Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները հաստատեցին իրենց երդումը… Վրե՛ժ եւ հայրենատիրությու՛ն…

Ապրիլի 24-ը համայն հայության եւ առաջադեմ մարդկության համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համար՝ նաեւ արդա՛ր վրեժի ու հայրենատիրությա՛ն օր է այսօր:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանությասն առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում ավելի քան 3,5 մլն) զոհերի հիշատակին:

Երթին միացան նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր «Հիշատակի ու հատուցման» միջոցառում էին կազմակերպել քաղաքամայր Երեւանում:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները վերստին հաստատեցին իրենց երդումը՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերամիավորմանը Հայկական Լեռնաշխարհում, ինչն էլ կապահովի հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայոց Արարչատուր Բնօրրանում…  

Չի դադարի հնչել, որ արդար վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան: Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պե՛տք է ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը:

Առանց հայրենիքի վերադարձի չի՛ կարող է լինել փոխհատուցում՝ միլիոնավոր զոհերի հոգիների հանգստության համար… Նախ՝ հողային-տարածքային պահանջատիրությու՛ն, եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները:

Այցելություն եղավ նաեւ Եռաբլուր, որտեղ հատուկ ծիսական արարողություն կատարվեց ցեղասպանության անմեղ զոհերի, նահատակ ազատամարտիկների եւ նոր ու վերջնական հաղթանակների համար:

Այնուհետեւ, հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ղեկավարները հայ արիական քրմերի հետ այցելեցին Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից հատված եւ Միացյալ Հայաստանի ու Միասնական Հայության խորհրդապաշտական ավանդական ծես կատարեցին՝ գինու, կրակի, ցորենի, ջրի, հողի (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ների՝  իրար խառնած) ու սրածայր թրերի զուգորդումով:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

24.04.2016թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։