Ադրբեջանը ներսից քանդելու զուգահեռ ծրագիր – Ազգային փոքրամասնությունների ընդվզումը եւ Մինգեչաուրի ջրամբարի պայթեցումը կտանեն ներքին կործանարար խժդժությունների՝ ծառայելով հայության շահերին ու առաջխաղացմանը…

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը NewsBook-ի հետ զրույցում ասել է, որ այդ երկրում ազգային փոքրամասնությունները միշտ ուծացման վտանգի տակ են, իսկ պատերազմական իրավիճակում առավել եւս վտանգված է նրանց գոյությունը:

Թե ի՞նչ դիրքորոշում ունեն Ադրբեջանի բնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, լեզգիները եւ այլք ղարաբաղյան պատերազմի վերսկսման հետ կապված, հետաքրքրում է նաեւ հայ հանրությանը: Մինչեւ 1994-ի զինադադարի կնքումը, ազգային փոքրամասնությունները բողոքում էին, որ իրենց միշտ ճակատային գծեր են ուղարկում նպատակով, որ հայերի հետ միասին կոչնչանան նաեւ ազգային փոքրամասնությունների երիտասարդ տղաները, ինչն էլ հաստատ կնպաստի նրանց ընտանիքների արտագաղթին…

Մինչ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Բաքվում ազգային փոքրամասնությունների՝ թալիշների, լեզգիների եւ այլնի շրջանում վարում էին հատուկ քաղաքականություն։ Ստույգ տեղեկություններով՝ առաջին գծում այսօր էլ ադրբեջանական կողմից կանգնած են հենց այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Ռազմաճակատում գտնվում են ազգային փոքրամասնություններ, եւ նրանք ներկայացվում են որպես ադրբեջանական զինվորներ։

Սա, իհարկե, օգտակար է Ադրբեջանի իշխող վարչակազմի համար։ Նրանք վերցնում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչների դիակները, տանում նրանց բնակավայրերը՝ ասենք՝ Թալիշստան կամ Լեզգիստան, մեծ հուղարկավորումներ են կազմակերպում՝ վախեցնելով այնտեղ ապրող մարդկանց, որպեսզի նորովի խրախուսեն արտագաղթը, որ Ադրբեջանը դառնա միատարր թյուրքական պետությունշ՛ Որպեսզի երբ Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսվեն, ազգային փոքրամասնությունները թուլացած լինեն, եւ իրենց թիկունքում որեւէ գործողություն չկատարեն, որով կվնասեն Ադրբեջանին։  

Որոշ չափով դա նրանց հաջողվեց: Ըստ Գրիգորի Այվազյանի դիտարկումների, կարելի է նշել, որ ազգային փոքրամասնությունների մոտ Ադրբեջանում հենց հիմա խուճապային տրամադրություններ են տիրում։ Բայց նաեւ հակառակ ծայրից՝ նրանք չեն ուզում հանուն ֆաշիստական Ադրբեջանի գնալ ու զոհվել Ղարաբաղում, որտեղ իրենք ոչ մի անելիք ու բան չունեն, չեն ցանկանում զոհվել մի տարածքում, որն իրենց հետ բոլորովին կապ չունի… Իսկ անիմաստ տեղը՝ հանուն իրենց թշնամի Ադրբեջանի զոհվելը նաեւ նվաստացուցիչ են համարում։

Բայց Բաքուն նրանց ստիպում է գնալ ռազմաճակատի առաջին գիծ։ Ադրբեջանն իր ահռելի զոհերից չի խուսափում նաեւ այն բանի համար, որ այդտեղ հատկապես հենց ազգային փոքրամասնություններն են զոհեր տալիս (չնայած ադրբեջանցիների մասով էլ մեծ ողբերգություն չեն ապրում):

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները հայտնվել են սալի ու մուրճի արանքում։ Փաստացի, չուզենալով Ադրբեջանի կողքին կանգնել, առաջնագծում զանգվածաբար զոհվում են… Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ էլ ազգային փոքրամասնություններին կտտանքների է ենթարկել, բայց, անգամ հարմար պահերին նրանք չեն կարողացել միասնական պայքարել Ադրբեջանի դեմ։ Մասնավորապես՝ լեզգիները միշտ հայտարարել են, որ Ադրբեջանի ձեռքում չեն ուզում հայերի դեմ գործիք դառնալ։ Ազգային փոքրամասնությունները թերեւս կողմ են, որ հայկական զինուժը կործանարար հարված հասցնի ադրբեջանական կողմին եւ հնարավորություն ստեղծի, որ ազգային փոքրամասնությունները կարողանան գլուխ բարձրացնել։

Բայց կա նաեւ տարբերակ, որ եթե հաջողենք, կարող ենք հույս ունենալ, որ Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն, ունենալով մեզ հետ համընկնող շահեր, միասնական ապստամբություն կբարձրացնեն ու ներսից իրապես մահացու հարված կհասցնեն Ադրբեջանին։ Այդպիսի պատմական առիթ ազգային փոքրամասնությունները կարող է էլ չունենան։

Ներքին խժդժություններին, անգամ քաղաքացիական պատերազմի տանող, կարող է ծառայել հայկական կողմից Մինգեչաուրի ջրամբարի պայթեցումը: Այն մեծ մասշտաբի վնասներ կհասցվի Ադրբեջանին: Եթե այդ ջրամբարը պայթեցվի, Ադրբեջանի համար հետեւանքները կործանարար կլինեն, որովհետեւ Մինգեչաուրի ջրամբարը Կուր գետի վրա կառուցված խոշոր ջրամբար է: Այդ հատվածը հարթավայրային մաս է, ու պայթեցնելու դեպքում հսկայական վնասներ կհասցվեն։ Գյանջա-Գանձակը՝ Ադրբեջանի 2-րդ քաղաքն է, Կուրից արեւմուտք ընկած հատվածները կկործանվեն։ Մեծ հաջողություն կունենանք, ասում է ադրբեջանագետը եւ նշում, որ կազատագրենք նաեւ Լեռնային ու Հյուսիսային Ղարաբաղը։ Կարծում ենք, սրա կարիքը արդեն կա եւ ինչու չօգտվել թշնամուն պատժելու հնարավորությունից: Ունենք նաեւ համապատասխան հեռահարության հասնող տեխնիկա ու ջրամբարի պայթեցմամբ՝ Ադրբեջանը կբաժանվի 2 մասի, որոնց մեջ կապը կընդհատվի։ Ի վերջո, մինչեւ Ղարաբաղի բոլոր հատվածները չմիավորվեն, այնտեղ անվտանգություն պահպանելը դժվար կլինի։ Վստահ ենք, որ Մինգեչաուրի ջրամբարը կպայթեցվի, եթե հայ-ադրբեջանական պատերազմը վերաճի լուրջ վտանգի…

Նարե Մշեցյան

* * *

«ՀՀ ԶՈւ-ն քառօրյա պատերազմին չի մասնակցել, պատկերացրեք ինչ կլինի, եթե Հայաստանը գործի դնի իր ողջ սպառազինությունը»,- ասել է նախկին ՊՆ Վաղարշակ Հարությունյանը: Մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մոսկվան պրոադրբեջանական դիրքորոշում ուներ, բայց 1992-ից մինչ օրս իրավիճակը փոխվեց. կարծում է նախկին նախարարը՝ անդրադառնալով այլ կարծիքների, մասնավորապես, որ քառօրյա պատերազմը դրդվել է Ռուսաստանի կողմից:

«Երբ մենք խոսում ենք այս կամ այն պետության կեցվածքի մասին, պիտի հասկանանք նման վարվելակերպի մոտիվացիան ու ժամանակահատվածը. երբ է դա եղել,- նշել է Վաղարշակ Հարությունյանը եւ հավելել,- երբեմն բոլորս մոռանում ենք այս հարցում պետությունների հետաքրքրվածության, շահերի մասին՝ ընկնելով մանրուքների հետեւից»:

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։