Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով, ինչպեսեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանակից երկրներին (եւ շահագրգիռ)՝ համատեղ գրոհելու առաջարկով…

Փա՛ռք հայոց հաղթական բանակին, որ կանխելով ադրբեջանական հերթական սադրանքը, անցել է հակահարձակման եւ սատկացնում է իր ճանապարհին հայտնված յուրաքանչյուր կենդանու…

Փա՛ռք մեր զինվորներին, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել ազգն ու հայրենիքը:

Բայց ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները կատարեն այն վճռական քայլը, որի մասին արդեն վաղուց հայտարարել է Հայ Արիական Միաբանությունը՝ մեր հակահարվածը պիտի ավարտվի Բաքվում՝ որ Հայոց հերթական Բագարանն էր, եւ պիտի վերջ տրվի մասոնա-բոլշեւիկյան՝ 1918թ. մոգոնած «Ադրբեջան» խեղկատակությանը, որն ստեղծվել էր ընդդեմ Հայաստանի:

Ժամանակն է, որ հայկական բանակի սպանիչ ուժից փախած սահմանաբնակ գյուղերի (դատարկված) ադրբեջանցիները ոչ թե ցույցեր անեն Բաքվում, այլ նետեն իրենց Կասպից ծովը՝ փրկվելու համար: Այսպես կլուծենք նաեւ Հայոց Մեծ Ցեղասպանության (այդ թվում նաեւ Սումգայիթի, Բաքվի եւ այլ) նահատակների վրեժը…

Հայ Արիական Միաբանությունը քանիցս զգուշացրել է, որ ադրբեջանական (նույնն է՝ թյուրքական) շնագայլերը չեն դադարելու իրենց կենդանական կենսակերպը ցուցադրել: Թուրքական տափաստանային գայլերից սերված այս շնագայլային տեսակը եւս սովոր է որսագողությամբ ապրել: Երբ սրանց «բերում ենք» մարդագայլ հասկացողության ոլորտ, ապա սրանք ոչ թե ուրիշների որսն են գողանում, այլ, այս դեպքում՝ բնիկների ծագումը, հայրենիք-բնօրրանը, պատմությունը, մշակույթը եւ այսպես շարունակ ամեն բան:  Այս՝ առավելապես կենդանածին տեսակին, չի կարելի վստահել ոչ մի դեպքում, ոչ մի պայմանագիր, զինադադար չի կարող օրինական լինել անօրեն մի կենդանամարդատեսակի համար: Այն, որ հայերի հետ թյուրքական տարրը անհամատեղելի է, դարերով է ապացուցված, իսկ այն փաստը, որ թուրքը Հայաստանի արեւմտյան տարածքում է արհեստական պետություն հիմնել, իսկ ադրբեջանցին՝ արեւելյան, արդեն իսկ անհամատեղելիությունը դարձնում է արյունալի ոխերիմ թշնամանք:

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն:

Եկել է արդար վրեժի եւ պատմական արդարության հաղթանակի պահը: Սա տիեզերական գարնան պահանջն է նաեւ, որ արթնացրել է արիական ազգերին, որոնց նախարմատը հայն է, նախահայրենիքը՝ Հայաստանը… Այն երկրներն ու ազգերը, որ կընդդիմանան այս բնականոն ընթացքին՝ թյուրքական տարրի հետ կնետվեն պատմության աղբանոցը:

Հայ Արիական Միաբանությունը արդեն պաշտոնապես դիմում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ազգ-բանակի կազմավորման հրամանագիրը ստորագրելու համար: Մինչ ազգ-բանակի ձեւավորումը՝ պետք է հստակ նպատակ դրվի արհեստական Ադրբեջան պետության ոչնչացմանն ուղղված, իսկ ազգ-բանակի ձեւավորումից հետո՝ արհեստական պետություն Թուրքիայի:

Հայ Արիական Միաբանությունը դիմում է Հունաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի եւ Իրանի իշխանություններին՝ համատեղ պատերազմի պատրաստվել եւ ոչնչացնել Հայկական լեռնաշխարհ եւ մեր ընդհանուր տարածաշրջան սողոսկած ու բնավորված թյուրքական գայլ-շնագայլերին իրենց տափաստանները վտարելու համար:

Եվ հենց Հայաստանը պիտի ազդարարի գայլաորսի մասին: Ավելի արդյունավետ կլինի, եթե ոչ մի գայլ կամ շնագայլ չհասցնի դուրս գալ տարածաշրջանից

Հակաթուրքական եւ հակաադրբեջանական ճակատների մասին Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարություն է արել եւ դիմել ինչպես Թուրքիային ու Ադրբեջանին սահմանակից երկրներին, այպես էլ շահագրգիր գերտերություններին եւ այլ երկրների:

Հայկական լեռնաշխարհը հայերի բնօրրանն է, եւ միակ բնիկները հայերն են: Այն ինչ մոգոնում են գերտերությունները, չի կարող իրականություն դառնալ, արհեստական Թուրքիային ու Ադրբեջանին չի կարող փոխարինել մի այլ արհեստական երեւույթ Քուրդիստան անվամբ, թե մեկ այլ:

Հայե՛ր ամբողջ աշխարհի, արիադավան-հեթանոս, թե քրիստոնյա, մահմեդականացված, թե ծպտյալ, բուդդայական, թե անհավատ… մեր բոլորի հույսն ու հավատը մեր հայրենիքն է (այսօր վերամիավորված ՀՀ-ԼՂՀ տեսքով) եւ այլեւս չենք կարող շարժվել զիջելու տրամաբանությամբ: Վերակերտե՛նք Միացյալ Հայաստանը, ապահովե՛նք հողահավաքի ու ազգահավաքի մեր գենետիկ նպատակը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

02.04.2016թ.- ԵրեւանՍտեփանակերտ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։