Հայկական խոհանոց – Սմբուկով ձվածեղ… Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է… Աշխարհի ամենագեղեցիկ կանայք հայուհիներն են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սմբուկով ձվածեղ

Բաղադրությունը –  Սմբուկ – 2 հատ, կարմիր տաքդեղ – 1 հատ, կարագ –  80 գ, ձու – 3 հատ, խառը կանաչի:

Պատրաստման եղանակը –  Սմբուկը շերտ-շերտ կեղեւազրկել, խորանարդիկներով կտրատել եւ կարագով տապակել:

Ավելացնել տաքդեղը եւ միասին տապակել եւս 5 րոպե: 3 ձուն լավ հարել, լցնել վրան: Բերանը փակել: Այնուհետեւ մանր կտրտած խառը կանաչին լցնել վրան եւ մատուցել:

Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է

Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին։ Նա կոտրում է բոլոր կարծրատիպերը. ուժեղ է, միեւնույն ժամանակ արդեն երկար տարիներ է սնվում է բացառապես բուսական սնունդով։  

«Պատրիկ Բաբումյանը 2011թ. Փարիզում նվաճել է  «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը։ Այդ ժամանակ նա արդեն բուսակեր էր։ Հետաքրքիր է, որ հրաժարվելով մսից եւ կենդանական ծագմամբ սնունդից՝ Պատրին ավելի ուժեղ է դարձել եւ կարողացել նվաճել նորանոր ռեկորդներ»,- մեկնաբանել է ամերիկյան հեռուստաընկերությունը։

37-ամյա Պատրիկ Բաբումյանն այժմ շրջագայում է ամբողջ աշխարհով՝ ապացուցելով, որ կարելի է լինել ուժեղ, առողջ եւ էներգետիկ՝ հրաժարվելով կենդանական ծագումով սնունդից։ Պատրիկը ծնվել է Իրաքի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում։ 7 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով։ 2013թ. նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուսերին 555 կգ ծանրությամբ 10 մետր քայլելով։

«Բուսակեր դառնալուց հետո կյանքումս ամեն ինչ կարգավորվեց: Ես ավելի ուժեղացա ու ծանրամարտի Եվրոպայի 3 առաջնություններում էլ հաղթեցի, համաշխարհային ռեկորդներ սահմանեցի: Ես նկատեցի, որ մսի օգտագործումից հրաժարվելուց հետո իմ արյան ճնշումը կարգավորվել է, իսկ վնասվածքներից հետո ապաքինման գործընթացն էլ` կարճացել»,- նշել է Պատրիկ Բաբումյանը:

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք հայուհիներն են

Քիմ Քարդաշյանի Հայաստան այցից հետո տարբեր ամիսներին հրապարակված տարբեր մասնագիտական հարցումների արդյունքներով պարզվել է, որ հայ կանայք արդեն հաստատուն տեղ են գրավում աշխարհի գեղեցիկ կանանց ցանկում: Ավելին` հիմնականում 1-ին հորիզոնականում են հայտնվում:

Վերջերս էլ Mundo ռեսուրսն է ներկայացրել այն 11 երկրների իր վարկանիշային աղյուսակը, որի բնակչուհիներին կարելի է համարել ամենա-ամենագեղեցիկը:

Ցուցակը գլխավորում է Հայաստանը: Հայուհիները բնութագրվում են որպես հիմնականում սեւ մազերով, աչք-ունքով գեղեցկուհիներին, ովքեր սովորաբար համեմատաբար ավելի բաց մաշկ են ունենում: Հայ գեղեցիկ կանանց շարքում առաջիններից նշվել են դարձյան Քարդաշյան քույրերը:

Mundo ռեսուրսը նշել է նաեւ հայուհիների առանձնահատուկ դիմագծերը, ինքնատիպությունը:

Հաջորդիվ մոլորակի ամենագեղեցիկ կանանց թվում են` համապատասխանաբար ավստրալուհիները, բրազիլուհիները, բուլղարուհիները, Բարբադոսի կանայք, Կոլումբիայի բնակչուհիները, Լիբանանի կանայք: Ինչպես նաեւ՝ անգլուհիները, մեքսիկուհիները, ֆիլիպինուհիները եւ ամերիկուհիները:

Հետաքրքիր է, որ տարբեր երկրների գողեցկության կամ նորաձեւության շատ մրցույթներում տեղի հայուհները եւս աչքի են ըյկնում իրենց առաջնայնությամբ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։