Հայկական խոհանոց – Շուշանը՝ լավաշով (Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության)… Կրթա-մշակութային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական-www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք  «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Շուշանը՝ լավաշով

Բաղադրությունը - Լավաշ – 4 հատ, շուշան – 1 կգ, յուղ  – 2 ճաշի գդալ, կարագ- 50 գ, ձու  – 4 հատ:

Պատրաստման եղանակը – Շուշանը լվանալ քացախաջրի մեջ, հետո եռման ջրի մեջ աղ անել, խաշել 5-10 րոպե: Խաշելուց հետո շուշանը կտրատել եւ տապակել յուղով:

Այնուհետեւ լավաշը բացել, կարագը քսել լավաշին: Շուշանը երկարությամբ լցնել լավաշի վրա, լավաշը փաթաթել գլանաձեւ եւ կտրել 4-5 մասերի: Դնել թավայի մեջ: Ջեռոցում 1500-ով պահել՝ մինչեւ լավաշի կարմրելը:

Հանրապետության 1400 դպրոցներում այսօր կհնչի վերջին զանգը

Հանրապետության 1400 դպրոցներում շուրջ 25 հազար 12-րդ և 30 հազար 9-րդ դասարանցիներ մայիսի 27-ին տոնեցին վերջին զանգը:

Վերջին զանգի միջոցառումներն այս տարի մեկնարկել են 1 րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ավելի վաղ շրջանավարտներին կոչ էր արել հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը եւ ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել: «Եթե ծնողներն ուզում են միջոցառում անել իրենց համար, ապա դա դպրոցի պատերից դուրս պիտի լինի: Ուսուցիչը, տնօրենը դրամահավաքի հետ պետք է կապ չունենան: Գոնե այս տարի, հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը, կոչ եմ անում համեստ միջոցառումներ անցկացնել»,- նշել էր նախարարը: Ինչ վերաբերում է տոնական բուն միջոցառումներին, ապա որոշ դպրոցների տնօրեններ նշել էին, որ դրանք լինելու են շատ համեստ, առանց ավելորդ շքեղությունների: «Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր մեր վերջին զանգը, իսկ մեր հերոսների, հայ զինվորների կյանքի գնով այսօր մենք այն նշում ենք: Հանրապետության դպրոցներում կկազմակերպվի վերջին դասը եւ կհնչի վերջին զանգը: Այն կսկսվի լռության րոպեով՝ որպես երախտիք, որպես լուսավոր հավերժություն մեր հերոսներին»,- այս մասին օրերս լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:  

Նշենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ «Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային եւ համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթեւեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:

Նախարարը առաջարկում է առանձնացնել՝ միասնական քննություններ, պետպատվեր, մրցույթ…

Կրթության, գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը, ճիշտ է, հեղափոխական կուսակցության անդամ է, բայց կրթության ոլորտում հեղափոխություն անելուն կողմ չէ։ «Կրթական համակարգը նոր ցնցումների, նոր ջարդի այլեւս չի դիմանա, մենք պետք է փորձենք եղածը չքանդենք եւ եղածի վրա ավելացնենք»,- Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նա այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին, երբ վերջինը ասաց, որ Հայաստանի կրթության համակարգում հեղափոխական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա։
Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է բուհերում դասից անհարգելի բացակայող ուսանողներին պատժել՝ նրանցից գումարներ գանձելով, ինչպես Կանադայում է։ Պատգամավորը վստահ է, որ դա կվերացնի բուհական համակարգում գոյություն ունեցող շատ «արատավոր երեւույթներ» կվերանան։ «Չեք կարծո՞ւմ, որ մեզանում բուհական համակարգում արմատավոված բազմաթիվ արատավոր երեւույթներ կանխելու համար մասնավորապես՝ էլիտար ֆակուլտետներ, էլիտար մասնագիտություններ, էլիտար ուսանողներ երեւույթը արմատախիլ անելու համար մենք պետք է իսկապես անցնենք հեղափոխական լուծումների։ Օրինակ, բոլոր ցանկացողները առանց քննության նստեն սովորելու, 6 ամիս հետո հանձնեն խստագույն քննություն եւ ֆակուլտետը զտվի։ Մենք ունենք էլիտար ֆակուլտետներ, որտեղ տաղանդավոր բայց ֆինանսական խնդիրներ ունեցող երեխան չի կարողանում ընդունվել, դա իրավաբանական ֆակուլտետն է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, Բժշկական համալսարանը։ Այդ երեւույթի արդյունքում մենք այսօր ունենք տգետ բժիշկներ, արդարադատության համակարգը լցված է տգետ իրավաբաններով։ Սա լրջագույն խնդիր է»,- հայտարարեց պատգամավորը։
Նախարարը նախ ասաց, որ պետք չէ միանշանակ գնահատականներ տալ, հետո ընդունեց, որ նման խնդիրներ կան։ Բայց, կարծես նախարարությունում, ըստ Լեւոն Մկրտչյանի, մասնագետները լուծումը գտել են ու պատրաստվում են ներկայացնել Բարձրագույն կրթության օրենսգրքի փոփոխություններով։ Նախարարի խոսքով, Հայաստանում աղքատության ցուցանիշը բարրձ է եւ կա բնակչության մի շերտ, որն ընդհանրապես հնարավորություն չունի սովորել բարձրագույն կրթության համակարգում։ «Դա այն շերտն է, որը չունի վարձ վճարելու հնարավորություն, չունի ռեպետիտորի մոտ պարապելու հնարավորություն եւ ընտանիքը չի կարող ուսումնական վարկ վերցնել։ Այդ շերտի երեխաները խելոք երեխաներ են, բայց ընդունելության միասնական քննություններին կարող են ստանալ 14, 15, 16 միավոր, որը բավարար է բուհ ընդունվելու համար, բայց բավարար չէ անվճար սովորելու համար։ Մենք ուզում ենք առաջարկել առանձնացնել՝ միասնական քննությունները, պետպատվերը եւ մրցույթը։ Եթե մենք ԳԹԿ-ին տանք իրավունք քննություն անցկացնել՝ վաուչեր տալով եւ վերացնենք անվճար-վճարովի տեղերի քանակային սահմանափակումը, երեխան գնա, քննություն տա, ստանա իր վաուչերը, որից հետո կլինի հիմնադրամ, որտեղ պետությունը կտեղադրի պետպատվերը։
Այստեղ արդեն, մենք կառաջարկենք, որ այդ պետպատվերի մեջ սոցիալական պատվերը լինի 50-60%-ի սահմաններում, եւ սոցիալապես անապահով երեխան կկարողանա իր սոցիալական դրության մասին փաստաթուղթը ցույց տալով հիմնադրամին, ստանա սոցիալական անվճար վաուչեր։ Այնուհետեւ երեխան կվերցնի իր երկու վաուչերը՝ սոցիալական եւ գիտելիքի, ու ինքը կորոշի՝ որ համալսարանն է գնում, եւ համալսարաններն էլ իրենք իրենց մրցույթը կհայտարարեն»,- ծրագիրը մոտավոր ներկայացրեց Լեւոն Մկրտչյանը։ Այսօր էլ, ըստ նախարարի, խախտումներ արվում են համալսարաններում, երբ ֆակուլտետներում, մասնավորապես իրավաբանական կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում անվճար տեղեր չեն սահմանվում։ «Մենք՝ ինքներս մասնագիտությունները դնում ենք վատ վիճակի մեջ։ Չկա էլիտար մասնագիտություն, կա հասարակության՝ տվյալ մասնագիտության հիվանդ ընկալում»,- հավելեց նա։

Ստորջրյա բալետի ներկայացում Չինաստանում

Ոչ ավանդական բալետի այս ձեւը քիչ հիացմունք չպատճառեց հանդիսատեսին, որ օրերս ներկայացվեց չինական Ocean Aquarium-ում։ Ստորջրյա պարուհիների պարային կոմպոզիցիան զարմացնում էր իր կատարման տեխնիկայի բարդությամբ։ 20 «ստորջրյա բալետի» պարուհիներ, շնչառությունները երկար ժամանակ պահած,  կառուցում էին «խելքից դուրս» ֆիգուրներ եւ իրավմամբ արժանանում երկար ծափահարությունների։
Ընդ որում՝ Ocean Aquarium-ում նրանց հետ լողում էին տարբեր ձկներ ու ծովային կենդանիներ։
gbtimes.com-ը նշում է, որ ստորջրյա շոուները քիչ չեն հանդիպում, բայց այս մեկը առանձնանում էր իր գեղատեսիլությամբ։

Տարին մեկ անգամ ճապոնական այս լիճը դառնում է ռոմանտիկ հանդիպման անմոռանալի վայր

Ի՞նչը կարող է ծաղկած ծառից ավելի լավը լինել: Ճապոնական այգիներից մեկի մշտական այցելուները կարծում են, որ դա կարող է լինել միայն ծառը, որից թափվել են բոլոր ծաղկաթերթերը: Համենայնդեպս նրանք այդպես են կարծում եւ ամեն տարի սպասում են այն ժամանակվան, երբ սակուրան կծաղկի, եւ նրա վարդագույն ծաղկաթերթիկներն ամբողջությամբ կծածկեն փոքրիկ հարմարավետ լճակի մակերեսը:
«Հանամի»՝ այդպես է կոչվում ծառերի ծաղկման տոնը, որ բառացի նշանակում է՝ ծաղկին նայել։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։