգի շրջանը կբոլորի հենց Վահագնի վերածննդի օրը…

Հայոց Տրնդեզը հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստ ունի:

Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, այսինքն՝ տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ ծիսակարգ է: Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:

Սա է պատճառը, որ արիադավան մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) Միակ Արարողն ու Տերը Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Այս Տրնդեզին ընդառաջ էլ, որը կայացավ փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի՝ Էլար-Դարանիի տարածքում, իր երկնային հոգին երկրում մարմնավորեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի արու զավակը՝ Արեգը:

Հայ արիականների ու հեթանոս համախմբված ազգայնականների համար ուրախության այդ առիթը եւս կար, նրանք ողջունեցին ու շնորհավորեցին հայ արիականների առաջնորդին՝ Արե(Է)գ որդու լույս աշխարհ գալու առթիվ, ում դժվար ծնունդը կայացավ Հայ Աստվածների կամոք…  Հայ արիական քրմերը հատուկ ծիսակարգ կատարեցին նաեւ նորածին Արե(Է)գի համար:

Մաղթեցին, որ Տրնդեզի Ծիսական ու Երկրային Կրակը եւ Երկնային Արե(է)գակը, Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները, Հայոց Սրբազան Հոգիները լինեն պահապան եւ աջակից:

Խորհուրդ Երդումի

Հա՜յր իմ ԱրԱրիչ,

         Մա՜յր իմ Բնություն,

                   Տու՜ն իմ Տիեզերք.

Սիրու՛մ եմ ես Ձեզ,

             Գալի՛ս եմ ես Ձեզ,

                       Կհասնե՛մ ես Ձեզ…

Իրականում Արեգը պիտի լույս աշխարհ գար մարտի 18-21-ի սահմաններում, որպեսզի 9 ամիսը լրացած լիներ… Եվ հայ արիները պատրաստվում էին Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդին դիմավորել արորդու ծնունդը… Սակայն Արեգը ինչ-որ նախախնամությամբ շտապեց, եւ վտանգի ենթարկելով իր եւ մոր կյանքը՝ այս աշխարհ եկավ Տիեզերքի Արարչի տոնին ընդառաջ:

Մեկ այլ նախախնամությամբ էլ ՀԱՄ առաջնորդի որդին իր վաղածին 40-օրյա վտանգի շրջանը կբոլորի հենց Վահագնի վերածննդի օրը եւ երկրային կյանք կմտնի առողջ ու կամային, մտքի ու ռազմի զորություններով պարուրված…

Ծիսական կրակները արի հայերը վառում են Գարնան՝ Բնության Վերազարթոնքի տոնից՝ Բնական Ամանորից առաջ, որպեսզի իրենց երախտագիտությունը հայտնեն Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է արարել Տիեզերքում՝ Աստված-Ազգ-Մարդ երրորդությամբ, որ հավերժական կյանք է նվիրել բոլոր արարածներին՝ թե՛ երկրային ու թե՛ երկնային հայրենիքներում ապրելու եւ արարելու համար…

Ձոն Արարչին

- ՏԵՐ

Ամենաստեղծ եւ Ամենազոր,-

Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,

Երազների կուռք-երազ արթմնի…

Նու՛րբ եթերական, բայցեւ իրակա՜ն,

Ահե՜ղ, զորավո՜ր Հա՜յր մեր փառավո՛ր,

Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,

Ների՜ր մեզ Դու Տեր, Արարի՜չ Բարի,

Իմաստ տու՜ր նորից ու Քե՜զ ուղղորդի,-

– Կանչը մեր հոգու,

– Զարկերը՝ սրտի,

– Միտքը՝ ուղեղի,

– Փա՛ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…

- Տե՜ր Ամենայնի:

Վահագն Նանյան

Հ.Գ. – Հայ արիները նշել են Հայր Արայի՝ Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը, որը երկրում մարտի սկիզբը նախանշում է որպես գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է բնությունը՝ վերազարթնեցնում… Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն:

«Լուսանցք» թիվ 5 (395), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։