Արեւմտյան խեղված, հակազգային ու անմարդկային կենսակերպ.- Ֆինլանդիայում նորածիններին պիտի չիպավորեն արդեն… Անգլիայում ստիպում են սեփական սեռը որոշել… Մեր ազգի տվյալները՝ նա՛եւ թուրքի սեղանին…

Ֆինլանդիայում նորածիններին կչիպավորեն

…Ֆիննական թերթերից մեկում հայտնված հոդվածն ապշեցրել է անգամ եվրոպացիներին: Այնտեղ մասնավորապես նշվում էր, որ 2016թ. դեկտեմբերից Եվրոպայում ծնված նորածինների մաշկի տակ չիպեր կտեղադրվեն:

Այս RFID չիպերի միջոցով հնարավոր կլինի հավաքել երեխայի մասին ամբողջական տեղեկատվությունը: Այս չիպը նույնն է, ինչ GPS սենսորը, եւ ունի փոքր մարտկոց, որն անհրաժեշտ կլինի փոխել 2 տարին մեկ անգամ պետական բուժհաստատություններում: Չիպերը տեղեկություն կհավաքեն երեխայի մասին ու ամբողջությամբ կուղարկեն երեխայի ծնողների, բժիշկների հեռախոսներին եւ թաբլեթներին, այս կերպ ծնողներն ու բժիշկներն ի վիճակի կլինեն հետեւել երեխայի առողջությանն իրական ժամանակում:

Մարդկանց մեծամասնությունն անգամ արեւմտյան երկրներում դեռեւս չի կարողանում ընդունել այս փաստը, սակայն այս չիպերի օգտագործումը մարդկանց վրա արդեն թույլատրել է ԱՄՆ-ի Սննդի եւ դեղորայքի վարչությունը:

Եվրոպական ամեն ինչի հետեւից վազող մեր իշխանությունները հանկարծ այս նորամուծությունը սովորույթի համաձայն օրենսդրական պահանջ չսարքեն…

Անգլիայում ստիպում են սեփական սեռը որոշել

Մեծ Բրիտանիայում 4 տարեկան երեխաներին առաջարկել են թղթի վրա իրենց նախընտրած սեռը նշել: Բրիտանական Բրայթոն եւ Հոուֆի քաղաքային խորհուրդը պաշտոնական թուղթ է ուղարկել հազարավոր ծնողների, ինչը դարձել է թեժ քննարկումների առարկա:  

Ինչպես նշում է The Independent-ը, թղթերը նախատեսված են եղել նախադպրոցական տարիքի 4-ամյա երեխաների ծնողների համար։ Դրանում ասվում է, որ երեխաները թղթի վրա պետք է նշեն իրենց նախընտրած սեռը՝ անկախ այն փաստից՝ իրենք աղջիկ են, թե տղա:

«Մենք գտնում ենք, որ ոչ բոլոր երեխաներն են համակերպվում ի ծնե ունեցած սեռի հետ։ Խնդրում ենք աջակցեք Ձեր երեխաներին իրենց նախընտրած սեռն ընտրելու հարցում»,- նշված է եղել ծնողներին ուղարկված թղթում: Այս միջադեպը լայնորեն քննադատվել է Միացյալ Թագավորությունում: Մասնավորապես՝ պատգամավոր Էնդրյու Բրիջենն ասել է. «Դպրոցները պետք է երեխաներին կարդալ ու գրել սովորեցնեն, այլ ոչ թե նրանց գցեն գենդերային պատկանելության վերաբերյալ մտորումների մեջ»:

Մեր տվյալները՝ թուրքի սեղանին

Բիոմետրիկ (կենսաչափական) նույնականացման փաստաթղթերի ներդրումը վտանգավոր է մարդկության համար: Բիոմետրիկ փաստաթղթերի ներդրման ետեւում կանգնած ուժերը թաքցնում են, որ բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական եւ հոգեբանական առանձնահատկությունների մասին, եւ որ չիպը բիոմետրիկ փաստաթղթերում չիպ-ռադիոկայան է իրականում: 

Նույնականացման քարտերը՝ չիպ-ռադիոկայանով, կատարելագործված սոցքարտերն են, որոնք դատապարտվել էին որպես հակաօրինական Հայաստանի Սահմանադրական Դատարանի կողմից, բայց շարունակում են գործել...

Շատ վիրավորական է, բայց հասկացողներն անգամ չհասկացողներ դարձան եւ արեւմտյան փողերի մի մասը մեջ-մեջ անելով հակասահմանադրական սոցքարտերի ներդրումը անգամ հակասահմանադրորեն իրականացրեցին… Որպես հոգեբանական խորամանկություն-միջոց այս քարտերով նպատակ դրվեց սովորեցնել բնակչությանն ավելի վտանգավոր նախագծին՝ նույնականացման քարտին ու բիոմետրիկ անձնագրին չընդդիմանալու համար… Իսկ հետո, երբ բոլորին հոգեբանորեն կկոտրեն ու կստիպեն հանձնել մատնահետքերը բիոմետրիկ փաստաթղթերի համար, կսկսեն պահանջել ուրիշ պարամետրեր, օրինակ, աչքի ծիածանափայլ թաղանթը:

Խոստումները՝ անձնական տվյալների պաշտպանության մասին, ծիծաղելի են: Հակերները բացում են անգամ Պենտագոնի ու Կրեմլի կայքերը: Ի վերջո, մեր տվյալներին տիրապետող համակարգչային համակարգի տերերից մենք պաշտպանված չենք: Եվ  աշխարհի գաղտնի տերերը, որ ղեկավարում են համաշխարհային քաղաքականությունն ու ռազմա-տնտեսական ոլորտը, կենսաչափական տվյալների վերլուծության միջոցով նպատակ ունեն հայտնաբերել ու ոչնչացնել այն մտածելակերպն ունեցող մարդկանց, ովքեր կարող են նրանց իշխանության համար վտանգ ներկայացնել: Նման ծրագիր ուներ նաեւ մարդկանց համարակալումը՝ տվյալների հավաքագրումն ու մեկտեղումը:

Սա վտանգ է նաեւ անկախ պետության ազգային անվտանգության համար, քանզի քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ գործիչների բիոմետրիկ, բժշկական, հոգեբանական եւ այլ տեղեկությունները նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին՝ հայտնվելու է նշյալ գաղտնի ուժերի սեղանին, որ կանգնած են նախագծի ետեւում: Այս տեղեկությունները, չի բացառվում, կարող են ստանալ նաեւ տարածաշրջանային մեր թշնամիները:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։