Տիար Սերժ Սարգսյան, եղե՛ք Միացյալ Հայաստանի առաջին քարը դնող նախագահը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Բազմիցս հարց է բարձրացվել հայության ամենատարբեր շերտերում՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանն ուղղված: Եթե խնդիրն այն էր, որ անկախության ճանաչումը կսրի իրավիճակը սահմաններում, ապա այսպես թե այնպես դա տեղի է ունենում եւ տարիներ շարունակ: Եթե խնդիրը նաեւ առնչվում է միջազգային հանրություն կոչվածի արձագանքին, ապա այդ հանրություն ասածը այս տարիների ընթացքում միայն երկերեսանի կեցվածք ու երկակի չափորոշիչներ է կիրառել Արցախի հարցի նկատմամբ: Զինադադարը պարբերաբար խախտող Ադրբեջանը երբեք չի սաստվել ու պատժվել այդ հանրության կողմից եւ նրանց կարծիքը արդեն պետք է շատ քիչ հետաքրքրի մեզ:

Հայ Արիական Միաբանությունը եւս դիմել է ՀՀ իշխանություններին այս հարցով: Եվ արդեն քանի տարի է մենք որպես համահայկական քաղաքական, հոգեւոր ու պատմամշակութային կառույց. ճանաչել ենք ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախը համարում ենք Հայաստանի 12-րդ մարզը, ինչը խորհուրդ  էինք տվել անել նաեւ հայ քաղաքական մյուս ուժերին, որից հետո մեր իշխանությունների համար ավելի դյուրին կլիներ որոշում կայացնելը…

Ինչեւէ, այսօր թերեւս ամենահարմար պահն է, որ այդ բացթողումը լրացվի եւ ՀՀ իշխանությունները կա՛մ ճանաչեն ԼՂՀ անկախությունը կա՛մ որ ավելի ճիշտ է՝ հաստատեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վաղուց հաստատված երկողմանի պաշտոնական որոշումները եւ Արցախի Հանրապետությունը ներառեն Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:  Մանավանդ որ մեր երկրի նախագահը ԵԱՀԿ ՄԽ դեսպանների հետ հանդիպմանն ասել էր, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, ապա ՀՀ-ն ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Իսկ թշնամին արդեն ոչ միայն ԼՂՀ, այլեւ ՀՀ սահմաններին է սպառնում՝ դիցուկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին:
Ակնկալում
ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը կանի այս կարեւոր քայլերից մեկը, մի նոր լիցք հաղորդելով համահայկական միասնության ընթացքին, որ կրկին վերելք է ապրում այս օրերին:

Այլեւս հավատ չեն ներշնչում միջազգային հորդորները, քանզի դրանք երբեք հասցեական չեն լինում՝ չեն սաստում Ադրբեջանին, ինչից Բաքուն գնալով ավելի ու ավելի է լկտիանում: Այսօր էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում կփորձեն արհեստական հաշտեցման տանել, իսկ հակամարտող կողմերի երկկողմանի ձեռք բերված հրադադարի որոշումը հեռանկար չունի, քանզի մենք համոզվել ենք բազմիցս, որ թուրքը իր բոլոր ոհմակատեսակներում (այս դեպքում՝ ադրբեջանցի շնագայլերի) միշտ ուխտադրուժ է եւ անպատասխանատու: Միշտ արյան համին կարոտ, անգամ՝ իր արյան:

Հայաստանի իշխանություններին հավաստում ենք, որ նշյալ հարցերում բոլոր առումներով, բոլոր ծավալումների դեպքում պատրաստ ենք աջակցել եւ իրականացնել նախնական անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնք կարիք ունեն արծարծման կամ որոշակի լուծման:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

05.03.2016թ.-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։