Ադրբեջանի իրական կորուստները… Արցախի քառօրյա պատերազմին ՀՀ ԶՈւ-ն չհասցրեց էլ մասնակցել… Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը… Որպես պատասխան.- եզդի օրենքով գողերը կստանալ եզդի զինվոր Քյարամ Սլոյանին գլխատող ադրբեւանցի զինվորի, իսկ հայությունը՝ ռամիլ սաֆարովի գլուխները…

Ադրբեջանի իրական կորուստները՝ քառօրյա պատերազմում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները շատ ծանր հետեւանքներ են ունեցել Ադրբեջանի համար: Կորուստները մինչեւ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում՝ մոտ 30 հատուկ ջոկատայիններ, 2 ուղղաթիռ, 3 տանկ եւ 2 անօդաչու թռչող սարք:

Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով՝ Ադրբեջանի իրական կորուստը կազմել է ավելի քան 800 մարդ: OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել զավթիչ գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան:

«Հաշվի առնելով այդ տվյալները՝ խորապես չհիմնավորված են համարվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է Լեռնայինին Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ այս խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի»,- նշել է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից հայկական երկրորդ հանրապետության՝ ԼՂՀ հնարավոր ճանաչումն է:  

OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ եւ ԼՂ-ի միջեւ, ինչի համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղություններով հարձակում գործելու մեջ:

Բաքուն մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ իր ագրեսիայի հետեւանքով կրած կորուստի իրական չափը: «Meydan» TV-ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող, բայց միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին ադրբեջանական կողմի կորուստը, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:

Նշենք, որ այս դեպքում ավելի հավանական են թվում ԼՂՀ ՊԲ-ի տվյալները՝ ապրիլի 1-5-ին Արցախի դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ:

Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

* * *

«ՀՀ ԶՈւ-ն քառօրյա պատերազմին չի մասնակցել, պատկերացրեք ինչ կլինի, եթե Հայաստանը գործի դնի իր ողջ սպառազինությունը»,- ասել է նախկին ՊՆ Վաղարշակ Հարությունյանը:

Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մոսկվան պրոադրբեջանական դիրքորոշում ուներ, բայց 1992-ից մինչ օրս իրավիճակը փոխվեց. կարծում է նախկին նախարարը՝ անդրադառնալով այլ կարծիքների, մասնավորապես, որ քառօրյա պատերազմը դրդվել է Ռուսաստանի կողմից:

«Երբ մենք խոսում ենք այս կամ այն պետության կեցվածքի մասին, պիտի հասկանանք նման վարվելակերպի մոտիվացիան ու ժամանակահատվածը. երբ է դա եղել,- նշել է Վաղարշակ Հարությունյանը եւ հավելել,- երբեմն բոլորս մոռանում ենք այս հարցում պետությունների հետաքրքրվածության, շահերի մասին՝ ընկնելով մանրուքների հետեւից»:

Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է թուրքական բանակի անձնակազմի թվաքանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ՊՆ ԳՇ պաշտոնական կայքը հաղորդում է, որ 2016թ. մայիսի 1-ի դրությամբ՝ այդ երկրի զինված ուժերում ծառայում են 613.419 զինծառայողներ, որոնցից 358-ը գեներալներ եւ ծովակալներ են:

Թուրքիայի ԶՈւ շարքերում ծառայում են 39.353 սպաներ եւ 96.593 ենթասպաներ: Ժանդարմերիայի շարքերում ծառայում են 21.597 պայմանագրային զինծառայողներ:

Թուրքիայի ԶՈւ շարքերում կրտսեր հրամանատարների թիվը կազմում է 73.716 մարդ, իսկ պահեստային սպաների թիվը՝ 7.087:

Ամեն բան իր պատասխանն ունի…

Իլհամ Ալիեւն անում է ամեն ինչ, որպեսզի հատնվի արդի բարբարոսների պաշտոնական ցանկում: Նա վերջերս տիկնոջ հետ այցելել է Տերտերի, Բարդայի եւ Աղդամի սահմանային շրջանները ու զորամասերից մեկում պարգեւներ հանձնել զինծառայողներին:

Ինչպես գրում է Regnum գործակալությունը, լուսանկարներում (Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած) երեւում է մի զինծառայող, ով շատ նման է ազգությամբ եզդի ՀՀ ԶՈւ զինվոր Քյարամ Սլոյանին գլխատող ռազմական հանցագործին: «Եվ դա զարմանք չի հարուցում, եթե նկատի ունենանք Ռամիլ Սաֆարովի պատմությունը, որը Բաքվում բնակարան եւ պաշտոնի բարձրացում ստացավ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի քնած ժամանակ սպանությունից հետո»,- եզրակացնում է գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի, Ադրբեջանի նախագահը համոզված է, որ երբեք չի դատապարտվի մարդկության դեմ հանցանքների ու բարբարոսության համար, քանի որ ապրում է երկակի ստանդարտների դարաշրջանում: Եթե Թուրքիայի նախագահին Արեւմուտքը ներում է ահաբեկիչների հետ համագործակցությունը՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով, ապա ինչու՞ պիտի մեղադրեն Արեւմուտքի մյուս դաշնակից երկրի նախագահին:…

Բայց եթե Էրդողանի ու Ալիեւի բախտը բերում է, ապա նույնը չի կարելի ասել նրա մարդասպան հերոսի վերաբերյալ. ստույգ տեղեկություններ կան Հայաստանի եզդի համայնքից, որ ազգությամբ եզդի օրենքով գողերը՝ հռչակավոր Դեդ Հասանի գործի շարունակողներն ու հաջորդները, ադրբեջանցու գլխի համար մրցանակ են նշանակել՝ 100.000 ամերիկյան դոլարի չափով:

Իսկ օրենքով գողերը, ինչպես հայտնի է, ավելի հետեւողական են իրենց որոշումների իրականացման հարցում, քան քաղաքական գործիչները: «Տեսնենք, թե ով ու երբ կստանա Ռուսաստանի գողերի հանրույթի մրցանակը».- գրել է Regnum-ը:

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։