Մայիսի 9-ը հաղթանակի օրն է

Շուշիի ազատագրմանը մի առանձնահատուկ մոտեցմամբ են վերաբերում եւ’ ազատամարտիկները, եւ’ ռազմագետները, եւ’ քաղաքական վերլուծաբանները:

Այո’, պատմական Հայաստանի պատմա-մշակութային կենտրոնի ազատագրումը նաեւ բեկումնային նշանակություն ունեցավ արցախյան ազատամարտում: Իհարկե, էլի կարեւորագույն ճակատամարտեր եղան այդ ընթացքում, որի մասնակիցները ոչ մի բանով չեն զիջում Շուշին ազատագրողների փառքին արժանանալու համար, սակայն, Շուշին «կորցնելու» հանգամանքն իսկապես լրջորեն սասանեց ադրբեջանցիների կամքը եւ փոխեց ամբողջ պատերազմի ընթացքը:

Հայությանը շնորհավորում ենք արցախյան ազատամարտում տարած փառապանծ հաղթանակի համար: Մենք ազատամարտիկներին շնորհավորում ենք նաեւ մայիսի 8-ի՝ Երկրապահի օրվա կապակցությամբ եւ, վերջապես, շնորհավորում ենք 2-րդ աշխարհամարտի հայ բազմաթիվ վետերաններին՝ իրենց ժամանակի հայրենականում տարած մեծ հաղթանակի առթիվ:

Թող այսուհետ միայն հաղթանակներն ու հաջողություններն ուղեկցեն Հայաստանին ու հայությանը:

Փա’ռք Ազգին եւ բարի վերադարձ Հայ Աստվածներին:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։