Ընդդիմադիրը եւս պիտի ունենա պետական մտածողություն.- Եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է… Մի՛ շահարկեք հայկական բանակի անունը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արմատական ազգայնական – www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք հայ ազգայնականության շահերը ներկայացնող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է

ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանը հայտարարություն արեց՝ ուղղված աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերին։ Նրա խոսքով, մեր երկրում կատարվող իրադարձությունները, դրանց մասին լրատվությունը դրսում «խտացված գույներով է ընկալվում», սակայն կան երեւույթներ, որոնց մասին լրատվությունը լռում է. «Չէ՞ որ որեւէ լրատվական չի նստում ու պատմում, թե ինչ գեղեցիկ է այս օրերին Հայաստանի բնությունը, կամ թե ինչ հրաշալի ժամանակ կարելի է անցկացնել, ասենք, «Սիրահարների» այգում, կամ Երեւանի շուկաների առաջին բանջարեղենի համը որքան անմահական է եւ նման բաներ: Լուրեր են հաղորդվում, որոնք ինչպես աշխարհի բոլոր ծայրերում, իրադարձություններին են վերաբերում, հաճախ այնպիսինների, որոնք սուր են եւ ընթերցող են գրավում: Մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերում արթնանում ու կարդում են լրատվություն այն մասին, թե թուրքերն ինչ ասացին, ադրբեջանցիները ինչ հերթական տգիտություն են մոգոնել, որտեղ վրաերթ եղավ, ով ում է մեղադրում կաշառակերության կամ սպանության մեջ եւ այլն: Հավաքական տպավորությունը պարզ է, թե ինչպիսինն է լինում: Ինքս հարյուր անգամ իմ վրա եմ զգացել նույնը:

Բայց դա իրականության ամբողջական պատկերը չէ, բարեկամնե՛ր, լրատվություն կարդալուց չպետք է դա ընկալել որպես՝ կյանքը մեր երկրում: Հայաստանն այս պահին, իմ խորին համոզմամբ, աշխարհի լավագույն վայրն է այցելելու համար, լավ սնվելու, լավ արեւ ընդունելու, ատամ բուժելու, ընտիր մրգեր համտեսելու, ուրախ երեկոներ անցկացնելու, տեսարժան վայրեր գնալու համար: Հայաստանում անվտանգ է, սիրելի՛ բարեկամներ, հիշե՛ք սա խնդրում եմ ու փոխանցեք բարեկամներին ու ծանոթներին: Հիշե՛ք ու պատրաստվեք այստեղ գալ ամռանը»:  

Այնուհետեւ պատգամավորը հպարտորեն շարունակում է. «Մի՛ լսեք տարբեր պատճառներով աշխարհավերջի մասին պատմություններ տարածողներին. Հայաստանը մեր դրախտն է, հայաստանցիներն էլ ընտիր մարդիկ են: Վստահաբար եմ ասում: Սա չի նշանակում, թե Հայաստանում խնդիրներ չկան: Կան, այն էլ ինչքան ուզեք: Բայց դրանք ոչ ոք, եթե անգամ շատ ուզի, չի կարող թաքցնել, եւ երկրորդ, դիմադրող պատն էլ երկար չի դիմանալու: Սա էլ եմ վստահաբար ասում: Այնպես որ, եկե՛ք Հայաստան, այստեղ իսկապես հրաշալի է»:

Մի՛ շահարկեք հայկական բանակի անունը

«Ապրիլյան պատերազմը պաշտպանության ոլորտում մի շարք խնդիրներ ի ցույց դրեց»,- այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Պատգամավորի համար մտահոգիչն ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի բացերի ու թերությունների հրապարակային քննարկումն էր. «Եթերով առարկայական եւ մանրամասն բարձրաձայնվում են բանակի սպառազինության խնդիրները, առաջնագծի համալրման անհրաժեշտությունը, եւ այլն, ինչով ակամա վտանգվում է առաջնագծում կանգնած զինվորն ու սպան, երեւույթը հատկապես հարիր չէ բանակի շինարարության գործում ներդրում ունեցած, Զինված ուժերում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած անձանց:

Կոչ եմ անում՝ դադարեցնենք բանակի թերությունների մասին բարձրաձայնումը»:

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ իշխանություններն իրենց հերթին պարտավոր են ոլորտում փորձառություն եւ գիտելիք ունեցող մեր համաքաղաքացիների առաջարկներն ու դիտարկումները քննարկելու հարմար ձեւաչափ գտնել:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։