Հայ Արիական Միաբանությունն իր բողոքի ձայնն է բարձրացնում Իսրայելի սիոնիստական կառավարության կողմից Լիբանանի ժողովրդի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների դեմ:
ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Իսրայել «չարի եռանկյունին» oգտագործելով ՄԱԿ-ը՝ որպես սեփական նպատակների օգտագործման գործիք, ամենատարբեր որոշումներ են ընդունում այս կամ այն պետության ներքին գործերին «օրինականորեն» միջամտելու համար: Հիմա էլ, իբր «Հզբոլլա» կազմակերպության դեմ կիրառվող գործողություն՝ անօրինականորեն ներխուժել են անկախ պետության՝ Լիբանանի տարածք, իրականացնելով ռազմական գործողություններ, շրջափակելով Լիբանանի ցամաքային, ջրային և օդային տարածքները: Իսկ ռմբահարումներից զոհվում ու տուժվում են միայն քաղաքացիական անձինք:
Մենք ողջունում ենք ՀՀ արտգործնախարարության դատապարտող հայտարարությունը, միևնույն ժամանակ կոչ ենք անում հատկապես արաբական աշխարհի, Իրանի, ինչպեսև ազատատենչ բոլոր երկրների կառավարություններին՝ խստորեն դատապարտել Իսրայելի ռազմական գործողություններն անկախ պետության դեմ՝ ՄԱԿ-ում բարձրացնելով Իսրայելի և հովանավոր պետությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու, փոխհատու¬ցում պահանջելու հարցը:
Այլապես, Լիբանանից հետո հաջորդ թիրախը կլինի Սիրիան և տարածաշրջանային պատերազմը հետզհետե կվերածվի համաշխարհային բախման:
Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
17.07.2006թ.