Հայկական խոհանոց – Կախասնկով եւ կանաչ լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Ի վերջո ընտրեց սեռափոխման ուղին՝ թողեց մարզականը… Ադրբեջանուհին գենը փոխել է ուզում… հայի հետ… Օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Կախասնկով եւ կանաչ լոբով աղցան

Բաղադրությունը - Կախասունկ – 300 գ, կանաչ լոբի – 300 գ, գազար – 200 գ, կարմիր եւ դեղին տաքդեղ – 0.5-ական, կանաչ սոխ – 30 գ, համեմ – 30 գ, սեւ պղպեղ, աղ, թթվասեր:

Պատրաստման եղանակը – Լոբին մաքրել, կտրատել, քիչ շոգեխաշել, ավելացնել նախօրոք եփած կտրատած կախասունկը: Հետո վրան լցնել շոգեխաշած, երկարավուն կտրատած գազարը, գունավոր տաքդեղները, միջին չափով կտրտած սոխն ու համեմը: Այս ամենը խառնել, համեմել աղով եւ սեւ պղպեղով: Մատուցել թթվասերով:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

«Բորուսիա»-ն հայ ֆուտբոլիստին փոխարինո՞ղ է գտել

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում անգլիական «Վոլսբուրգ»-ի հետ՝ թիմի կիսապաշտպան Անդրե Շյուրլեին ձեռք բերելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Նշվում է, որ գերմանական ակումբը ցանկանում է հարձակվողական ոճի նոր կիսապաշտպան գտնել, քանի որ հնարավոր է համարում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանկունյանցիները հայ ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 25 մլն եվրո, սակայն դորտմունդյան թիմի ղեկավարությունը պահանջում է 15 մլն եվրո ավելին: Հավելենք, որ Շյուրլեն ավարտված մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 29 հանդիպման՝ դառնալով 9 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մինչեւ վերջերս չէր ցանկանում երկարացնել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ: Բացի «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաեւ անգլիական այլ ակումբներ, իտալական «Յուվենթուս»-ը:  

Հայ սամբիստները 3-րդն էին

Մոսկվայի Իվան Յառիգինի անվան մարզապալատում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների սամբոյի միջազգային պատանեկան փառատոնը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի. Տաջիստանի հավաքական թիմերի մասնակցությամբ: Մրցաշարին մասնակցեց 1998-1999թթ. ծնված շուրջ 50 մարզիկ:

Թիմային հաշվարկով Հայաստանի սամբոյի հավաքական թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ 6 մեդալով, որոնցից՝ 1 արծաթե, 5 բրոնզե:

Տիգրան Մնացականյանը հաղթել է թուրք ըմբիշին

Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը, բրոնզե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մեր ազատ ոճային ըմբիշը 3-րդ տեղի համար մենամարտում 5:2 հաշվով հաղթել է թուրք մարզիկ  Ֆազի Հուսեյն Էրիլմազին:

Վաղը պայքարի դուրս կգան մեր 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Մարզաձեւն օլիմպիական չի համարվում, սակայն այն պակաս դիտարժան չէ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) հավաքական թիմի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Ուկրաինայի Լուցք քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում թիմը բավական հաջող մրցելույթներ է ունեցել եւ թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը:

Նախարարը շնորհավորել է մարզիկներին՝ հաջող մրցելույթների եւ մեդալների հարուստ պաշարով հայրենիք վերադառնալու կապակցությամբ: «Ճիշտ է, այս մարզաձեւն օլիմպիական չի համարվում, սակայն այն պակաս դիտարժան չէ եւ այն հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել: Այդ դեպքում, վստահ եմ, որ պաուերլիֆտինգով զբաղվողների թիվն անհամեմատ կավելանա»,- ասել է նախարարը:

Ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ հավաքականի անդամները շարունակում են մարզումները եւ պատրաստվում են 2016թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մարզաձեւը հետզհետե ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում ու Հայաստանում այսօր արդեն պաուերլիֆտինգով զբաղվում են ավելի քան 600 մարզիկներ:

Նախարարը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին Եվրոպայի առաջնությունում եւ հույս հայտնել, որ նրանք պատվով կներկայացնեն մեր երկիրը այդ կարեւոր մրցաշարում: Հիշեցնենք, որ մարզաձեւի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 8 մարզիկներ, որոնք բոլորն էլ արժանացել են մեդալների:

Զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են դոպինգի պատճառով: Մարզիկների որակազրկումն ուժի մեջ է մինչեւ գործի քննության ավարտը:

Որակազրկված մարզիկների թվում է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, որն այժմ փաստորեն չի կարող մասնակցել մրցաշարերի:

Հիշեցնենք, որ հայ մարզուհին Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր օլիմպիական խաղերին:

Ի վերջո ընտրեց սեռափոխման ուղին՝ թողեց մարզականը

Վերջին ժամանակներս Մելինե Դալուզյանի անունը կապվում էր ԼԳԲՏ համայնքի հետ: Անգամ համատեղ նկարներ տպագրվեցին եւ ծանրորդեւհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ լինելու փաստը: Հետո էլ, թե դա իր անձնական կյանքն է եւ ոչ մեկն իրավունք չունի մտնել այնտեղ…

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Մելինե Դալուզյանըի մասին օրերս խոսեց նաեւ ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Իր հարցազրույցներից մեկում, մասնավորապես, նշել էր, Մելինե Դալուզյանը սպորտից հեռացել է. «Իր հագուկապի, տեսքի, իրեն չհետեւելու համար, քանի որ մեր ծանրամարտի անունը շահարկվում էր։ Իրեն ասել են, եթե քեզ կպահես որպես աղջիկ՝ թե՛ արտաքինով, թե՛ ամեն ինչով, դու էլի տեղ ունես, եթե ոչ, բարի ճանապարհ։ Ու ինքը հեռացավ»։

* * *

50 զոհ՝ Ֆլորիդայի համասեռականների ակումբներից մեկում

Մի քանի տասնյակ մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի համասեռականների «Փալս» գիշերային ակումբում, որտեղ անցած կիրակի օրը վաղ առավոտյան մի մարդ անկանոն կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ:

Սա ԱՄՆ-ի պատմության մեջ զանգվածային սպանությունների շարքում զոհվածների թվով ամենամեծ հարձակումն է:

Առնվազն 53 անձիք տեղափոխվել են հիվանդանոցներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով: Ոստիկանությունը կրակել-սպանել է հարձակումն իրականացրած անձնավորությանը: Ըստ ոստիկանության տվյալների՝ հարձակվողը նախապես լավ պատրաստված է եղել, ով իր հետ կրել է հրացան, նռնակ ու այլ սարքավորումներ: Ոստիկանությունն հարցաքննել է նաեւ աֆղանստանցի 29-ամյա մի երիտասարդի:

Գենը փոխել է ուզում.-  «Ցանկանում եմ սրտիս տակ երեխա կրել, որի հայրը հայ կլինի»

Ադրբեջանցի երգչուհի Սաբինա Բաբայեվան սոցիալական ցանցի իր էջում տեսայութ է հրապարակել՝ «Սարի աղջիկ», Ջիվան Գասպարյանի կատարմամբ: Երգչուհին մասնավորապես անդրադարձել է այն սկանդալին, երբ Եվրատեսիլում ադրբեջանուհին երգեց այդ երգը եւ հայտարարեց, որ դա ադրբեջանական ազգային երգ է: Երգչուհին՝ Սաբինան գրել է. «Պատերազմում եք պատերազմեք, բայց ինչ իմաստ ունի ստել եւ ասել, որ այս երգը ադրբեջանական է»:

Եվ վերջում իր գրառումը եզրափակել է հետեւյալ տողերով. «Ցանկանում եմ սրտիս տակ երեխա կրել, որի հայրը հայ կլինի»:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 21 (411), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։