Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը… Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այս պատճառով էլ, ինչպես տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…  

Այս տարի տոնակատարությունը հետաձգվեց ինչպես վերը նշվեց, եւ հունիսի 22-ին արորդիները իրենց օջախներում միաժամանակ կնշեն Հյուրընկալության ու Ողջախոհության համատեղ տոնակատարությունը:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Նանե Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ռազմի քրմական ծեսով կփառաբանեն նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, որ նրանք Հայաստան-Արցախ աշխարհին աստվածային զորություններ փոխանցեն, որ հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման ժամանակները հնչեցնեն…

Որ հայը լսի իր արարչածին ու  արարչաբնույթ գենի ձայնը:

Սեփ. լրատվություն

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։