Կրակի դադարեցում՝ առանց հստակ ժամկետների – Արցախը ստիպեց գնալ հրադադարի… Նախիջեւանյան հատվածում այս ընթացքում որեւէ սահմանային խախտում չի նկատվել… ՀՀ-ԼՂՀ փոխօգնության պայմանագիր կկնքվի…

Կրակի դադարեցում՝ առանց հստակ ժամկետների

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում:

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳԽ պետերը եւ ձեռք բերել կրակի դադարեցման  պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994թ. զինադադարից հետո, այլեւ ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ամբողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի եւ միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաեւ ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: «Ակնհայտ էր նաեւ ագրեսիայի բնույթը, որովհետեւ նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված եւ ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաեւ Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից եւս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ներկայացրեց Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ այս օրերին ակնհայտ դարձավ մեր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Ընդգծվեց զինվորների եւ կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂՀ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում եւ հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո»,- ընդգծեց բանախոսը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջեւ, որքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիտարկմամբ՝ ԼՂ ՊԲ փոխօգնության պայմանավորվածության շրջանակում Հայաստանից կամավորական շարժման, ինչպես նաեւ միջոցառումների իրականացման պայմաններում ՊԲ մարտունակության աստիճանը, կարողությունները, դասավորվածությունը, ծավալումը՝ համապատասխան հատվածներում, թույլ են տալիս ասելու, որ հայկական կողմը պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, արձագանքմանը եւ դեռ ավելին:

Վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ կարեւորելով նշվածը՝ առանձնահատուկ շեշտեց, որ հակառակորդի այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Հենց սա մեր ազգի գլխավոր ինքնապաշտպանական երաշխիքն է:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում:

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳԽ պետերը եւ ձեռք բերել կրակի դադարեցման  պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994թ. զինադադարից հետո, այլեւ ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ամբողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի եւ միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաեւ ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: «Ակնհայտ էր նաեւ ագրեսիայի բնույթը, որովհետեւ նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված եւ ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաեւ Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից եւս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ներկայացրեց Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ այս օրերին ակնհայտ դարձավ մեր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Ընդգծվեց զինվորների եւ կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂՀ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում եւ հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո»,- ընդգծեց բանախոսը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջեւ, որքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիտարկմամբ՝ ԼՂ ՊԲ փոխօգնության պայմանավորվածության շրջանակում Հայաստանից կամավորական շարժման, ինչպես նաեւ միջոցառումների իրականացման պայմաններում ՊԲ մարտունակության աստիճանը, կարողությունները, դասավորվածությունը, ծավալումը՝ համապատասխան հատվածներում, թույլ են տալիս ասելու, որ հայկական կողմը պատրաստ է հակառակորդի կողմից հետագա գործողությունների կանխարգելմանը, արձագանքմանը եւ դեռ ավելին:

Վարչապետ Հովիկ Աբահամյանն էլ կարեւորելով նշվածը՝ առանձնահատուկ շեշտեց, որ հակառակորդի այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Հենց սա մեր ազգի գլխավոր ինքնապաշտպանական երաշխիքն է:

* * *

Նախիջեւանյան հատվածում այս ընթացքում որեւէ սահմանային խախտում չի նկատվել, իսկ Հայաստանի սահմանների մոտ որոշակի լարվածություն նկատվել է Տավուշի մարզում, վերջերս նաեւ Վարդենիսի հատվածում:

Նախիջեւանի հատվածում կրակոցների ու այլ հետեւանքների մասին տեղկատվությունը լիովին կեղծիք է: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, ՀՀ-ն հետ չի վերցրել 500 քմ տարածք, որն այժմ վերահսկում է Ադրբեջանը: ԼՂՀ-ն նպատակ չունի դեռ հետ նվաճել այդ տարածքը, որն ադրբեջանական բանակը գրավել է ապրիլի 2-ին: Այս պահին Ադրբեջանը վերահսկում է մոտ 200 քմ տարածք հարավում, որտեղ կա բարձունք մոտ 50 մ բարձրությամբ, բայց չունի ռազմավարական նշանակություն, եւս 300 քմ էլ՝ հյուսիսում: Հաշտության խախտման դեպքում այդ տարածքները կվերանվաճվեն…

Փոխօգնության պայմանագիր կկնքվի

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցաբար կաշխատի Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Այս մասին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային Ժողով»,- շեշտել է նախագահը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով: «Մենք նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետեւ ինքներս հանդիսանում ենք 1994թ. կնքված հրադադարի համաձայնագրի կողմ:

Բացի Զինված ուժերից, իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները. կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պետք է լուծենք եւ բնավ չթերագնահատվելով որեւէ մեկի օգնությունը: Հիմա Պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը հարցը կզեկուցեն ռազմական տեսանկյունից, արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ դիվանագիտական ջանքերի մասին, այնուհետեւ կընդունենք համապատասխան որոշումներ»,- ասել է Հանրապետության նախագահը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս 2 երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի  մարտական ուղղաթիռներ, ոչնչացրել տանկեր եւ անօդաչու սարքեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման եւ անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Հուսանք՝ ՀՀ եւ ԼՂՀ փոխօգնության պայմանագիրը գոնե հետզհետե կվերաճի հայկական հանրապետությունների վերամիավորման:

«Լուսանցք» թիվ 10 (400), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։