Մղձավանջ, որ դեռ փող աշխատելու միջոց է – աղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, մարդկանց համարակալման ու չիպավորման տանող օրենքները՝ ազգադավ ծրագրեր են…

Հայ արիականները կրկին զգուշացնում են. «Տարիներ շարունակ մենք ահազանգում ենք հակազգային ու հակամարդկային այն վտանգների մասին, որ բնածին մարդուն դարձնելու է գրեթե արհեստածին մի կառավարվող սարք, որը աշխատելու է հրահանգներով… Հակառակվողը կարող է դատապարտվել ոչնչացման: Ոչ ոք չի կարող ասել, թե տեղադրվող RFID չիպը նաեւ այլ գործողությունների հնարավորություն չի ունենա տարեց տարի՝ ասենք մարդու սրտի վրա ազդելու կամ մեկ այլ…

Իսկ մինչ այդ, մարդկանց հնազանդեցնելու եւ բարոյա-հոգեբանորեն խեղվելու իրենց գործը արեցին աղանդավորական, սեռախեղությանը նպաստող, գենդերային կոչված ամենատարբեր հիվանդագին կառույցները, որոնց, ցավոք, կամա թե ակամա, օժանդակեցին նաեւ մեր իշխանությունները բոլոր նախագահների օրոք:

Եվ այն փաստը, որ շուրջ 25 տարի միջազգային հակամարդ սանձարձակները մեր հայ կոչված ծախու գրանտակերների հետ չկարողացան վերոնշյալ ամեն աղբը հաստատել հայոց մեջ, դա միայն մեր արարչական գենի շնորհիվ է, բայց չի կարելի ազգի ճակատագիրը թողնել այսպես՝ ինքնապաշտպանական բնազդի վրա, եթե ունենք պետություն եւ այն ազգային ենք կոչել…  

Երբ սոցքարտերի ներդրման տեսքով Հայաստանում եւս սկսեցին իրականացնել մարդկանց համարակալման գործընթացը, բոլոր իշխանավորներն ու ընդդիմադիրները մեր բարձրացրած աղմուկը ծայրահեղական համարեցին, պետական քաղաքականությանը խանգարող: Իսկ այդ պետական քաղաքականության մեջ ցեղակրոն ու պահպանողական ՀՀԿ-ն աշխարհը համահարթեցման տանող քայլերն էր ամրագրում Հայաստանում, ազգային ու հայդատական, նաեւ սոցիալիստական ՀՅԴ-ն Հայաստանը դարձնում էր ազգազուրկ հակամարդ ստեղծելու միջազգային փորձարարական հերթական մի կենտրոն, ՕԵԿ ասվածը օրինաց երկիրը ցայսօր պատկերացնում է աշխարհի գաղտնի կառավարության «մեկ ազգ-մեկ պետություն» տեսության մեջ… Հետո եկած ԲՀԿ-ն ոչ մի բանով չտարբերվեց իրեն ազգային հռչակած ՀՅԴ-ից, իսկ ընդդիմադիրները, որոնց մեծ մասը (հակական, ժառանգական, թե այլ) նախկին իշխանություններն են, ոչ պակաս կարեւոր էին համարում իրենց դրսի տերերի պահանջները:

Այսօր այդ գործը շարունակում են իրականացնել կենսաչափական փաստաթղթերի ներդրմամբ: Մինչդեռ ժամանակին ասում էին՝ ստացեք սոցքարտ եւ ոչ մի թղթաբանություն չի լինելու ոչ վարձավճարների մուծման հարցերում, ոչ առողջապահական եւ ոչ էլ այլ խնդիրների դեպքում, անգամ անձնագրից առավել էին դասում սոցքարտի դերը: Բայց… ինչ պետք է՝ ստացան այդ հնարքից, իսկ թղթաբանությանն ավելացավ նաեւ սոցքարտի պահանջը: Այժմ բիոքարտի եւ էլեկտրոնային փաստաթղթերի (նաեւ անձնագրի) դերն ու կարեւորությունն են փառաբանում… երբ կստանան մարդկանց մատնահետքերը, աչքի ծիածանափայլ թաղանթի եւ բացառապես մարդու սեփականությունը համարվող մյուս առանձնահատկությունները, այս ծրագիրը կավարտվի մեր նշած չիպավորմամբ…

Այսինքն՝ հայաստանաքանդ ծրագրերում ոչ մի տարբերություն չկա՝ իշխանություն ես, թե ընդդիմություն: Սա մեր շուրջ 25 տարվա պատմությունն է, որ չի կարելի կոչել քաղաքական պատմություն: Հնարավոր չէ, քանի որ մեր երկրում ցայսօր իշխանություն-ընդդիմություն ասվածը գրեթե նույն կառույցներն ու նույն մարդիկ են հիմնականում:

Իսկ քանի դեռ նույնն են, հայ արիականների ասածները լինելու են մեկին մեկ.- աղանդավորների նման համասեռականներն ու ԼԳԲՏ կազմակերպությունների անդամներն են սկսելու տան դռները ծեծել, 3-4-րդ դասարանների երեխաները կամ հղիանալու են սեռական (ան)դաստիարակության դասերից, կամ՝ սեռափոխության ուղին են բռնելու, իբր անապահով նորմալ ընտանիքների երեխաներին «պետականացնելու» են՝ շա՜տ ապահով համասեռական «ընտանիքների» համար հավասար պայմաններ ստեղծելու «մարդկային» մղումներից ելնելով: Գենդերամոլ կանանց (որ ծայրահեղ են ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան ուղղությամբ) իրավունքներն այնքան են ավելացնելու, որ մեր երկրում տղամարդ ասվածը մնալու է միայն գոտկատեղից ներքեւ գտնվող որոշ մասերի գործառութային սահմաններում միայն: Այս դեպքում՝ ի՞նչ բանակի կամ ուժային կառույցի մասին է խոսքը, ի՞նչ տղամարդկային արժանապատվության կամ դրսեւորման: Գենդերամոլ կանայք կբացեն «Միջազգային առնանդամակիր» ՓԲԸ եւ դրամաշնորհներով կապահովեն «հայ կանանց» սերնդատվությունն ու «հայ տղամարդկանց» այլընտրանքային ծառայությունը Հայաստանում տեղակայված օտարների բանակում: Եթե չասենք (լեզուս պապանձվի)՝ մեր ոխերիմ թշնամիների բանակում…

http://www.hayary.org/wph/?p=5567 – Գենախեղման քարոզիչները – Իսկ սրանք գիտե՞ն, որ բնածին-ուժեղ գենը տկարանում է թույլ-արհեստածին գենին խառնվելով, եւ հակառակը՝ թույլն ուժեղանում է մյուսի հաշվին հզորանալով… Այցելե՛ք ՀԱՄ պաշտանական կայք… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Քուրմ Արմոգ, Հայ Արիական Միաբանության

Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 13 (403), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։