Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

Այն փաստը, որ Գարեգին Նժդեհը այդպես էլ չհավատաց բոլշեւիկյան «հեղափոխական» ու «ազատագրական» բնույթին, երիցս ճիշտ էր, քանի որ միայն այդպես հնարավոր եղավ մասոնա-թուրք-բոլշեւիկյան հայակեր գազանից փրկել Զանգեզուրը եւ այն հանձնել Հայկական Խորհրդային պետությանը: Այլապես, հանրահայտ է, որ Զանգեզուր-Սյունիքն արժանանալու էր Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի ճակատագրին:

Նժդեհը՝ որպես ռազմական, ազգային, պետական ու քաղաքական գործիչ, որպես իմաստասեր ու գաղափարախոս, հասկանում էր, որ բոլշեւիզմը իր ազգատյացությամբ, առավել եւս հայատյացությամբ չի տարբերվում պանթուրքիզմից: Ավելին՝ Լենինն ու Աթաթուրքը ձեռք ձեռքի տված կիսում էին տարածաշրջանը՝ շարժվելով սիոնիստական գաղափարախոսների ցուցումներով: Այն, որ ծպտյալ հրեաներ էին երիտթուրքական կառավարության հիմնական անդամները՝ Աթաթուրքի գլխավորությամբ, հայտնի է: Հանրահայտ է նաեւ, որ ԽՍՀՄ կառավարության (1922թ.) անդամների ավելի քան 90%-ը եւս ծպտյալ հրեաներ կամ այլազգի մասոններ էին՝ Լենինի գլխավորությամբ…

Եվ մեծ հայը՝ Գարեգին Նժդեհը, կռվեց երեք ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ ու ապացուցեց, որ կարող է Սյունիքի բանվորա-գյուղացիական հատվածից իրոք նվիրյալների բանակ կազմել: Իսկ այդ բանակը հենվում էր հենց ցեղակրոն ուսմունքի սկզբունքների վրա: Այդ սկզբունքներից ելնելով է, որ հայ զորավարի զինվորները հավասարապես ջարդում էին ինչպես թուրքին, այնպես էլ բոլշեւիկին (ինչպես ասում էին՝ սպիտակ թուրքին):

Այս պատմությունը կարելի է երկար շարունակել, բայց դադար տանք: Նժդեհյան ցեղակրոն գաղափարներով առաջնորդվող կազմակերպություններ եւ անհատներ վաղուց կան Հայաստանում, այլ բան է, թե նրանցից ով է ճշմարիտ գաղափարակիրը: Դա, իհարկե, հայտնի է գրեթե բոլորիս: Խնդիրն այս հոդվածում դա վերլուծելը չէ («Լուսանցք»-ը քանիցս արել է դա), պարզապես պիտի հասկանանք, թե ինչու այս պահին, երբ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվեց մայրաքաղաք Երեւանում, Մոսկվան պոզեր տնկեց:  

Նժդեհի աճյունը դեռ խորհրդային ժամանակներից (1983թ.) Վլադիմիրի գերեզմանատնից Հայաստան էր վերադարձվել, վերաթաղվել է 3 վայրերում, որոնք դարձել են ուխտագնացության տեղեր: Նժդեհի անվան հրապարակ կա Երեւանում, չնայած հրապարակում հայ բոլշեւիկ գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանն է: Եվ ինչպես հայ արիների, այնպես էլ «Լուսանցք»-ի բազմաթիվ բողոքները՝ բոլշեւիկի արձանը այդտեղից հանելու, դեռ արդյունք չեն տվել: Նժդեհի վերաբերյալ բազմաթիվ գրքեր են հրատարակվել, բազմաթիվ հոդվածներ լրատվամիջոցներում, նրա գաղափարախոսական ու այլ աշխատություններն են հրատարակվել ու վերահրատարակվել: Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը եւս համարվում է Նժդեհյան ցեղակրոնությունը, կան էլի քաղաքական ուժեր, որ դավանում են այդ ուսմունքը, ինչպես Հայ Արիական Միաբանությունը, որը արմատական ազգայնական կառույց է…

Իսկ Մոսկվան որեւէ բողոք չի ներկայացրել այս տարիների ընթացքում: Հիմա ի՞նչ եղավ, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե անընդունելի է, որ «Երեւանում բացվել է Վերմախտի հետ առնչված, նացիստներին աջակցած Գարեգին Նժդեհի արձանը»…

Մոսկվան ցուցադրաբար զարմացած է «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմամբ:

Այս տիկնոջ հաջորդ նախադասությունն արդեն ծիծաղելի է հնչում. «Մեր վերաբերմունքը նացիզմի ցանկացած դրսեւորման հերոսականության, նեոնացիզմի, ծայրահեղականության ինչ-որ դրսեւորումների նկատմամբ, նույնպես բոլորը քաջ գիտեն: Այդ վերաբերմունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել վերոնշյալ հուշարձանը, քանի որ մենք բոլորս գիտենք հայ ժողովրդի սխրանքի մասին, դա Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի անմահ սխրանքն է»:

Սա ծիծաղելի է մի քանի պատճառներով: Երբ վերացավ բոլշեւիզմի բռնատիրական համակարգը, հայոց պատմությունն առհասարակ ընկավ իր տեղը, մասնավորապես,  հայտնի դարձավ, որ Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը (Դրո) եւ Հայկ Ասատրյանը համաձայնեցին գերմանացիների առաջարկին՝ հայկական ռազմագերիներից ստեղծել «Հայկական լեգիոն», որը կկռվի սովետական զորքի դեմ:  Պատմությանը հայտնի է, որ հատկապես ՆԺդեհն ամեն ինչ արել, ձգձգել է, որ այդ լեգիոնը ուշ մտնի ռազմաճակատի առաջին գիծ՝ դա պատճառաբանելով զինվորների հոգեբանական անպատրաստվածությունը: Այսինքն՝ այսպես լուծում է փնտրվել հազարավոր հայ ռազմագերիների կյանքը փրկելու: Իսկ դա հեշտ բան չէր, եթե մի քանի բախում էլ եղած լինի սովետական զորքերի դեմ, ապա մնացյալ հայ զինվորները փրկվել են: Չնայած նրանցից շատերին էլ հայրենիք վերադարձից հետո զախարովաների նմանները հայտնաբերում ու սիբիրներ էին քշում կամ գնդակահարում:

Երբ գերմանացիները մոտեցել են Ստալինգրադին, հայտնի է դարձել, որ Թուրքիան մեծաթիվ զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանային հատվածում, եւ Ստալինգրադի անկումից հետո հարձակվելու է մեր Խորհրդային Հայաստանի վրա՝ որպես Գերմանիայի դաշնակից… Եվ Նժդեհն ու Դրոն ամեն ինչ արել են, որ «Հայկական լեգիոնը» Ղրիմով ու Սեւ ծովի ափամերձ հատվածով արագ հասնի Կովկաս, ապա Հայաստան, որպեսզի անցանկալի դեպքերի զարգացման ժամանակ կարողանա պաշտպանել Հայաստանը՝ դիմակայելով թուրքական բանակին:

Սա չեն էլ հասկանա զախարովաները, նրանք խամաճիկներ են, ինչպես 1937-ի ծախու խամաճիկները: ԽՍՀՄ-ը հայրենիք էր կոչվում, բայց դա միայն մասոնա-բոլշեւիկյան կառույցի հայրենիքն էր: Այդ հայրենիք ասվածում բոլոր ազգ-ազգությունները տարածքներ ձեռք բերեցին, հատկապես թյուրքական տարրը, որ բոլշեւիզմի (այսօր էլ վելիկոռուսական շովինիզմի) դաշնակիցն է: Անգամ այնքան տարածքներ նվեր ստացան, որ այսօր աշխարհի խոշոր երկրների թվում են: Միայն Հայաստանն է կորցրել իր հայրենիքի մեծ մասը եւ դա՝ հանուն «խորհրդային եղբայրության»: Չգիտես ինչու, այդ եղբայրության համար միայն մենք էինք զիջում Բաքվին կամ Թբիլիսիին:

Հիշեցնենք, որ զախարովաները եւս հիշեն, որ Խորհրդային Հայաստանում գրեթե զինապարտ տղամարդ չէր մնացել, եւ Նժդեհն ու Դրոն հասկանում էին, թե ինչ կարող է լինել, եթե թուրքերը ներխուժեն մեր երկիր: 1915-1923թթ. կիսատ մնացած ցեղասպանությունը պիտի փորձեին ավարտին հասցնել:

Իսկ այն, որ հարյուր հազարավոր հայեր մասնակցեցին 2-րդ համաշխարհային պատերազմին, ու հազարավորները հերոսացան, բարձր կոչումների արժանացան, դա մենք էլ գիտենք: Բայց ահա, զախարովաների նմանները դա չհիշեցին, երբ 1941-1945թթ.-ին գրեթե ոչնչով աչքի չընկած ադրբեջանցիներին էին պաշտպանում՝ ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում: Նաեւ այսօր, երբ Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է համարվում տարածաշրջանում: Երբ այս ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ եւ հիմա էլ զենք-զինամթերք են վաճառում մեր թշնամի երկրին, չեն հիշու՞մ, որ ադրբեջանցիները անգամ մի ադրբեջանական գումարտակ չկարողացան հավաքել 1941-1945թթ., մինչդեռ հայերը դիվիզիաներ եւ մարշալներ էին պարգեւում այդ երկրին:

Իսկ զախարովաների նման անուղեղները չեն հիշու՞մ, որ անգամ Ստալինը գիտեր Նժդեհի հայրենասիրական ոգու մասին եւ պատրաստվում էր նրան օգտագործել (իհարկե Նժդեհի առաջարկով) Գերմանիայի դաշնակից Թուրքիային պատժելու եւ Արեւմտյան Հայաստանն ազատագրելու համար: Եվ միայն հրեա-թուրք-մասոնական դավադրությունը կանգնեցրեց այս որոշումը, որովհետեւ Ստալինը մահացավ թունավորումից… Այդ ինչու՞ էին համաձայնել համագործակցել Նժդեհի հետ սովետական բռնատերերը: Մի պարզ պատճառով՝ Նժդեհը անխնա կկռվեր Թուրքիայի դեմ անգամ Խորհրդային Հայաստանի համար, որին 1920-ին թողեց իր պաշտպանած Զանգեզուրը:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «…հիմա այդքան բարդ չէ հասկանալ այս ամենը, բայց Հայաստանն այսօր դուրս է եկել «ռուս մեծ եղբոր» ազդեցության տակից, եւ Մոսկվան չի կարողանում հայկական խաղաթուղթը շահարկել թյուրքական դաշինքի դեմ: Ասել եւ ասում եմ՝ անհայրենիք եւ արհետական ծագմամբ ազգերը ինչքան էլ գոռգոռան հայրենիքի ու ազգային արժեհամակարգի մասին, դրանցից զուրկ են: Այն, ինչ կարող է զգալ հայը իր ազգի ու հայրենիքի հանդեպ, թուրքը կամ ռուսը չեն կարող զգալ: Սրանք զուրկ են տիեզերահաղորդ գենետիկ զորություններից եւ միայն շահարկում են ազգ ու հայրենիք հասկացությունները՝ հանուն իրենց բռնատիրության ու զավթարարության…

Բայց հասկանում են նաեւ, որ եթե հայը վերադարձավ իր արմատին, ապա նրան հաղթել հնարավոր չի լինելու: Ավելին՝ հայը իր շահերը կարողանալու է համադրել իր իսկական բարեկամ երկրների շահերի հետ եւ հաջողելու է: Այլեւս պիտի զրկենք մեզ «մեծ եղբայր» ունենալու «հաճույքից»՝ կլինի դա ռուսական, թե արեւմտյան ձեւակերպումներով:

Նժդեհյան ցեղակրոնությունը եւ՛ զինական ուսմունք է, եւ՛ ազգային գաղափարախոսություն ու իմաստասիրություն, եւ՛ ազգային հավատի նախադուռ:

Այս ուսմունքը ոչ միայն ազգային հայի, հայրենակենտրոն հայի, այլեւ՝ տիեզերահայի՝ Հայ Աստվածների հետեւորդների զարթոնքի աղբյուրն է: Այս ուսմունքը ոչ միայն հայ մարդու, այլեւ համամարդու ուղեցույց է… Եվ սպասեք դեռ նոր ընդվզումների եւ ոչ միայն Ռուսաստանից»…

Այնուհետեւ հայ արիների առաջնորդը մի դիտարկում արեց. «Թող ռուսներն իրենց լեզուները մի քիչ ձգել սովորեն, այժմ «սապոգային» քաղաքականությունը վերածվում է «բումերանգային» քաղաքականության: Ռուսաստանում կան շովինիստական ու ռասիստական ուժեր, խմբավորումներ, որ տասնյակ տարիներ գոռում են. «Խփի՛ր ջհուդներին՝ փրկի՛ր Ռուսաստանը», «Մա՛հ կովկասյան սեւհետույքավորներին», «Մա՛հ շեղաչյա դեղնամորթներին (տաջիկ, ուզբեկ եւ այլն)»: Սափրագլուխների ոհմակները ամեն տարի նշում են Հիտլերի ծնունդը եւ կրկնում նրա նացիստական գաղափարները: Ժիրինովսկու նման ազգայնական հորջորջվողները միայն խամաճիկներ են՝ «պուտինյան պուտանկաներ», բայց նրանց բերանից ես լսում ռուսական իրական ձայնը՝ մի օր հայամետ, մյուս օրը՝ թուրքամետ ու ադրբեջանասեր…

Նժդեհի հայրենանվեր գործը Վերմախտի նացիստական ծառայություն համարելով, զախարովաները կուրանում են իրենց հիտլերիստներին, այլամերժներին ու այլ անբարո տղերքի տեսնելուց: Նժդեհը այսօր էլ իր գաղափարական ոգով ու ազգային անմահ հոգով  է մարտնչում թուրքի, ռուսի, արեւմուտքցու կամ արեւելքցու եւ այլոց դեմ, եթե նրանք հայակերություն են ծրագրել: Ինչքան էլ իրենց «սպիտակ հետույքները» ճղեն, այլեւս անդառնալի փոփոխություններ են սկսվել Տիեզերքում՝ Ջրհոսի դարաշրջանի հետ կապված: Տիեզերական ձմռան խոր նիրհից արթնանում են արիածինները (սա բնակարգ է), եւ ոչինչ չի կարող փոխել նոր ժամակարգն ու Տիեզերական գարնան ընթացքը: Ով ընդդիմացավ՝ կկործանվի: Եկել է հայի ու արիական արմատներին հարազատ մնացած մյուս բնածին ազգերի ժամանակը»…

«Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, ինչպես՝ Ալեքսանդր Նեւսկին, Դենիս Դավիդովը, Սուվորովը, Կուտուզովը՝ ռուս ազգի»,- ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով. «Գարեգին Նժդեհը կա ու կմնա հայ ազգի մեծագույն հերոսներից մեկը, ու եթե ոմանք չգիտեն, տեղեկացնեմ՝ սկզբնավորման օրվանից ՀՀԿ-ի գաղափարախոսության հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի ուսմունքը, որի հետ «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը 10 տարի շարունակում է խորացնել համագործակցությունը՝ շատ լավ իմանալով, որ մեր ուսմունքի հիմքում ընկած է Նժդեհի ուսմունքը: Եվ դա նրանց չի խանգարել»:

Հիշեցնենք, որ ռուսական զլմ-ները Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը որակել էին որպես հայկական դեմարշ՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ Նժդեհին որակել էին որպես զինվորական հանցագործ, ով համագործակցել է Հիտլերի հետ:

«Կովկասյան լրատու»-ին տված հարցազրույցում երեք ռուս քաղաքագետներ՝ Սերգեյ Մարկովը, Օլեգ Կուզնեցովը եւ Միխաիլ Րեմիզովը Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը որակել էին որպես «հրեշավոր», որ դրանով ջնջվում է հայ-ռուսական համատեղ երկարամյա բարեկամությունն ու պատմությունը, որ Նժդեհի արձանի հարցը պիտի դրվի հայ-ռուսական բանակցությունների սեղանին եւ այլն:

Այս քաղաքագետները երեւի հիշողության հետ կապված խնդիրներ ունեն: Նժդեհը երբեք չի երդվել պաշտպանել ռուսական շահերը, որ նրան մեղադրեն հանուն ազգային շահերի՝ նաեւ գերմանացիների հետ համագործակցելու մեջ: Բայց ռուսները հարյուրամյակներ շարունակ երդվել են, որ մեր բարեկամն են ու ռազմավարական դաշնակիցը, սակայն միշտ դավաճանել են Հայաստանին ու հայությանը՝ թուրքերի, ադրբեջանցիների, վրացիների, անգամ պարսիկների հետ հարաբերություններում:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող որոշ վերլուծաբանների այն  գնահատականներին, որոնք  բողոքում են իբր թե Նժդեհի՝‘նացիստների հետ համագործակցության առնչությամբ,,ու որակում այն որպես «դեմարշ» Ռուսաստանի դեմ, ապա դա անգրագետ, մակերեսային ու պրիմիտիվ մտածելակերպ է: Երկրորդ, եթե իրենք մեղադրում են Նժդեհին, ու դա անվանում են «դեմարշ», ապա, նախեւառաջ, պետք է մեղադրեն Մոլոտովին ու Խորհրդային միությանը՝ 1939թ. Մոսկվայում կնքված եւ պատմության մեջ հայտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համար»,- ասել է ԱԺ փոխխոսնակը: Ըստ ՀՀԿ խոսնակի՝ Նժդեհից ու Դրոյից դեռ 3-4 տարի առաջ, ԽՍՀՄ-ն ու իր ղեկավարությունը համագործակցել է Հիտլերի հետ: Իսկ Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ ուղղված չի եղել որեւէ մեկի դեմ եւ ունեցել է մեկ նպատակ՝ փրկել հայությանը նոր վտանգից: «Որովհետեւ այդ ժամանակ գերմանական Ռեյխում՝ ի դեմս Ռոզենբերգի, տիրում էր հստակ միտում, որ հայերն էլ հրեաների նման սեմական ժողովուրդ են, եւ նրանք էլ պետք է ոչնչացվեն, եւ Նժդեհը, դա իմանալով եւ չցանկանալով, որ հայերն ունենան այն ճակատագիրը, որն ունեցել են հրեաները, նացիստների հետ համագործակցեց»,- հավելել է Էդվարդ Շարմազանովը, ով մասնագիտությամբ պատմաբան է: Ըստ նրա՝ «Նժդեհի եւ ոչ մի զինվոր չի կռվել Խորհրդային բանակի դեմ, որովհետեւ Նժդեհը  շատ լավ գիտակցում էր, որ այդ բանակի կազմում կռվում էին 6 հայկական դիվիզիաներ: Եվ ամենակարեւորը՝ Նժդեհը ո՛չ հակաբոլշեւիկ է եղել, ո՛չ… նա հայ ազգի հերոս է եղել, կա ու կմնա»:

Ինչպես ԱԺ փոխխոսնակը, այնպես էլ շատ պետական այրեր կարծում են, որ ռուսական կողմից հնչած այդ  գնահատականները նրանց հանրության  հիմնական մասը չի կիսում, ինչպես նաեւ ռուսական քաղաքական վերնախավը: Իսկ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը մի բան էլ ուշացած է: «Համենայն դեպս գնում ենք այդ ուղղությամբ, Արցախյան հերոսամարտն ու ապրիլյան պատերազմում մեր զինվորների սխրանքներն ապացուցում են, որ նրանք Նժդեհի հետնորդներն են»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, անդրադառնալով նաեւ արձանի շուրջ եղած մասնագիտական ու սիրողական քննարկումներին, ասել է. «Այս արձանը ֆանտաստիկ արձան է, եւ այս օրը հիշեք, այն լինելու է հայ ժողովրդի ամենասիրելի արձաններից մեկը: Կոմպլեքս արձան է, որի մեջ վերցված է Նժդեհի ողջ կերպարը, թե՛ որպես ազգային բարոյախոս, թե՛ որպես պետական գործիչ, թե որպես զինվորական, թե՛ որպես ուսուցիչ»:

Հայաստանի իշխող կուսակցության պատասխանն այսպիսին էր, շարունակելու են մեծարել Նժդեհին, իսկ Մոսկվայի «զարմանքը» չի անհանգստացնում ՀՀԿ-ին: «Մենք զարմացած չենք: Մարդիկ կլինեն՝ կզարմանան, մարդիկ կլինեն՝ կհիանան, որոշ մարդիկ Գարեգին Նժդեհի արձանը նմանեցնում են այս կամ այն քաղաքական գործչին: Ճաշակը, պատկերացումներն ու ընկալումները տարբեր կլինեն»,- Aravot. am-ի հարցին, թե տեղի՞ն էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցած զարմանքը Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցում, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Մարիա Զախարովան հայտարարել էր, թե‘ «Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Հովհաննես Սահակյանը հակառակը պնդեց՝ վստահեցնելով, որ Գարեգին Նժդեհի արձանը Երեւանի սրտում տեղադրվել է, քանի որ նա ռազմաքաղաքական գործիչ է, նրա խոսքերով, մտքերով, փիլիսոփայությամբ սերունդներ են դաստիարակվում: Ըստ պատգամավորի, նա իր 6 տարեկան որդուն Վազգեն Սարգսյանի, մերօրյա հերոսների, նաեւ Նժդեհի կերպարով է դաստիարակում: Իսկ այն դիտարկմանը՝ գուցե զարմանքն արդարացվա՞ծ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նժդեհը եղել է Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներ գեներալներից մեկը, պատգամավորը որպես հակափաստարկ բերել է Ղարաքիլիսայի ճակատամարտը, երբ ողջ լոռվա հուսահատ ժողովուրդը՝ կանգնած ջարդի առաջ, Նժդեհի ներկայության եւ նրա ինքնակազմակերպման շնորհիվ կարողացավ փրկվել եղեռնից: Մյուս հակափաստարկը ներկայիս ժողովրդավար երկրների՝ Թուրքիայի հետ 1915-ին ցեղասպանությանը մասնակից լինելն է, քանի որ նրանք եղել են դաշինքի մեջ եւ իրենց շահերից ելնելով՝ փորձել են աչք փակել հայերի կոտորածների վրա:

Հայ հանրության կարծիքն էլ հիմնականում այսպիսին է՝ Նժդեհը հասկացել է, թե հայությունն ինչքան վնաս է ստացել ռուսական քաղաքականությունից եւ գործել է ըստ այդմ:  Իրականում Նժդեհը հասկացել է Ռուսաստանի դերակատարությունը մեր տարածաշրջանում եւ արձանագրել է, որ առանց այդ ժամանակ, ցավոք, առանց Ռուսաստանի հետ համագործակցության անհնար է եղել Հայաստանի ստեղծումը… Արեւմուտքը եւս քանիցս խաբեց հայությանը, ով ցեղասպանվելուց հետո անզոր էր դարձել: Եվ Նժդեհը ամբողջ կյանքում պայքարել է Հայաստանի համար ու իր մեջ կռիվ արել այդ երկու ճշմարտությունների հետ: Այն է՝ պետք է համագործակցել Ռուսաստանի հետ՝ հասկանալով, որ ռուսական քաղաքականությունը վտանգավոր է մեզ համար…

Նժդեհը դեռ իր կյանքի պայքարի տարիներին ասել է. «Խորհրդային իշխանության, նրա թերթերի, բազմապիսի փողհարների եւ ջատագովների կողմից, թերեւս, ազգայնական ոչ մի գործիչ այնքան կրքոտ հարձակումների եւ զրախոսութեանց չի ենթարկվել, որքան տողերս գրողը: Մեկ ու կես տասնյակ տարի է անցել այն ողբերգական օրից, ինչ մենք թողեցինք Հայաստան երկիրը, բայց եւ այնպես, կարմիր իշխանությունը չի՛ մոռացել, չի՛ մոռանում, եւ դժվար թե մի օր իսպառ մոռանա ինձ: Եւ հասկանալի է դա, ավելի քան հասկանալի: Առաջին գնդակը՝ Կարմիր բանակի դեմ, արձակեց իմ զինվորը. եւ բովանդակ Ռուսաստանում եւ Անդրկովկասում վերջինը լինելով, նա թողեց կռվադաշտը:

Իմ ժողովրդական վաշտերն էին, որ ջարդեցին, զինաթափեցին եւ գերեցին XI Կարմիր բանակի գրեթե բոլոր զորամասերը, եւ, հակառակ հանրապետական Հայաստանի կառավարության եւ Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի միջեւ կնքված պայմանագրին – որով Զանգեզուրը թողնված էր Ադրբեջանին – իմ ժողովրդական բանակը, զենքի ուժով, խորհրդային իշխանությանը պարտադրեց իր կամքը – Սյունիքի կցումը Հայաստանին»:

Ահա Զանգեզուրը լքելիս Նժդեհի սաստող նամակը՝ ուղղված Խորհրդային Հայաստանի Հեղկոմին. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը։ Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը»:…

Նժդեհին ռասիզմի մեջ մեղադրելը եւս ծիծաղելի է, չնայած նա իսկապես ողջ հոգով պայքարել է թուրքական տարրի դեմ, բայց դա մի պատճառ ունի՝ թուրքերն ու ադրբեջանցիները զավթել են մեր հայրենիքը եւ կոտորում են անխնա: Հայտնի է Նժդեհի կոչը ադրբեջանցիներին (1 հունիսի, 1921). «Թող կորչեն բոլշեւիկները, կեցցե՛ Կովկասի ժողովուրդների եղբայրությունը», դիմել է նա Բարգուշատի, Զանգելանի, Զաբուղի եւ Հաջի-Սամլուի շրջանների մուսուլմանական բնակչությանը: Նա բացատրում է, որ Ադրբեջանը եւս գտնվում է բռնակալների իշխանության տակ, որի աշխատավորական ժողովուրդը եւս կրում է ռուսական բոլշեւիզմի ծանր լուծը: …«Գրեթե ամբողջ Կովկասը հեծում է ռուսական բոլշեւիզմի բեռի տակ. սկզբում Ադրբեջանը, հետո Հայաստանը, այնուհետեւ Վրաստանը: Կովկասի բոլոր ժողովուրդները հերթով կրել ու կրում են բոլշեւիկյան կառավարության ամբողջ դառնությունը: Միայն հպարտ Սյունիքն է, որ դեն նետելով օտար լուծը, ջարդելով 11-րդ բանակի զորամասերին, դրանով իսկ ազատագրել է ազատասեր երկրամասը բոլշեւիկների ճնշումից ու կամայականությունից: Սյունիքի բնակչությունը, տոգորված բոլոր եւ հատկապես փոքր ժողովուրդների համար թանկ ազատությունը պաշտպանելու անհրաժեշտության գիտակցությամբ, ազատություն, որ արժեցել է աշխատավոր մարդկանց անհաշիվ կյանքեր, կտրուկ թոթափել է ռուսական բոլշեւիզմի լուծը եւ նորից պարզել Սյունիքի ազատության դրոշը: Ջարդելով կարմիր ավազակների խղճուկ գնդերին, անհաղթ Սյունիքը կարող էր օգտագործել իր հաղթանակը՝ «փառապանծ» 11-րդ բանակի խուճապահար փախչող մնացորդներին հետապնդել մուսուլմանական շրջաններով, մահացու հարվածներ հասցնել կարմիրներին: Սակայն իմանալով, որ ռազմական գործողությունները կարող են խիստ անդրադառնալ այդ տարածքների բնակչության բարեկեցության վրա, որ Սյունիքի արծիվների առաջխաղացումը մուսուլմանական տարածքներից ներս՝ թաթարներին կբերեր քայքայում ու աղքատություն, ես հրամայեցի դադարեցնել հակառակորդի հետագա հետապնդումը»:

Այնուհետեւ նշում է, որ այժմ ամբողջ Կովկասում թագավորում են բոլշեւիկնեի կամայականությունն ու խրախճանքը, եւ միայն անհաղթ Սյունիքի անմատչելի բարձունքներում է ծածանվում անկախության ու ազատության դրոշը: Բոլշեւիկները, լավ գիտակցելով, որ զենքի ուժով անկարելի է տիրել Սյունիքը, դիմել են խորամանկության, ձեռնարկել աշխարհի բոլոր սադրիչների կողմից փորձված սադրանքը եւ մի ազգը մյուսի դեմ հրահրելու միջոցը: «Ռուսական բոլշեւիզմը, բաժանելով Կովկասի ժողովուրդներին ու սերմանելով ազգամիջյան թշնամություն, ցանկանում է ամրապնդել իր տիրապետությունը Կովկասում: Բայց չենթարկվեք այդ սադրանքին, քանզի ուժեղացնելով հակառակորդին, դրանով իսկ երկարացնում եք Կովկասում նրա մնալը եւ տիրապետությունը: Երբ բոլշեւիկները թողնեն Կովկասը, ինչպես դա տեղի ունեցավ 1918-ին, այդ դեպքում այստեղ կողք կողքի կմնանք մենք…»:

Պարզ է, որ այս կոչը սիրո դրսեւրում չէ Կովկասի մուսուլմաններին ուղղված եւ մի ճարահատ քայլ էր՝ դիմել մի ոխերիմ թշնամուն, մյուս ոխերիմ թշնամու դեմ հանելու համար: Ինչը կթեթեւացներ հայերի պայքարը: Նժդեհը գնաց այս քայլին, որպեսզի «կորչեն բոլշեւիկները եւ եկվորների լուծը»:

Զարմանալի է, որ ռուսական կողմը Նժդեհի արձանի տեղադրումն անվանում է նացիզմ ու քսենոֆոբիա: Ռուս նացիստ-սափրագլուխները կովկասյան եւ միջինասիական արտաքինով հարյուրավոր մարդկանց սպանեցին միայն նրանց ազգության պատճառով: Ամբողջ աշխարհում միայն Ռուսաստանում են մարդկությանը բաժանում երկու մասի՝ ռուսներ եւ ոչ ռուսներ, միայն ռուսներն են կովկասյան արտաքինով անձանց անվանում սեւհետույքավորներ, բայց իրենց ոչ ոք սպիտակահետույք չի անվանում: Ու դեռ խոսում են քսենոֆոբիայի՞ց:

Արամ Ավետյան

Հ.Գ. – Աջ կողմի նկարում («Լուսանցք»-ի PDF տարբերակում) ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինն է՝ Ռուս ազգային միասնություն կազմակերպության դրոշի ֆոնին: Ռուս քաղաքագետներն այդ կազմակերպությունը համարում են ֆաշիստական: Իսկ զախարովաները սա չեն տեսնում…

«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։