արամ աթեշյան.- անոմալ էրդողանամտոցը – պրոթուրքիզմ՝ հանուն պաշտոնավարման…Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ թուրքական պետությանը հասկացնելով, թե որտեղ են ապրում ծպտյալ հայերը…

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս արամ աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է հղել, որում դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականից:

«Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները: Դա անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհրդարանը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների խաղաղությունն եւ անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու»:

«Ցավոք սրտի, հայ ժողովրդի այդ դարավոր ցավն օգտագործվում է որպես գործիք թուրքական կառավարությանն ու ազգին պատժելու համար»:

Կարիք չկա շարունակելու աթեշյանի նամակային զառանցանքը:

«Ակոս»-ը պատասխանել է աթեշյանին: «Մի երկրի կողմից սեփական քաղաքացի համարվող ժողովրդին իրենց իսկ բնակեցրած տարածքներից գրեթե ամբողջությամբ ոչնչացմանը ձեր կողմից տրված «Առաջին աշխարհամարտի տարիների ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» ձեւակերպումը վիրավորանք է զոհերի եւ ողջ մնացածների հասցեին»:

«Ասելով, թե «որպես պատրիարքական փոխանորդ շարունակելու եք աղոթել Թուրքիայի ու Հայաստանի բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների համար»՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ինքներդ Ձեզ եւ Ձեր խղճի առաջ, որ այն անձը, ում դիմել եք նամակում՝ նախագահ Էրդողանը, ինչպես ամեն հարմար առիթի դեպքում, այնպես էլ դեռեւս 2 օր առաջ՝ բանաձեւի ընդունումից հետո, որպես հակազդեցություն սպառնաց Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիներին»:  

«Հարգելի արքեպիսկոպոս, ասացիք, թե «հայ ժողովրդի շրջանում տրավմա առաջացրած այս ցավը միջազգային քաղաքական դաշտում օգտագործելն իրականում դարձել է տխրելու եւ ցավելու աղբյուր»:

Ճիշտ է, այս նամակը գրելու համար Ձեզ վրա արված ճնշումը մեզ համար տխրելու եւ ցավելու աղբյուր է: Թուրքիայի հայկական համայնքը վիրավորվել է ոչ թե այս բանաձեւի ընդունումից (Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը -խմբ.), ինչպես նշել եք Դուք, այլ՝ Ձեր այս տողերից»:

Անկեղծ լինելու համար ասեմ՝ «Ակոս»-ի պատասխանը թույլիկ էր: Գուցե այն կոչեն քաղաքավարի, էթիկայի կանոնների սահմաններում, նրբանկատ, բայց ես չեմ հասկանում սա: Չեմ հասկանում, թե տականքին ինչպես կարելի է դիմել հարգելի արքեպիսկոպոս-ով ու դա համարել քաղաքավարություն, էթիկա: Իսկ տականքին խիղճը արթնացնելու կոչ անելը, կներեք, բայց անհեթեթություն է:

Այս աթեշյան կոչվածը թյուրքի հետ նույն գենն ունի՝ անոմալ: Այս աթեշյան կոչվածը բացահայտ թուրքական լրտես է:

Դեռ տարիներ առաջ «Լուսանցք»-ը գրել էր, որ սա Bugun TV թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ թուրքական պետությանը հասկացնելով, թե որտեղ են ապրում ծպտյալ հայերը: Ընդ որում՝ կոնկրետ օրինակներ նշելով, թե պաշտոնական ինչ օղակներ են զբաղեցնում եւ անգամ՝ երբ են խոսում իրենց հայ լինելու մասին: Մենք ահազանգեցինք՝ վտանգված են բոլոր այն հայերը, ովքեր նրա ձեռամբ քրիստոնյա են դարձել:

Բանն այն է, որ Bugun TV-ին տված հարցազրույցում Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արամ աթեշյանը խոսել է նաեւ մի արգելված թեմայի շուրջ, որ կոչում են ծպտյալ հայեր: «Չեմ խոսում 1-ին համաշխարհային պատերազմի տարիների մասին: Եթե խոսեմ մեր տատերի եւ պապերի թվի մասին, կասեմ, որ նրանց թիվը 1 միլիոնի մոտ է: Այսօրվա սերունդում կան 100 հազարին մոտ մարդ, որոնց հայրն ու մայրը հայ են, իսկ իրենք մուսուլման: Նրանք հայերեն գիտեն եւ գաղտնի խաչ են կրում»,- ասել էր նա:

Լրագրողի հարցադրմանը, թե 100 հազարը շատ մեծ թիվ է ու իմանալը հեշտ չէ, եւ նրանց հետ կապը արդյո՞ք եկեղեցու միջոցով է, հոգեւորականը պատասխանել էր. «Միայն անձնական կապերով, այլ ոչ թե եկեղեցու միջոցով»:

Շարունակենք այդ «հոգեւորականի»՝ թուրքական TV-ին տված հարցազրույցը:

- Ինչո՞ւ եկեղեցու միջոցով չեն ցանկանում, որ չբացահայտվե՞ն:

–Երբ գալիս են եկեղեցի, նրանց ինքնությունը պարզ է դառնում, եւ բոլոր հարեւանները հասկանում են դա: Սակայն որոշները խիզախություն են ունենում եւ եկեղեցի են այցելում: Նախորդ տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ անց Դիարբեքիրում պատարագ մատուցեցի, մոտ 400 հոգի եկել էր:

- Նրանք ձեր նշած ծպտյալ հայե՞րն են:

– Նրանցից 200-ը մուսուլմաններ էին, 200-ը՝ հայի արմատներ ունեցողներ:

- Լավ, իսկ ծպտյալ հայերը ե՞րբ են իրենց երեխաներին հայտնում, որ իրենք հայ են:

– Վերջին շունչը փչելուց առաջ: Տատիկները եւ պապիկները մահից առաջ ասում են, որ հայ են:

- Ասում են, որ Թունջելիում (Դերսիմ,- խմբ.) մեծ թվով ծպտյալ հայեր կան, դա ճի՞շտ է:

– Ճիշտ է: Թունջելիի բնակչության 90 տոկոսը գուցե հայ է: Մի 30 տարեկան տղա եկավ եւ ասաց, որ հայ է եւ ուզում է վերադառնալ արմատներին: Ես նրան ասացի՝ ապացուցի, սակայն չկարողացավ: Նա շատ գնաց-եկավ, սկսեց անհանգստացնել եւ մի օր նրա հայրը զանգեց ու ասաց. «Ես քաղաքապետարանում եմ աշխատում, երբ թոշակի անցնեմ, գալու եմ Ստամբուլ՝ վերադառնալու իմ արմատներին: Այստեղի ժողովրդի 90 տոկոսը հայ է: Խնդրում եմ՝ ընդունեք իմ որդուն»: Ես ընդունեցի նրան, կնքեցի եւ հիմա նա մեր եկեղեցու անդամ է:

Վերջում թերմացքը խոսել էր հայ-թուրքական հարբերությունների մասին՝ ասելով, որ Թուրքիայի հայերը Հայաստանը դիտում են որպես հայրենիք, իսկ Թուրքիային՝ մայրենիք. «Մենք՝ Թուրքիայի հայերս՝ մոր ու հոր միջեւ ծագած վեճի զոհն ենք: Նրանք կռվում են, մենք՝ լացում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ են նրանք հաշտվելու»:

Թերմացք չէ բա ինչ է:

Հիմա ես էթիկա՞ եմ խախտում, որ այս երեւույթին իր անունով եմ բնորոշում: Ամենեւին:

Կասեն՝ անձ է, շնչավոր, անպատվել չի կարելի: Կասեմ՝ ներողություն, ճիշտ եք, շնչավոր թերմացք է:

Կասեն՝ լրագրող ես, պետք չէ: Կասեմ՝ ճիշտ եք, լրագրող եմ, բայց հա՛յ լրագրող եմ, իմ մեծ հայրենիքի ժառանգը, որ խորշում է թյուրքի ոտքի տակ սողացող «հայ»-ից: Ինչ-որ մի բան այն չի եղել այս շնչավորի մոր հետ, եւ սա թերի է ծնվել: Նա գիտակցված է տալիս Հայրենիք եւ Մայրենիք (Հայաստան եւ Թուրքիա) եզրույթները (մշտապես է դրանք կրկնում), եւ այդ ձեւակերպումները միտված են նսեմացնելու հայոց պահանջատիրական ձայնը, ինչը թուրքական խաղ է:

Այ, մի բանում կարող եմ աթեշյանին «գնահատել», սա անբարոյականների մեջ պոռնկագույն տեսակ է եւ լավ էրդողանամտոց է անում…

Արմենուհի Մելքոնյան

Պրոթուրքիզմ՝ հանուն պաշտոնավարման

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը լրագրողներին ներկայացրել է մի շարք դեպքեր, երբ արամ աթեշյանը պրոթուրքական կեցվածք է դրսեւորել. «Օրինակ՝ Վանի Սբ Խաչի բացմանը Արամ Աթեշյանը հայտարարեց, որ Թուրքիայի նման հանդուրժող ու ժողովրդավար պետություն գոյություն չունի: Մենք շատ անհարմար իրավիճակում հայտնվեցինք»:

Պատգամավորն ընդգծել էր, թե Մայր Աթոռը պատասխանատու չէ արամ աթեշյանի հայտարարությունների համար, որովհետեւ «Մայր Աթոռը համարյա թե իրավասություններ չունի այս հարցում: Իմ կարծիքով՝ այս պարագայում միակ ելքը պատրիարքի նոր ընտրություններ անցկացնել է, սակայն աթեշյանի սրտով չի լինի դա. թուրքահաճո իր գործողություններով նա երկարաձգում է իր պաշտոնավարումը: Միակ ճանապարհը՝ մեկ օր շուտ հրաժարվի իր պաշտոնից ու նոր պատրիարքի ընտրութուններ լինեն, ու նոր պատրիարքը հասկանա հայ ժողովրդի հետաքրքրություններն ու սեփական կաշվի մասին չմտածի ու վեր դասի իր շահը»:

Արագած Ախոյանը նաեւ նկատել էր. «Ու ոչ ոք թող չփորձի համոզել, որ սա ճնշումների տակ է արվել. ես քաջ ծանոթ եմ ու անգիր գիտեմ Թուրքիան՝ Թուրքիայի հայերը անվախ են: Ես միշտ նրանց ասում եմ՝ ոչ մի տարբերություն չկա այն զինվորի, որ սահմանին է կանգնած ու ձեր միջեւ: Նույնիսկ շատ թուրքեր քննադատեցին նրա այս արարքը: Եվ դրա համար այդ ճնշումները չեն կարող այնքան լինել, որ նման բան գրեր: Այդ ճնշումներն անհամեմատելի են այն քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումների հետ, որոնք իրենց հայտարարություններով պարբերաբար բանտարկվելու եզրին կարող են կանգնել, սակայն դա նրանց չի խանգարում, որ ազատ արտահայտվեն ու ողջունեն Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը… աթեշյանին պետք է ստիպել, որ հրաժարական տա, միակ ազդելու ձեւը քաղաքացիական հասարակությունն ու հայ համայնքն են:

Մենք մեր կողմից այնպիսի գործընթացներ ենք ստեղծելու, որ դա արագացնենք»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։