Չվերանորոգված մանկապարտեզ չի լինի – Քաղաքապետը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում:

Գուցե, որպես մայրիկի, ինձ ամենաշատը հետաքրքրում են այդ այցերը մանկապարտեզների պահով:

Բանն այն է, որ մեր մայրաքաղաքում դեռ կան չվերանորոգված պարտեզներ` հնամաշ գույքով: Այսպիսի պարտեզներ հաճախող փոքրիկների ծնողներն ինձ լավ կհասկանան. երբ, ասենք, հնամաշ աթոռների պատճառով ստիպված ես ամեն օր հագուստի թելերը ներս տանել, պատռվածը վերանորոգել, մի խոսքով` ակամա դերձակ ես դառնում: Բացի այդ` ուզում ես, որ երեխան պարտեզում նաեւ գեղագիտական հաճույք ստանա, աչքը սովորի սիրունը տեսնելուն: Այս հարցը սուր է հատկապես այն ծնողների մոտ, ովքեր տանել չեն կարողանում սովետական կենցաղը հիշեցնող ամեն մի մանրուք:

Ինչեւէ, շրջայցերից պարզ դարձավ, որ մանկապարտեզների հարցն անտեսված չէ, ինչը կարեւոր է: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրինակ, քաղաքապետին ներկայացված  ծրագիրը թիվ 89 մանկապարտեզի հիմնանորոգումն էր: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում եւս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարեւորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենը նշել է, որ նախակրթարանը երբեւէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Տնօրենը նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր մանկապարտեզներում:  

«160 մանկապարտեզ ունենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ եւ գրեթե բոլոր այդ մանկապարտեզներում հիմնանորոգման խնդիր կար, որոնք կուտակվել էին տասնամյակների ընթացքում: Խնդրին համակարգված լուծում տալու նպատակով վերջին չորս տարիներին մեր կողմից հստակ ծրագիր մշակվեց, որպեսզի Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացնենք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ: Տարեցտարի արդյունքը տեսանելի է, ինչը փաստում են հենց մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու կոլեկտիվը: Ինչպես գիտեք, մանկապարտեզներն անվճար դարձնելուց հետո այսօր շուրջ 30000 երեխա հնարավորություն է ստացել անվճար հաճախել մանկապարտեզ, եւ մենք անում ենք ամեն ինչ՝ մեր երեխաների համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ մենք նաեւ գույքի թարմացման ծրագիր ենք իրականացնում, ինչը եւս լինելու է շարունակական: Վստահեցնում եմ, որ մի քանի տարի անց Երեւանում մենք այլեւս չենք ունենա չվերանորոգված մանկապարտեզ»,- ընդգծել է քաղաքապետը:

Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է փոքրիկների սննդակարգին:

Հատուկ կարեւորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հանձնարարել է խստորեն պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու ինչպես կարգն է՝ գործընթացին մասնակից դարձնել նաեւ ծնողներին:

«Վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման ուղղությամբ, եւ ոչ միայն վարչական շրջանի, այլ նաեւ ծնողական համայնքներին ենք հնարավորություն տվել, որ դառնան այդ գործընթացի մասնակիցը», – նշել է քաղաքապետը:

Ես կարող եմ իմ անունից վկայել, որ, որպես ծնող, ստուգել եմ` ինչ որակի հավի կրծքամիս, կարտոֆիլ, մածուն, ձու, հնդկաձավար, բրինձ, ոլոռ, բազուկ է ստանում Ավանում գործող հենց այն մանկապարտեզը` թիվ 52-ը, որտեղ հաճախում է իմ երեխան: Ամեն ինչ թարմ էր: Եվ ստուգել եմ մի քանի անգամ, կա այդ ձեւավորված պրակտիկան: Եթե ես էլ չեմ հասցրել, ստուգել է երեխայիս տատիկը, եւ նա էլ է գոհ մնացել: Որեւէ ծնողի դժգոհություն, համենայնդեպս այս մասով, չեմ լսել: Իսկ սննդի հարցը շատ կարեւոր է: Երեխաների ճիշտ սննդակարգն է նաեւ առողջություն «ձեւավորում»: Հարց, որ այսօր շատ սուր է դրված ամբողջ աշխարհում:

Ինչեւէ, չվերանորոգված պարտեզների ծնողները թող սպասեն. ինչպես վստահեցրեց Տարոն Մարգարյանը,  մայրաքաղաքում կվերանորոգվեն բոլոր պարտեզները:

Աստղինե Քարամյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։