Պապը ուզում է, բայց էկումենիզմը պարտադրում է.– Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով – Այս Պապի արդարացի ձգտումները դեռ կհանդիպեն միջազգային կղերների դիմադրությանը…

«Լուսանցք»-ը նշել է, որ Հռոմի Ֆրանսցիսկոս Պապը Հայաստան էր այցելել ոչ միայն կրոնական (դիցուկ` էկումենիկ) նկատառումներով ու նպատակներով: Ակնհայտ է, որ այս բարձրաստիճան հոգեւորականը փորձում է սրբագրել անցյալի շատ սխալներ ու բացթողումներ: Դրանք ոչ միայն պատմա-քաղաքական, այլեւ բարոյա-հոգեբանական բնույթ ունեն ու շոշափում են մարդկության շահերը:

Հռոմի պապը հենց սկզբից սրբագրումներ իրականացրեց կրոնական դասի այն ակնհայտ թերությունների շարքում, որոնք կային վաղուց, բայց այդ մասին գրեթե չէր բարձրաձայնվում: Խոսքը` մանկապղծության եւ համասեռականության դեպքերի մասին է նաեւ, ինչը Ֆրանցիսկոս Պապը  համարձակորեն վեր հանեց ու կասեցրեց հակաստվածային այդ ապրելակերպը: Ոչ բարձրաձայն, բայց կիրառվեցին նաեւ համապատասխան պատժամիջոցներ ու քայլեր:

Բարոյական ոլորտին է պատկանում նաեւ ճշմարտության եւ արդարության պաշտպանությունը, եւ այս ոլորտի պատմական արդարության վերականգնման հարցում եւս Հռոմի պապը համարձակ քայլերի գնաց: Հիշեցնենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախորդ տարվա միջոցառումները Վատիկանում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքական այն հստակ գիծը, որն ուղենիշ է դարձել նաեւ միլիոնավոր հավատացյալների համար: Վատիկանը բացել է իր արխիվները եւ նշել, որ դեռ դատապարտող ասելիք կա այս ուղղությամբ:

2016-ի հունիսյան այցը ներառում էր ինչպես պաշտոնական, այնպես էլ բարեկամական բոլոր արարողակարգերը եւ խիստ ընդգծված էր Վատիկանի նման հոգեւոր կենտրոնի համար: Վստահ ենք, շատ երկրներ կերազեն նման բարձր մակարդակի ընդունելություն կազմակերպել Հռոմի պապին դիմավորելու համար: Նման միջոցառումները միանշանակ դրական ազդեցություն են թողնում ոչ միայն աշխարհի ավելի քան 1 մլրդ. կաթոլիկների, այլեւ այլ ճշմարիտ հավատավոր ու առաջադեմ մարդկանց վրա: Ինչը նշանակում է` նաեւ տարբեր երկրների արտաքին քաղաքական մոտեցումների վրա: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի ընդվզումներն այս հարցում հենց այդ ենթատեքստն էլ ունեն` Հայաստանը հետզհետե այլ կերպ է ճանաչվում եւ ընկալվում աշխարհի, այսպես կոչված միջազգային հանրության կողմից, ինչը նպաստում է հայկական խնդիրների նկատմամբ դրական վերաբերմունքի ավելացմանը միջազգային հարթակում…  

Դառնալով այցին` նշենք, որ Վատիկանի լրատվամիջոցների տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին հայտնել է, որ «Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երեւանից տունդարձի ճանապարհին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում ընդունելության համար»»:

Վատիկանի լրատվամիջոցների տնօրենը հայտնել էր, որ Հռոմի պապը Հայաստանում ամեն տեղ ընդունվել է գրկաբաց, թե հայ ժողովրդի, թե Առաքելական եկեղեցու կողմից. «Տպավորիչ է: Նա այստեղ հյուր է, միշտ գտնվում է Կաթողիկոսի տանը եւ իրեն զգում է ինչպես սեփական տանը: Սա սքանչելի է: Չեմ կարծում` առհասարակ խնդիրներ են եղել»,- Էջմիածնի մամուլի կենտրոնում հայաստանցի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին: Նա առանձնացրել էր Սրբազան Քահանայապետի՝ Հայաստան այցի 3 կարեւոր ուղղություն՝ էկումենիզմի դրսեւորում, հայ ժողովրդի հետ շփումները, Հայաստանի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Նաեւ նշել էր, թե` «այցի ընթացքում մենք մի քանի խիստ կարեւոր էկումենիզմի պահեր վերապրեցինք Էջմիածնի Մայր տաճարից սկսած մինչեւ առավոտ կրոնական արարողությունը, որն իրականացվեց որպես հոգեւոր ընծաների փոխանակում: Մենք ապրեցինք հայ ժամերգության ավանդույթների հարստությունը, խիստ տպավորիչ էր: Մեզ համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես հայկական ժամերգության եւ պատարագի երկար պատմության ընթացքում որոշ տարրեր համադրվել են, քանի որ ամենասկզբում աղոթքն ու վերջում Ավետարանի ընթերցումը տարրեր են, որոնք փոխառնված են հենց կաթոլիկ ավանդույթից մի քանի դար առաջ: Այս իմաստով մենք այս ժամերգության մեջ արդեն իսկ տեսնում ենք փոխանակման դրսեւորումներ»:

Հռոմի պապի ելույթերը կարեւորվել են հատկապես այն առումով, որ բնութագրական էին, թե ինչպես է տեսնում դեպի միություն տանող ճանապարհը. «Միությունը, ինչպես ասաց Հռոմի պապը, չպետք է լինի մեկը մյուսին ենթարկելու միջոցով, այլ պարզապես ընդունելով բոլոր շնորհները, որ Աստված ընծայել է յուրաքանչյուրին»: Որպես բնութագրական պահ Հռոմի պապի խոսնակն առանձնացրել է նաեւ այն, որ Պապը` իր խոսքի ավարտին խնդրեց օրհնել իրեն ու կաթողիկ եկեղեցին. «Սա շատ մեծ միասնության ուղերձ է հղում»:

«Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի համար հայ ժողովուրդը, հայոց պատմությունը նորություն չեն»,- Գյումրիի մամուլի կենտրոնում հայաստանցի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հռոմի պապի խոսնակը` պատասխանելով  հարցին, թե ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հայկական սփյուռքը, որպեսզի Հռոմի պապը գա Հայաստան եւ զգա հայերի ցավը: «Հռոմի պապի համար մեծ ուրախություն է իրական հայկական մշակույթի, պատմության սկզբնաղբյուրին շփվելն այստեղ: Ըստ իս, նրա համար մեծ ցնծություն է, բայց այն հիմնվում է գիտելիքի, բարեկամության երկար նախապատվության վրա»,- ասել էր խոսնակը:

Փաստորեն, «հայկական մշակույթի, պատմության սկզբնաղբյուրին շփվել» էր նաեւ այն, որ Պապն ու Կաթողիկոսը եղան Խոր Վիրապում ու աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան ուղղությամբ… «Հռոմի Պապը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Խոր Վիրապ վանքից աղավնիներ բաց թողեցին բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ՝ դեպի հայ-թուրքական փակ սահման: Այսպիսով էլ՝ ավարտվեց Պապի ուխտագնացությունը Հայաստանում»…

Սա էլ հենց մեր թերթի նշած` Հռոմի պապի այցի խորհրդանշանական դրվագներից մեկն է…

Պաշտպանելով հայ ազգայնականության տեսակետները` մենք հաճախ ենք գրում, որ հայը երբեք չի մերժում միջազգայինը, հատկապես, որ այն հենված է ազգային արմատի վրա եւ միջ-ազգային է դառնում ազգային-ների համադրությամբ: Սակայն, ցավոք, ինչպես բոլոր ոլորտներում, ազգայնականության միջազգային հարթակում եւս խեղվել է արմատը: Նախ` հենց ազգայնականությունը խառնել են ազգայնամոլության հետ, ինչը նպաստել է «ազգայինի» ապազգայնացմանը, եւ ազգային-միջազգային համադրությունը վերածվել է հակադրության` իրական ազգայինի բացակայության պատճառով:

Բայց մենք կողմ ենք համադրելի տարբերակի վերականգնմանը, ինչպես մարդկայինի ու համամարդկայինի պարագայում: Մեծն Նժդեհը կասեր` հայ մարդը նախ մարդ է, հետո համամարդ…

Ինչ մնում է էկումենիզմի ընդհանրացմանը, այստեղ վտանգը նախկինի պես նույնն է` հրեաների ընտրյալության, եզակիության պարտադրանքը: Այլ ազգերի ազգայնականներին կամ ցեղապաշտներին մեղադրելով, էկումենիստական փաստաթուղթը պարտադրում է հրեական ազգայնամոլության (եթե չասենք` սիոնականության) հենակետը… հրեաների Աստվածը բոլորի Աստվածն է, ով պատժում է բոլորին … բացի իր ընտրյալ ազգից…

Այստեղ համադրության ոչ մի տեղ չի թողնված եւ չի կարող ազգային-միջազգային, մարդկային-համամարդկային համադրությունների օրինակով դառնա կրոնական համադրության ելակետ:

Եթե հակիրճ ամփոփենք Պապի այցը Հայաստան, ապա նրա բոլոր ելույթները լավ մտածված էին եւ համադրելի եզրույթներով: Այն, որ Հռոմի Պապը խոսեց քույր-կրոնների եւ դրանց հետեւորդների ինքնատիպության պահպանման, ազգային առանձնահատուկ ելեւէջների մասին, չենք կարող կասկածի տակ առնել` նկատելով Պապի իրապես պատմական արդարությունը վերականգնելու ձգտումները: Բայց դատելով իրական այն փաստից, թե ինչ է է պարտադրում էկումենիզմը (մեր թերթն, ի դեպ, հրապարակել է «էկումենիկ ուղեգծի» դրույթները), հասկանում ենք, որ այս Պապի արդարացի ձգտումները դեռ կհանդիպեն միջազգային կղերների դիմադրությանը:

Բայց քարն արդեն նետված է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 22 (412), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։