Պատերազմի հանցագործությունները՝ ԵԽԽՎ օրակարգում… Պուտինն ու Մեդվեդեւը խոստացել են Ղարաբաղից շրջաններ Բաքվին նվիրել… Հիմարների երազը.- «Ալիեւը շատ վստահ էր հաղթանակի հարցում, որ խոստումներ էր տալիս հայերին» եւ «Ոչ ոք չի պատրաստվում հայերին արտաքսել»…

Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ընդգրկված է ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկում։ ԵԽԽՎ-ին առաջարկվել է քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ ԼՂ-ի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով։

Հիշեցնենք, որ սա եվրոպական այն կառույցն է, որի նախագահը եւ մի շարք երկրների մի շարք պատգամավորներ ադրբեջանական խավիարային դիվանագիտության ծառաներն են…

ԼՂ հակամարտության քննարկման համար առաջարկված է եւս 2 վերնագիր՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» եւ երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»։ Ընթացակարգային առումով, ԵԽԽՎ բյուրոն մինչեւ նստաշրջանի բացումը պիտի քննարկի ներկայացված առաջարկները եւ որոշում կայացնի, թե որ վերնագրով էանցկացվելու ԼՂ հակամարտության հարցի քննարկումը եւ ներկայացնի վեհաժողովին։ Բյուրոն կարող է նաև հանդես գալ այլ առաջարկով, որը բյուրոյում հաստատվելու դեպքում կներկայացվի վեհաժողովի հաստատմանը։ Վեհաժողովի անդամները, սակայն, իրավունք ունեն դեմ հանդես գալ բյուրոյի որոշմանը, որը քվեարկության արդյունքում կարող է ընդունվել կամ ոչ։ ԵԽԽՎ օրակարգի հաստատումը տեղի է ունենում նստաշրջանի բացման սկզբում, դա տեղի կունենա ապրիլի 21-ին։

Պուտինն ու Մեդվեդեւը խոստացել են Ղարաբաղից շրջաններ Բաքվին նվիրել

Բաքու կատարած այցի ու բանակցությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսելով Ռուսաստանի առաջարկների ու ձեռնարկելիք միջոցների մասին, մասնավորապես ասել է. «Իհարկե, այն ըմբռնումով, որ այդ միջոցները մենք ձեռնարկելու ենք ոչ թե ստատուս-քվոն հավերժացնելու, դա ոչ ոք չի ուզում, այլ այն բանի համար, որ ներկայում ստեղծենք ավելի բարենպաստ մթնոլորտ քաղաքական գործընթացի համար, որի շրջաակներում Ռուսաստանը մյուս համանախագահների ջանքերին զուգահեռ ձեռնարկում է սեփական նախաձեռնությունները:

Նախագահ Պուտինը, իսկ մինչ նա նախագահ Մեդվեդեւը ակտիվորեն առաջ են քաշել տարբեր գաղափարներ, որոնք թույլ կտան ապաշրջափակել իրավիճակը Ղարաբաղի շուրջ շրջաններն ազատելու միջոցով, Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշմամբ: Չեմ ցանկանում տրվել մանրամասներին, սակայն մի քանի տարբերակներ սեղանին մնում են: Մեր ջանքերը շարունակելու ենք»,- ասել է նախարարը:  Այսինքն՝ Ռուսաստանը ցարական է, համայնավարական, թե ազատական ու ժողովրդավարական, միեւնույնն է՝ հայադավ է միշտ… Եվ սա, ինչպես ասում են, ականջին օղ անելու համար է ասվում:

Հիմարների երազը.-

Ալիեւը շատ վստահ էր հաղթանակի հարցում, որ խոստումներ էր տալիս հայերին

Ղարաբաղի հայ բնակչության համար կստեղծվեն բոլոր պայմանները՝ ինչպիսիք ունեն Ադրբեջանի քաղաքացիները. հայտարարել էր երազախաբ եղած Ադրբեջանի նախագահը՝ համոզված լինելով, որ մի քանի օրում հայերի ազատագրած շրջանները բնակչությամբ հանդերձ ադրբեջանական են դառնալու…

«Ադրբեջանը հակված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, բայց միաժամանակ կուժեղացնի իր բանակը»,- հերոսաբար ասել էր Իլհամ Ալիեւը Անվտանգության խորհրդի նիստում…

Մենք հակված ենք խաղաղ մոտեցման եւ հետագայում էլ կպահպանենք այդ մոտեցումը: Ղարաբաղի հայ բնակչությունն անհանգստանալու ոչ մի խնդիր չունի… Մենք հետագայում էլ բանակցություններ կվարենք»:

Ակնհայտ է, որ սեփական երկրում այլեւս ասելիք եւ անելիք չունեցող նախագահը, ում ընտանիքի օֆշորային հաշիվները հայտաբերվել են ու հայտարարվել միլիարդների մասին, պետք է գնար ծայրահեղ քայլերի, որպեսզի մոռացության տար այդ ամենը եւ ապացուցեր, որ հզոր բանակի համար են արվել բոլոր ծախսերը: Իսկ Ադրբեջանոմ դեռ սով է, եւ պատերազմի վերսկսումն ու հաղթանակի  մեծ համոզվածությունը հաստատ համաձայնեցրած է եղել թուրք-ռուսական՝ Էրդողանի-Պուտին ծպտյալ եղբայրության հետ…

Ոչ ոք չի պատրաստվում հայերին արտաքսել

«Երկու կողմերի ԶՈւ շփման գծի վրա ընդհարումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի օկուպացրած հողերից դուրս չի բերել իր վերջին զինվորին»,- ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։ «Գործը նրանում չէ, թե ինչ է տեղի ունեցել այս գիշեր, կամ տեղի կունենա մյուս գիշերը։ Գործը նրանում է, որ այս հակամարտությունը վերջ չունի, նույնիսկ քիչ թե շատ հանգիստ ժամանակներում զոհվում են եւ խաղաղ բնակիչները, զինծառայողներ են զոհվում ինչպես այս, այնպես նաեւ մյուս կողմից։ Վաղուց ժամանակ է դադարեցնել այդ հակամարտությունը,- ասել է դեսպանը եւ հավելել,- ոչ ոք չի պատրաստվում արտաքսել հայերին, որոնք այնտեղ ապրում են։ Բայց այնտեղ ապրում էին ադրբեջանցիներ։ Ինքս Ղարաբաղից եմ, ադրբեջանցիները պիտի վերադառնան իրենց բնակավայրերը եւ համայնքները պիտի լեզու գտնեն ու սովորեն միասին գոյատեւել»:

Բայց մեզ չեն լսում, նեղսրտել է այս սողունը՝ չտեսնելով հերթական խաբկանքը… Բաքուն դիմել է համաշխարհային հանրությանը՝ ԱԳՆ-ն հայտարարել է, որ հայերը գնդակոծել են իրենց խաղաղ բնակչությանը եւ զորքերի շփման գծի երկայնքով հարձակում գործել…

Այստեղ մնում է վերեւի նկարում շտապող մեր տղաներին հիշեցնել Կոմանդոսի խոսքերը՝ «Բաքու գնալ պետք չէ, Բաքվի վրա 1-2 հրթիռ կրակել է պետք»…

«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։