2011թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքի փոփոխության ծրագիրը: Պատգամավորները որոշում են կայացրել օգոստոսի 11-ը հռչակել Ազգային նույնականացման օր: Հաշվի է առնվել այն փաստը, որ մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին հայերի նահապետ–նախահայր Հայկը հաղթել է տիտանյան Բելին՝ դրանով հնարավորություն տալով իր հետնորդներին պահպանել սեփական գոյությունը եւ զարգացումը:
Հիշեցնենք, որ այս օրը նախատեսվում էր նշել որպես ազգային ինքնության օր (հարցն Ազգային Ժողովում էր), սակայն ինչպես մյուս ազգային-ավանդական հարցերում, այստեղ էլ եկեղեցական կղերականությունը արգելք դարձավ… քանի որ հայի ազգային ինքնությունը պիտի կապվեր արիադավան-հեթանոսական ժամանակաշրջանի հետ, ինչը հուդա-քրիստոնեական եկեղեցին թույլ չէր կարող տալ (կզրկվեր այն սինաբանությունից, թե քրիստոնեությունն է հային ազգ դարձրել)… Փաստորեն, եթե օրենքով (սահմանադրորեն) եկեղեցին անջատ է պետությունից, ապա անօրեն (օրենքից դուրս)՝ պետությունը «մտցված» է եկեղեցու մեջ եւ միջազգային վերազգային կրոններից մեկն էլ պետական է կոչվում…
Իսկ ազգային իշխանություններ դեռ պիտի ձեւավորենք, որի համար հայի ծագումն ու պատմությունը, ինքնությունն ու էությունը, առաքինությունն ու առաքելությունը առավել առաջնային կդիտարկվեն…



