Օգոստոսի 7-ը՝ Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակների օրն է – Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) կարիքը այսօր էլ կա՛…

1982թ. օգոստոսի 7-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը զինյալ հարձակում կատարելով Անկարայի «Էսենբողա» օդակայանի վրա, իրականացրեց պատմական «Կարին» գործողությունը: Այդ հերոսական գործողության ընթացքում զոհվեցին մեծ թվով թուրք զինվորականներ, որոնց թվում նաեւ Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության 8 սպաներ եւ շարքայիններ:

Ավելի ուշ անակնկալի եկած թուրքական զորքերը հակագրոհի անցան. հայ մարտիկները պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց եւ ուշագնաց վիճակում գերի ընկավ Լեւոն Էքմեկչյանը: Իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց, ինքնասպան եղավ՝ չցանկանալով գերեվարվել թուրքին… Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները:
Ամիսներ անց, թուրքական դատարանի կողմից մահվան դատապարտված Լեւոն Էքմեկչյանը կախաղան հանվեց
Այնուհետ ՀԱՀԳԲ-ASALA-ի կողմից օգոստոսի 7-ը, հռչակվեց հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՕՐ

Փա՜ռք Հայկական նորագույն ազատագրական պայքարի նահատակներին: Փա՜ռք հայության բոլո՛ր ժամանակների բոլո՛ր նահատակներին…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։