Որ Հայ մարդը որպես Հայկյան ոգեկիր վերագտնի իրեն – Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Նավասարդը…

Այս տարի եւս հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նավասարդի տոնը կամ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը, նշեցին օգոստոսի 11-ի արեւածագին, քաղաքամայր Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ:

Հայկ Դյուցազունն այս օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհ նենգորեն մտած Տիտանյան Բելին: Հայոց Աշխարհին ու դեռ ցաքուցրիվ հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայքի վերատիրման ու Հայ Աստվածների կամքի հաստատման:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ռազմական ծեսով ձոներ հղեցին Հայ Աստվածներին եւ հետո դարձան մարդ-աստծուն՝ Հայկին՝ նրանից խնդրելով ուժ՝ գենետիկորեն մաքուր ապրելու, որպեսզի բելեր չծնվեն այլեւս, եւ Հայոց գենն անսասան ու անաղարտ մնա: Որպեսզի Հայոց գենն այլ ակունքից ջուր չխմի՝ այդպիսով թուլացնելով իրեն եւ զորացնելով դիմացինին:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները քրմերի մասնակցությամբ  Հայկի արձանի մոտ ծիսական արարողության ավարտից հետո Նավասարդյան տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո: Զոհաբերվեցին 8 աքլորներ՝ ի խորհուրդ հայկական ութանկյուն արեւխաչի: Եվ  արեւխաչի միջոցով ձոներ ու հին երգեր հղվեցին Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին: Գինեձոներ հղվեցին առ այն, որ Հայը վերագտնի իր Գենետիկ զորությունները եւ վերատիրի Հայքին, որ Ազգը արթուն մնա եւ Հայի Գենից այլեւս միայն Հայկյաններ ծնվեն:  

Եվ որ այդպիսով մի նոր դարաշրջան բացվի հայության համար, ինչպես ժամանակին՝ Ք.Ա. 2492թ. Հայկյան ազատամարտից հետո նոր դարաշրջան բացվեց հայության վերելքի համար, եւ կրկին մերվեցին Երկնային ու Երկրային Հայկական ԱշխարհներըՆոր կյանք բացվեց հայի համար եւ իզուր չէ, որ մի երկսր ժամանակահատված օգոստոսի 11-ն էր նշվում որպես Նոր Կյանքի օր՝ Նոր Տարի

Հայկ Նահապետը Արարչահաղորդ Արորդի էր, ով որպես  Մարդ-Աստված էր առնչվում Հայ Աստվածների հետ: Նա այնքան հզոր Աստվածամարդ էր, որ  հայերը նրան Երկրային Աստված հռչակեցինԵվ Հայկը խոսեց Աստվածների հետ, շարունակեց կատարել Աստվածային առաջադրանքներ

Այսօր էլ մեր Նահապետի Հոգին է Մեծ Տիեզերքում կատարում այդ առաջադրանքները՝ վասն Հայքի վերամիավորման ու Հայի միասնության

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Անգամ Հայկյան տոմար ստեղծվեց՝ Բուն Հայոց տոմարը, որ մեկնարկել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակով (Խոշաբի կամ Հայոց Ձորի ճակատամարտ), որը տեղի է ունեցել Ք.ա. 2492թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11):

Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

Ի դեպ, Հայ արիների մի խումբ էլ Հայկյան ոգեկիր Գարեգին Նժդեհի արձանի մոտ դիմավորեց արեւածագը՝ փառաբանելով մեր ժամանակների նվիրյալ հային, ով դարեր անց խոսեց Հայ Աստվածների հետ, երդվեց ռազմի ու զորության Վահագն Աստծո աջի վրա եւ, որպես ցեղակրոն հայորդի, հեռացավ Երկնային Հայոց Աշխարհ՝ որպես Աստվածամարդ

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

11.08.2016թ.

Հ.Գ. – 1 – օգոստոսի 11-ը Ազգային նույնականացման օրն է

2011թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքի փոփոխության ծրագիրը: Պատգամավորները որոշում են կայացրել օգոստոսի 11-ը հռչակել Ազգային նույնականացման օր: Հաշվի է առնվել այն փաստը, որ մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին հայերի նահապետ-նախահայր Հայկը հաղթել է տիտանյան Բելին՝ դրանով հնարավորություն տալով իր հետնորդներին պահպանել սեփական գոյությունը եւ զարգացումը:

Հիշեցնենք, որ այս օրը նախատեսվում էր նշել որպես ազգային ինքնության օր (հարցն Ազգային Ժողովում էր), սակայն ինչպես մյուս ազգային-ավանդական հարցերում, այստեղ էլ եկեղեցական կղերականությունը արգելք դարձավ… քանի որ հայի ազգային ինքնությունը պիտի կապվեր արիադավան-հեթանոսական ժամանակաշրջանի հետ, ինչը հուդա-քրիստոնեական եկեղեցին թույլ չէր կարող տալ (կզրկվեր այն սինաբանությունից, թե քրիստոնեությունն է հային ազգ դարձրել)… Փաստորեն, եթե օրենքով (սահմանադրորեն) եկեղեցին անջատ է պետությունից, ապա անօրեն (օրենքից դուրս)՝ պետությունը «մտցված» է եկեղեցու մեջ եւ միջազգային վերազգային կրոններից մեկն էլ պետական է կոչվում…

Իսկ ազգային իշխանություններ դեռ պիտի ձեւավորենք, որի համար հայի ծագումն ու պատմությունը, ինքնությունն ու էությունը, առաքինությունն ու առաքելությունը առավել առաջնային կդիտարկվեն…

Հ.Գ. – 2 – օգոստոսի 9-ին ՄԱԿ-ի որոշմամբ՝ աշխարհի բնիկ ժողովուրդների (ազգերի, ապագայում կշեշտվի՝ բնածին եւ բնիկ) տոնն է

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբմբումը շնորհավորում եմ մեր մոլորակի 4 անկյուններում բնավորված հայությանը՝ բոլորին մաղթելով վերստին դառնա;ու միակ բնիկը Հայկական լեռնաշխարհիՈչ մի հայ չպիտի մոռանա, որ իր հայրենիքը Հայաստանն է եւ ինքը արիածին հայորդի է՝ ՀԱՅ՝ Հավերժական Առաքելություն Յուրաբնույթ

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները բացի հայերից, շնորհավորում են նաեւ մյուս բնիկ՝ բնածին ազգերին:

ՄԱԿ-ն այս տոնը սահմանելուց բացի հռչակել է նաեւ «Աշխարհի բնիկ ժողովուրդների իրավունքները», ինչից, ցավոք ոչ մի բնիկ դեռ չի կարողացել իրականում օգտվել… Բայց եթե ոչ այսօր, ապա վաղն այդ իրավունքները հարգվելու են, եւ հայերս լիիրավ իրավունք ունենք առաջինն օգտվելու եւ պահանջելու մեր բնօրրանը, որին տիրել են քոչվոր արնախում տափաստանաստեղծ մարդանմանները

* * *

Նավասարդի տոնն էՀայկ Նահապետի փառահեղ հաղթանակի օրը

…Իրականում Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերանվաճեց այն…

Օգոստոսի 11-ը հավիտյանս փառաբանում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը, Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որ ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից... Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Մեր Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է (հայ, հույն, հրեա, հնդիկ, պարսիկ, եգիպտացի եւ շեղաչյա (չինացի-ճապոնացի-կորեացի…))՝ հենց առաջինն արարված, եւ Հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը

Եվ Հայկը կատարեց իր Երկնային առաջադրանքը, որ Երկրային առաքելությունն էր իր՝ վերակագնեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (բոլոր հայերի) նախապապերի երկրում: Սակայն, ինչպես միշտ ասել ենք, այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից, իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է, անգամ՝ ավելի քիչ (301թ. հայերի սպանդից սկսած…): Բայց չհաջողելով սուտը՝ փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը (,,մեռած աստվածներ,, են կոչում)

Սա թշնամական (ներքին ու արտաքին) դավադրություն է: Նորից հիշեցնենք, որ պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացել է հուդա-քրիստոնեական գրաքննությամբ), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է Հսկաների Ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի բնիկներն էին եւ նրանց հնարավոր չէր եղել ստրկացնել… Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճած Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց քաջ գործերով՝ կարողացել է իր շուրջը համախմբել նրանց, ինչպես դա արեց հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը… Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց հայի վերազարթոնքին, հայության վերելքի մի նոր դարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով փառաբանեցին Հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (մարտին նշվող Հայոց Ամանորից հետո) նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր…

Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից:

Օգոստոսի 11-ը Ազգային նույնականացման օրն է

2011թ. օգոստոսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքի փոփոխության ծրագիրը: Պատգամավորները որոշում են կայացրել օգոստոսի 11-ը հռչակել Ազգային նույնականացման օր:

Ինչպես վկայում է հին ժամանակագրությունը, մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին հայերի նախահայր Հայկը հաղթել է Բելին՝ դրանով հնարավորություն տալով իր հետնորդներին պահպանել սեփական գոյությունը եւ զարգացումը:

Հայկյան շրջան (պատմական փորձ եւ հիշողություն)

Հայերս ի սկզբանե առաջնորդվել ենք Հայոց Սրբազան Տոմարով, հետո՝ պատմական անցուդարձերից տատանվելով նաեւ՝ շարժական տոմարով: Արեգակնային տարին պարունակում էր 365 օր, այսինքն մոտ 1/4 օրով պակաս իրական տարուց: Դա նշանակում է, որ 1460 տարի անց առաջանում էր 1 տարվա տարբերություն: 1460-ամյա այդ պարբերաշրջանը կոչվում էր «Հայկյան շրջան»:

Բուն Հայոց տոմարը մեկնարկել է Հայկ Նահապետի Բելի դեմ տարած հաղթանակով (Խոշաբի կամ Հայոց Ձորի ճակատամարտ), որը տեղի է ունեցել Ք.ա. 2492թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11): Ի դեպ, Հայոց պայքարը Բելի դեմ`աշխարհում տեղի ունեցած առաջին մեծ նշանակության ճակատամարտն է:

Այսպես մեկնարկեց «Հայկյան առաջին շրջանը», որը տեւեց 1460 տարի եւ աարտեց Ք.ա. 1032թ.: Այդ ժամանակ ավելի քան 1000 տարի առաջ (Ք.ա. 3-րդ հազարամյակ) Արամայիսի հիմնադրած Արմավիրը հռչակեց համահայկական մայրաքաղաք եւ միաժամանակ մեկնարկեց «Հայկյան երկրորդ շրջանը»: Վերջինս աարտվեց 428թ. օգոստոսի 11-ին եւ այդ օրը, զարմանալի զուգադիպությամբ, համընկավ Հայոց Արշակունյաց թագաորության անկման հետ:

Ներկայումս ապրում ենք «Հայկյան չորրորդ շրջանում», որի մեկնարկը սկսվեց 1888-ին եւ համընկավ աբդուլհամիդյան «զուլումի շրջանի» հետ։

Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն

Այդ օրը հայ ժողովուրդը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է Նոր տարին: Նավասարդին նվիրած տոնակատարությունները տեւում էին օրեր: Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում եւ Աշտիշատում:

Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը եւ ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Կար նաեւ երդիկներից գույնզգույն տոպրակ կամ գուլպա կախելու սովորույթը: Ակնկալում էին, որ դրանցում լինելու էին Նոր տարվա նվերներ:

Քրիստոնեության ներխուժումից եւ պաշտոնապես ընդունումից հետո, ինչպես աշխարհի շատ երկրների, հայ ժողովրդի ավանդական տոնացույցից եւս վերացան ավանդական շատ տոներ:

Մեզ հայտնի՝ հայոց առաջին մարդահամարը

Ավանդազրույց

Մեր Նահապետ Հայկը ցանկացավ իմանալ հայության թիվը, քանակը: Հրամայեց, որ Մայր գետի՝ Արաքսի աջ ափին, յուրաքանչյուր հայ մի քար գցի նախապես որոշած վայրում: Եկան Այրարատյան աշխարհի հզոր այրերը, կատարեցին Հայկ Նահապետի հրամանը եւ մի քանի օրում այն փոսի տեղը մի հսկա սար բարձրացավ: Քարերով լցվեց նաեւ լեռան հարեւանությամբ գտնվող գոգավորությունը: Մարդիկ ուրախ ասում էին միմյանց.

– Ես այս սարի մա՛սն եմ, դու այս սարի մա՛սն ես (մա՛սն իս)… Այսպես առաջացավ լեռան Մաս(ն)իս անունը:

Տորք Անգեղը՝ Հայկ Նահապետի տոհմի անդամ

Ըստ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, մեր փառահեղ նախնու՝ Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է Տորք Անգեղը:

Նա բարձրահասակ, կոպիտ եւ ամուր կազմվածքով, դժնի հայացքով վիթխարի ուժի տեր հսկա էր: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել եւ դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սեւ ծով) ափին հարձակել է թշնամու նավերի վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել ու նետել նրանց հետեւից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, եւ բազմաթիվ նավեր են խորտակվել եւ շատ թշնամիներ են փախուստի դիմել:

Տեսակետ կա, որ Տորք Անգեղի անվան մեջ զուգակցվել են հին հայոց մեջ որպես աստվածություն ընկալող Անգեղի եւ ամպրոպի փոքրասիական (անատոլիական) աստծու՝ Տարուի, Տարքուի կամ Տարգուի անունները: Անգեղի պաշտամունքի վայրը, ըստ պատմահայր Խորենացու, եղել է Հայաստանի նշանավոր Անգեղ գաառը, որի կուսակալն էր Տորք Անգեղը. այստեղից էլ՝ Անգեղտուն իշխանական տոհմանունը:

Տորքի «Անգեղյա» մակդիրը պատմահոր ժամանակներից ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրեւ տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան: Կա նաեւ մեկ այլ տարբերակ զուգահեռ, որ Անգեղ անունը Տորքը վաստակել է հենց իր անփույթ-անգեղ շարժուձեւով (ինչը նույնպես տգեղ լինելու հետ ոչ մի կապ չունի), իր ճանապարհին այս ու այն բանը անզգույշ շուռ տալու սովորությամբ:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։