Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը – Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այդ պատճառով էլ այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:  

Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…

Այս տարի տոնակատարությունը հետաձգվեց ինչպես վերը նշվեց, եւ հունիսի 22-ին արորդիներն իրենց օջախներում միաժամանակ նշեցին Հյուրընկալության ու Ողջախոհության համատեղ տոնակատարությունը: Գլխավոր տոնակատարությունը կատարվեց Սեւանա լճի ափին՝ որին մասնակցեցին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավար կազմերի անդամները:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ մարդիկ ողջախոհության Նանե Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Հայ արի երեք քրմերը, ՀԱՄ ու ՀԱՀ անդամների ընտրված ներկայացուցչական խմբի հետ Երեւանում, արեւածագին՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ ռազմի քրմական ծեսով փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, որ նրանք Հայաստան-Արցախ աշխարհին աստվածային զորություններ փոխանցեն, որ հայոց բոլոր հողերի ազատագրման ու վերամիավորման ժամանակները հնչեցնեն… Որ հայը լսի իր արարչածին ու  արարչաբնույթ գենի ձայնը:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

22.06.2016թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։