Մաս առաջին. Աշտար
Երբ կարդում ես հետեւյալ տողեը, թե «շախմատը ծագել է Հնդկաստանում, ընդունվել եւ տարածվել Իրանում, սիրվել ու գնահատվել Հայաստանում, այնուհետեւ սփռվել Եվրոպայում», անմիջապես ուզում ես հարց տալ՝ ո՞ր Հնդկաստանում՝ այժմյան թերակղզի Հնդկաստանու՞մ, թե՞ Հին Հնդկաստան-Հայաստանում (Հին Հնդկաստան-Հայաստան թեմայի հետ կապված «Լուսանցք»-ը հրապարակումներ արել է): Վերը նշված տողերի հեղինակն է բանասիրության թեկնածու (այդպես է տպագրված), դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը, ով խմբագրել է Հովսեփ Օրբելու եւ Կ. Տրեվերի «Շամրանգ՝ գիրք շախմատի մասին» գիրքը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով (Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ծաղկաձոր, 2015): Հայերեն խմբագրությամբ գրքի անվանումն է «Ճատրակ Շամրանգ»:
Ի դեպ, Հ. Օրբելին իր գրքում ճատրակ բառն ընդհանրապես չի հիշատակում:
Ճատրակի մասին տեղեկությունները մեզանում սակավաթիվ են: Հայտնի է, որ Հին Հայաստանում շախմատը անվանվել է ճատրակ, երբեմն՝ ճատրկուց: Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Հայկական լեռնաշխարհում ճատրակը հայտնի է եղել հնուց (ըստ Լ. Օրբելու՝ 9-րդ դ.):
Զարմանալին այն է, որ հայոց լեզվի բացատրական բառարաններում չկա ոչ մի տեղեկություն ճատրակ բառի ծագման վերաբերյալ: Ճատրակ բառի դիմաց ամենուրեք գրված է՝ տե՛ս շախմատ: Հ. Աճառյանի «Արմատական բառարան»-ում կարդում ենք. «Ճատրակ, վրացերեն՝ ճատրակի, սանսկրիտերեն՝ caturanga=catur (չորս) + anga (մաս), բուն նշանակությունը՝ քառանգամ»:
Չգիտեմ՝ վրաց լեզվաբանները ինչպես են բացատրում «ճատրակի» բառի իմաստը, բայց մի բան հաստատ գիտեմ, որ նախկինում եւ հիմա էլ վրացիները օգտագործում են «ճատրակի» բառը: Իսկ մենք, ունենալով «ճատրակ» բառը, նախընտրել ենք օտար «շախմատը»:
Ճատրակ բառը մեր երկրում հատուկենտ մարդիկ են գործածում: Մայրաքաղաքի Ճատրակի տունը կոչվել եւ այժմ էլ կոչվում է «Շախմատի տուն», իսկ դպրոցներում դասավանդում են ոչ թե ճատրակի, այլ՝ շախմատի առարկա: Դե, իսկ Լեզվի պետական տեսչությունն ընդհանրապես չի գործում, հետեւաբար այդ կառույցից ինչ-որ բան պահանջելն անիմաստ ժամանակի վատնում է…
Մեր պրպտումների արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Աշտար/Իշտար, Աշտարակ եւ ճատրակ բառերը փոխկապակցված են:
Սկսենք Աշտար/Իշտար անունից:
Շումերերենում ստույգ հայտնի չէ, թե ինչ է նշանակում այս անունը: Շումերագետներից ոմանք, ելնելով շումերական կնիքների պատկերագրերից, ենթադրում են, որ Իշտար նշանակում է Աստծո դուռ, դարպաս, արգանդ, ընդերք, անցք: Իսկ մյուսները Իշտար անունը վերծանում են «նա, ով լաց է լինում» ձեւով:
Պահպանված շումերական մի երկում խոսվում է միջագետքյան Ուր քաղաքի կործանման մասին, որում ասվում է, թե ինչպես է Աշտարը ողբում, լաց լինում իր ավերված տաճարի համար:
Եգիպտական առասպելում Իսիդա-Աշտարը լաց է լինում Օսիրիս-Հայկի մահվան պատճառով, իսկ Ինաննա-Աշտարի քույրը՝ Էրեշկիգալը՝ Անդրաշխարհի տիրուհին, լաց է լինում եւ խնդրում աստվածներին, որպեսզի նրանք կենդանացնեն իր ամուսնուն՝ Ներգալին, փոխարենը խոստանում է ազատ արձակել Ինաննային:
Արմեն Դավթյանը Լած դիցուհու անվան մեջ տեսնում է հայերեն լաց, ողբ, կոծ-ի իմաստը ու նաեւ նշում Աշխարա դիցուհու անունը, որ հայերենում ունի նույն լաց իմաստը. աշխատել, ողբալ, լալ, կոծել:
Հայտնի է, որ Աստղիկ-Աշտարի ծառն է համարվել ուռենին, որի մի տեսակը կոչվում է «լալկան»: Մի գուցե այստեղից էլ առաջացել է Լաց, Աշխարա անունը, չնայած կարող է լինել այլ տարբերակ եւս:
«Գիլգամեշը եւ ուռենին» պոեմը վկայում է, որ Շումերում ուռենին հայտնի է եղել հնագույն ժամանակներից եւ հայտնի է եղել որպես սրբազան ծառ: Նույնը կարելի է ասել Աշտարակի Ուռուցի մասին:
Վերը նշված տեղեկությունները, այնուամենայնիվ, բավարար չեն հստակեցնելու Աշտար/Իշտար անվան իմաստը: Կարծում ենք՝ ինչպես Ինաննա, այնպես էլ Աշտար անունը ծածկագիր է, որը պետք է վերծանել հայերենի եւ շումերերենի օգնությամբ (Ինաննա անվան հետ կապված էլ է «Լուսանցք»-ը հրապարակում արել):
Շումերերեն, նշանագիր, նոտրագիր եւ այլ գրերը նայել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում: Տեխնիկական պատճառներով՝ նյութը տեղադրելիս կայքի էջերում չեն պահպամվում այդ (ոչ ինտերնետային) գրերը,… – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/28-418.pdf (4-րդ էջ):
Շումերերեն ……. (հայերեն՝ ….., նիշ) բառը հայերենում նշանակում է նիշ, նշան: Նշան բառն էլ իր հերթին նշանակում է նշանակետ, թիրախ:
Հրաձգարանների համակենտրոն 10 շրջանակներով թիրախներին ծանոթ են շատերը: Երբ հրաձիգը կատարում է դիպուկ կրակոց եւ խփում է նշանառության կետին (թիրախի կենտրոնական կետին), համարվում է, որ նա վաստակեց 10 միավոր: Շումերերեն tar(r) (հայերեն՝ տառ, տարր) բառը հայերենում նշանակում է տառ, տարր, նախանյութ: Հայերենում «տառ» բառը նշանակում է՝ 1. Այբուբենի նշաններից յուրաքանչյուրը, 2. Նշանագիր:
Այսպիսով, A -tar=Աշ+տառ/տարր=10+տառ, ինչը նշանակում է 10-րդ տառ: Հայոց այբուբենի 10-րդ տառը Ժ տառն է (ժամ, ժամանակ, ժայռ) Ժամ-ը նշանակում է նաեւ տաճար (եկեղեցի):
Հայկական լեռնաշխարհի թվային համակարգում թվերը նշվել են կետ-շրջանակներով եւ ուղղահայաց գծիկներով: Տասը թիվը ունեցել է հետեւյալ նշանագիրը՝ ……, որը նաեւ արեւի խորհրդանիշն է:
Հայերեն «տասա» բառը նշանակում է կիսաբոլորակաձեւ երկաթ, որ ամրացնում են սայլի անիվների դրսի կողմից՝ ամրության համար: Տասան իր ձեւով նման է թասի՝ ափսեի:
Աքքադացիները աշխահի կառուցքը պատկերացնում էին ագուցված զույգ ափսեների ձեւով (երկնային գմբեթ եւ երկիրն իր ընդերքով):
Ալքմիական ձեռագրերում Կույսը (Աշտարը) Թասի (գետին+անդունդք) խորհրդանիշն է համարվում, իսկ անիվը՝ Արեւի, այսինքն՝ տասը (10) թիվը հակասությունների միասնություն է, որտեղ Թասը զրոն (0) է (իգական սկզբունք), իսկ Արեւը՝ մեկը (1) արական սկզբունք: Անդրաշխարհի կամ Անդունդքի Արեւի նշանագիրն է …., որտեղ «խոպին» («T»=«I») կոչվել է անդունդքի դուռ, դարպաս: «Խոպին» եգիպտացիների մոտ կոչվել է Թորի մուրճ, որով նա կենդանացրել է մեռյալներին:
Հայերենում տառիկ (բրբ.) նշանակում է աղահանքերում մուրճով աղ կտրող բանվոր: Կարծում ենք, որ տառիկ պետք է կոչվի ոչ թե բանվորը, այլ՝ գործիքը, որով նա աղ է կտրում: «Տառիկը» հենց խոպին է (T), այապես կոչված մեռած տառն է, որ Հայոց այբուբեն մուտք է գործել միայն 16-19-րդ դարերում եւ կոչվում է նոտրագիր՝ « …. »:
Ըստ երեւույթին, «0» ու «T»( ….. ) տառերը հայոց այբուբեն ուշ մուտք գործելը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք եղել են սուրբ եւ գաղտնի:
Բազմաթիվ «T» նշանագրեր են հայտնաբերվել Սյունիքի ժայռապատկերներում, T-աձեւ սյուներ կարելի է հանդիպել Գառնիի տաճարում, Պորտասարում, Վանի ժայռի վրա (Մհերի դուռ):
Աշտար անունը երբեմն գրվում է distar, ինչը շումերերենում նշանակում է մեկ, առաջին, այսինքն՝ առաջին աստվածային զույգ (Ադապ+Եվագդաթի): Հնում երկրային աստվածները կոչվել են Ոգիներ:
Տասը թիվը խորհրդանշում է հետադարձ դեպի միասնություն: Ինչպես արեւելյան մտածողները, այնպես էլ պյութագորասականները 10 թիվը համարել են կատարելության թիվ: Գծագրորեն երբեմն գործածվում է որպես ամուսնության արտահայտում:
Գրաբարում «դար/տար» բառը նշանակում է զույգ թիվ, 20-ամյա եւ 40-ամյա ժամանակաշրջան, այսինքն՝ Աշտար=10+զույգ թիվ:
Պյութագորասյան տասը կազմված է հետեւյալ թվերից՝ 1+2+3+4=10, որտեղ զույգ թվեր են 2-ը եւ 4-ը: Ուրեմն՝ Աշտար = …… 10 X 2=20 (կիսաշրջան) եւ 10X4=40 (լրիվ շրջան), ինչը լիովին համապատասխանում է «դար» բառի իմաստին: Բացի դրանից՝ 40 թիվը խորհրդանշում է Վեներա-Արուսյակի 40-ամյա շրջափուլը:
Մեկը համարվում է հոգեւոր միասնություն, առեղծվածային կենտրոն: Կենտրոնը համընկնում է ակունքի հետ՝ սկզբի, վերեւի, բայց ոչ մեջտեղի: Տիեզերքի առանցքը կենաց ծառն է՝ աստիճան, որով արեւորդին բարձրանում է երկինք եւ իջնում երկիր:
Շումերերեն aš – aš (հայ. aš, a ……, աշ, աչ) բառը հայերենում նշանակում է աչք-աչքեր (միայն հոգնակի թիվ): Աչք բառը հայերենում նշանակում է լույս, տեսողություն, այսինքն՝ Աշտար= Լույս+ տարր =Լուսատարր, Լուսաբեր, որտեղ տարրը՝ նախանյութը սերմն է, լույսի շողը, որ աստված դրել է իներտ զանգվածի մեջ:
Շումերերեն «ter» (հայ. tar, տառ) բառը հայերենում նշանակում է ծառի սերմ:
Հ. Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» գրքում ասվում է. «Հայո Մարեթան (Հայո-Մարդը) 30 տարի ապրեց: Ապա նրա սերմը 40 տարի մնաց գետնի տակ թաքնված, որից հետո մարդկային զույգը բույսի կերպարանքով ծլեց»:
Զույգ աչքերը կարելի է պատկերացնել որպես Արեւ-Լուսին, երկինք-երկիր, կին-տղամարդ, լույս-մութ, ջուր-հուր հակասությունների միասնություն:
Տարբեր ավանդույթներում Արեգակը երկնային կամ Գերագույն Աստծո աչքն է համարվում: Վեներա-Արուսյակ-Աշտարի դեպքում դա «Ցլի աչքն» է, քանի որ Գիշերավարը ունի երկու աստղային կոդ՝ իբրեւ մոլորակ Վեներան է, իբրեւ աստղ՝ ցուլի a-ն (Ալդեբարան): Ցուլի աչքը կոչվել է Աստծո աչք, Վերափոխման աչք:
Աշտար, կրկնենք, բառացի նշանակում է տասը թիվ (10) կամ 10-րդ տառ՝ Հայոց այբուբենի «Ժ» տառը, ժամը՝ տաճար-աշտարակը, Վեներա-Աշտարի 40-ամյա ցիկլը կամ 40 տարի գետնի տակ թաքնված սերմը, որից առաջացավ մարդկային առաջի զույգը:
Աշտար-Աստղիկը ոչ միայն ջրի, գեղեցկության, մայրության դիցուհի է, այլ նաեւ՝ ժամանակի: Եթե երկնային Վեներա-Ինաննա-Աստղիկի թվային ծածկագիրը իննը (9) թիվն է ապա երկրային Ծովինար-Աշտար-Աստղիկի թվային ծածկագիրը տասը թիվն է:
Շարունակելի
Գոհար Պալյան
Հայտնաբերվել է էկզոմոլորակ
Աստղագետների միջազգային թիմը պատմել է նոր հսկայական K2-39b էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որը ֆիզիկայի բոլոր օրենքներով չպետք է գոյություն ունենար. այս մասին գրում է Phys.org գիտական պորտալը: Բանն այն է, որ մոլորակը հսկա աստղին այնքան մոտ է պտտվում, որ մակընթացային ուժերի ազդեցության տակ պետք է կործանված լիներ:
Ինչպես պարզաբանում են մասնագետները, այդպիսի մոլորակներ հազվադեպ են հանդիպում, իսկ նրանց կյանքի տեւողությունը, տիեզերական չափանիշներով, բավական կարճ է՝ ընդամենը 150 միլիոն տարի:
Հրեան սեւ խոռոչ է ստեղծել
Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Ջեֆ Շթայնհաուերն իր լաբորատորիայում սեւ խոռոչի քվանտային անալոգն է ստեղծել. այս մասին տեղեկանում ենք Միր 24-ից: Ըստ այդմ, ֆիզիկոսն իր գիտափորձում սիմուլացված սեւ խոռոչ է ստեղծել, որը կարողացել է ձայն ներքաշել: Ըստ Միր 24-ի, Շթեյնհաուերը ռուբիդիումի ատոմներից լազերն ուղղել է մինչեւ բացարձակ զրո աստիճան սառեցված շրջակա միջավայրի միջով: Ատոմները շարժվել են ավելի բարձր արագությամբ, քան ձայնի արագությունն է, այդ պատճառով փորձի ընթացքում ինչ-որ պահի այն դադարել է թափանցել այդ հոսքի միջով: «Դա նույնն է, ինչ հոսանքի դեմ լողալը: Եթե գետն ավելի արագ է հոսում, քան դուք լողում եք, անպայման կսկսեք դեպի հետ շարժվել: Դա նշանակում է, որ ձայնը նույնպես հետ է մղվում սեւ խոռոչից»,- պարզաբանել է գիտնականը:
«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



