Հայկական խոհանոց – Սմբուկով եւ գառան մսով ճաշ… Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»՝ ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Սմբուկով եւ գառան մսով ճաշ

Բաղադրությունը – Գառի ազդրամիս – 1 կգ, սմբուկ – 1 կգ, տաքդեղ – 0.5 կգ, լոլիկ – 1 կգ, սոխ – 2 գլուխ, խառը կանաչի – 1 կապ, սպիտակ գինի – 100 գ:

Պատրաստման եղանակը – Գառան միսը կտրատել, շարել կաթսայի տակ: Շերտ-շերտ վրան շարել կլոր-կլոր կտրատած սմբուկը, տաքդեղը, լոլիկը, սոխը:

Համեմել սեւ պղպեղով, աղով: Գինին լցնել վրան: 15 րոպե եփել ուժեղ կրակի վրա: Եփել դմակով: Հենց եռա, մեկ ժամի չափ եփել մարմանդ կրակի վրա:

Վերջում վրան լցնել կտրտած կանաչին: Եվ բերանը փակ պահել՝ մինչեւ մատուցելը, որպեսզի խառը կանաչու բույրը չկորչի:

* * *

Հայաստանի ՊՆ-ն ստացել են «Բանակ-2016»-ի «գրան պրին»

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պաշտպանության նախարարությունները ստացել են «Բանակ-2016» համաժողովի գլխավոր մրցանակները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկոը հանձնել է պարգեւները  նաև համաժողովին մասնակցած առաջատար պաշտպանական ձեռնարկությունները:

Ավելի քան կես միլիոն մարդ սեպտեմբերի 6-11-ն է այցելել միջազգային ռազմատեխնիկական «Բանակ-2016» համաժողովի հարթակներ, որը 2-րդ տարին անընդմեջ ընթացել է «Հայրենասեր» այգու կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում, Ալաբինոյի զորավարժարանում եւ մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում:

Ծառայողական եռամարտ – մարզվում են ոստիկանները… – Ոստիկանության 2016թ. մարտական եւ ֆիզիկական պատրաստականության օրացուցային պլանի համաձայն՝ ծառայողական եռամարտ է անցկացվել:

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի նաեւ Արցախում

Այս տարի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Արցախում: Փառատոնի հիմնադիր «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց, որ արդեն 3-րդ տարին է, ինչ Երեւանում փառատոնն իր շուրջն է հավաքում բոլոր լավագույն ազգագարական խմբերին: Սեպետմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) 15 ազգագրական խումբ՝ «Ակունք», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Մշո հավքեր», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը», «Տարոնցիներ», «Մասունք», «Վերադարձ», «Տավրոս», «Ծովակ», «Ոստան» ներկայացնելու են ամբողջական Հայաստանի տարբեր գավառների ավանդական երգն ու պարը:

Արսեն Գրիգորյանն ասաց, որ այս տարի իրեն հաջողվել է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնն իրականություն դարձնել նաեւ Արցախում, որը երգչի երազանքներից է եղել:

«Վաղուց էր որոշված, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր ստացվում, փառք Աստծո, այս տարի դա մեզ հաջողվեց»,- հավելեց նա:

Երեւանից  Արցախ է մեկնելու 8  խումբ, որոնց կմիանա նաեւ Արցախի «Մենք ենք մեր սարերը» խումբը: Փառատոնը կայանալու է հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Մենք Արցախում փառատոնը նույնպես դարձնելու ենք ամենամյա»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը: Նրա խոսքով, այս փառատոնի հիմնական նպատակն է ավանդական երգ ու պարի պահպանումը, սերնդեսերունդ փոխանցումը, որպեսզի մեր եկող սերունդը դառնա մեր մշակույթի կրողն ու իրենցից հետո եկող սերնդին փոխանցողը: «Պահպանենք մեր ազգային երգն ու պարը»,- ընդգծեց փառատոնի հիմնադիրը:

Երեւանում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը

Սեպտեմբերի 19-23-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինյան ֆիլմերի 5-րդ փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից: Այս մասին տեղեկանում ենք «Արգենտինյան ֆիլմերի V փառատոնը Երեւանում» ֆեյսբուքյան էջից:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Սեպտեմբեր 19-ին ներկայացվելու է ռեժիսոր Էրնան Գոլդֆրիդի «Սպասազանգ» կատակերգությունը, սեպտեմբերի 20-ին՝ ռեժիսորներ Լիլիանա Ռոմերոյի, Նորման Ռուիսի «Արեւադարձային անտառի հեքիաթներ» անիմացիոն ֆիլմը: Հաջորդ օրերին ցուցադրվելու է Գուստավո Տառետտոյի «Կողմնապատեր», Մարիանո Կոնի, Գաստոն Դուպրատի «Հարեւանը», Պաբլո Տրապերոյի «Տոհմը» ֆիլմերը:

Սեպտեմբերի 19-ին «Մշակութային կազմակերպությունդպրոց» ծրագրի շրջանակում Երեւան կայցելի շուրջ 160 երեխա

Մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի նոր փուլը` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն պետ Արմինե Խաչատրյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է ԼՂՀ , ՀՀ մարզերից եւ սահմանապահ համայնքներից դպրոցական երեխաների գիտամշակութային այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ:

«Շուրջ 160 երեխա սեպտեմբերի 19-ին կայցելի Երեւան: Սրան նախորդող փուլը ՝ մայիս-հունիս ամիսներին, շատ հաջող ընթացավ: Միտված ենք ծրագիրը դարձնել շարունակական: Այս տարի ապրիլյան պատերազմից հետո ծրագրում ընդգրկվեցին նաեւ Արցախի երեխաները` մասնավորապես Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս համայնքներից»,- նշել է Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչություն պետը: Նրա խոսքով՝ պարբերաբար միանում են սիրիահայ երեխաներն ու Երեւանի հանրակրթական դպրոցների երեխաները:
Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ ընդգծեց, որ այս ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Երեխաներն այցելում են մայրաքաղաք, մշակութային օջախներում ներկա են գտվում տարբեր միջոցառումների: Ծրագիրն այնպես է կազմվել, որպեսզի մշակույթի տարբեր բնագավառներին երեխաները մասնակից դառնան՝թատրոն, թանգարան, համերգային ծրագրեր եւ այցելություններ տեսարժան վայրեր»: Նա ասել է, որ մինչ այցելությունները, երեխաների համար պատրաստում են մի փոքր սոցիոլոգիական հետազոտություն. «Բաժանում ենք հարցաթերթիկներ, որտեղ կա նաև հետևյալ հարցը՝ թե որտե՞ղ կցանկանան մայրաքաղաքում լինել: Եվ հետագա բոլոր ծրագրերը կազմում ենք ըստ այդ հետազոտությունների: Օրինակ կենդանաբանական այգին կապ չունի, բայց քանի որ երեխաները գրել են, դա էլ ենք ներառել»:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը հավելեց նաեւ, որ օրինակ, եթե երեխանները պետք է դիտեն «Անուշ» օպերան, մինչ ներկայացումը երեխաները ճանաչողական զբոսանք են կատարում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով, ծանոթանում գրիմանոցներին, տեսնում թե որտեղ են պատրաստվում դերասանները, ծանոթանում են բեմի հետևում կատարվող իրադարձություններին:

ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպությունդպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել  է 2015թ.։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Հայաստանում 2015-ին գործել է 830 գրադարան

Հայաստանում նախորդ տարվա ընթացքում գործել են 3 հանրապետական եւ 827 հանրային գրադարաններ: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 49-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 659-ը` գյուղական եւ 26-ը` մանկական: Տվյալները ներկայացրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 19 միլիոն 111 հազար:

2015-ին գրադարաններն ունեցել են 507 հազար այցելու. 160 հազար 196-ը՝ 15 տարեկան եւ ցածր, 89 հազար 125-ը՝ 16-18 տարեկան, 107 հազար 269-ը՝ 19-25 տարեկան, 69 հազար 560-ը՝ 26-40, 37 հազար 78-ը՝ 41-55, 23 հազար 36-ը՝ 56-63, 20 հազար 736-ը՝ 64 եւ բարձր: Այցելուների մեծ մասը՝ 342 հազար 54-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:

Գրադարանային աշխատողների թվաքանակն է 2247, նրանիցի կին են 2147-ը:

2015թ. հանրապետությունում գործել են 3 գիտական մասնագիտացված գրադարաններ: Գրադարանների գրադարանային հավաքածուն (ֆոնդը) կազմել 22.800.1 հազար. օրինակ, ընթերցողների թվաքանակը՝ 27 հազար 683 մարդ, հաճախումների քանակը՝ 250,9 հազար, գրադարանային աշխատողների թվաքանակը՝ 150 մարդ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Արվեստ, Հոդվածներ. Bookmark the permalink.