Եվրամիությունը զգուշանում է Թուրքիայից – Բայց մնում է հանդուրժող՝ ունենալով նաեւ ներքին թուրքական խնդիր… Իսրայելը լռում է Թուրքիայում (սպասելով էրդողանյան ֆաշիզմի զարգացմանը), բայց գործում Ադրբեջանում՝ ծպտյալ հրեաների նոր խաղարկմամբ… Հայաստանն իր բողոքն է արտահայտել Իսրայելին…

Եվրամիությունը զգուշանում է Թուրքիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը այն բանի համար, որպեսզի համապատասխանի Եվրամիության հետ վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի չափանիշներին:

«ԵՄ-ն մեզ խնդրել է, որպեսզի մենք փոխենք մեր հակաահաբեկչական օրենսդրությունը: Կներեք, բայց մենք գնում ենք մեր ուղեգծով, իսկ դուք՝ ձեր»,- «Ֆրանս պրեսս» գործակալության փոխանցմամբ, բառացիորեն հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նշենք, որ հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունը ԵՄ-ի պահանջներից միայն մեկն է, որը պետք է փոխի Թուրքիան՝ առանց վիզայի ռեժիմ ստանալու համար: Բացի դրանից Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին առաջարկել է եւս 4 պահանջ, որի դիմաց Թուրքիայի քաղաքացիների համար կվերացվի վիզային ռեժիմը:

Այդ պահանջները, բացի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունից, ներառում են նաեւ կոռուպցիայի վերացման քայլեր, բանակցություններ Եվրոպայի հետ օպերատիվ համաձայնության հասնելու համար, դատական համաձայնագիր Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ, ինչպես նաեւ ԵՄ չափանիշներին համապատասխանեցնել տվյալների պահպանության կանոնները:

Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ի կողմից Սիրիայի եւ Իրաքի տարածքների գրավման եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու ժամանակ արդեն Ստամբուլը դարձել է ահաբեկիչների հավաքագրման կենտրոն: Աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչները ժամանում էին Թուրքիա, պատրաստվում եւ ապա անցնում Սիրիայի եւ Իրաքի հետ սահմանը, որը հսկվում էր թուրքական զորքերի կողմից:

Եթե սրան էլ հավելենք այն փաստը, որ հազարավոր թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ լրացրեցին ծայրահեղ իսլամականների շարքերը, ապա Եվրոպան Թուրքիայից (այս դեպքում նաեւ Ադրբեջանից) զգուշանալու լուրջ պատճառներ ունի: Անգամ աֆրիկյան եւ ասիական փախստականների՝ դեպի Եվրոպա անցումների ժամանակ Անկարան նպաստել է ահաբեկիչների՝ Եվրոպա անցնելուն: Բրյուսելի ահաբեկիչների մի մասը հենց այդ ճանապարհով էլ մտել էին Եվրոպա:…

Զարմանալին այն է, որ անհանդուրժող Եվրոպան թուրքական գործոնի նկատմամբ փոքր-ինչ հանդուրժող է մնացել:  

Իսկ թուրքերը իսլամականների հետ արդեն եվրոպական երկրներում են խմբավորվում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեդիայում, Բուլղարիայում, անգամ Հունաստանում եւ այլն:

Արտակ Հայոցյան

Իսրայելը լռում է Թուրքիայում  եւ գործում Ադրբեջանում

Իսրայելի իշխանությունները դեռ վերջերս էին խնդրել իրենց քաղաքացիներին լքել Թուրքիան: Այսօր էլ բան չի փոխվել, եւ խնդրում են լքել Թուրքիայի տարածքը՝ Իսլամական պետության հնարավոր ահաբեկչական գործողությունների պատճառով:

Ահաբեկչության դեմ պայքարող իսրայելական բյուրոն հայտարարել է վտանգավորության 2-րդ աստիճանի մասին եւ նշել է ԻՊ եւ այլ զինված խմբավորումների կողմից զբոսաշրջիկների վրա հարձակումների բարձր հավանականության մասին:

Իսրայելը չկարողացավ առաջվա պես ազդեցություն ունենալ Թուրքիայում, քանի որ հայերի, հրեաների ու հույների կոդավորումը Թուրքիայում զգուշացրել է Իսրայելին: Չնայած ծպտյալ հրեաների առկայության հանգամանքին, հրեաները դեռեւս չեն շտապում վերանվաճել Թուրքիան, որը սլանում է էրդողանյան ֆաշիզմի ճանապարհով:…

Բայց Իսրայելն ու Ադրբեջանը շատ մերձ դաշնակիցներն են դարձել: Իսրայելն իր նավթի 40%-ը գնում է Ադրբեջանից, եւ թերեւս դա էր նաեւ պատճառը, որ անօդաչու թռչող իսրայելական սարքերը հայտնվեցին Ադրբեջանում՝ նաեւ Արցախի հետ քառօրյա պատերազմի ընթացքում:

Միայն Իսրայելի Ակրե քաղաքի բնակչության 20%-ը Ադրբեջանի հրեաներ են՝ 9000 մարդ, իսկ Իսրայելում դրանց ընդհանուր թիվը մի քանի տասնյակ հազար է: Ադրբեջանում բնակվող հուդայականների թիվը եւս 9 հազարի է հասնում: 2015թ. վիճակով Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ տարեկան առեւտրի ծավալը անցել էր

5 մլրդ. դոլարից (սա ավելի է, քան Իսրայելի ու Ֆրանսիայի միջեւ առեւտուրը): Դեպի Իսրայել մեծամասամբ նավթ է առաքվում, իսկ դեպի Ադրբեջան՝ զենք ու ռազմական տեխնոլոգիաներ:

Ըստ ամենայնի, Իսրայելը որոշել է ադրբեջանական գործոնը աշխատեցնել Թուրքիայում՝ այն վերանվաճելու եւ ծպտյալ հրեաների իշխանությունը վերականգնելու համար:

Իսկ ազգայնամոլական ձգտումներով նախագահ Էրդողանը ակամա կնպաստի դրան…

Վահագն Նանյան

Հ.Գ. – Հայաստանն իր բողոքն է արտահայտել Իսրայելին՝ Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ:

Ինչպես հայտնում է «Haaretz» պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Դրանցից մեկի՝ հայկական ավտոբուս խոցելուց հետո զոհվել էր 7 կամավորական:

Վերջերս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Կնեսեթի փոխխոսնակը շեշտել է, որ հայ եւ հրեա ժողովուրդների միջեւ բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել, եւ պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։

Բայց… դեռ միայն ասվում է եւ որեւիցե քայլ չի կատարվել:

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։