Հատվածներ «Լուսանցք»-ի (թիվ 31(421)) «Անկախությունն ու ազատությունը բնածին են» հոդվածից (ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից արված մեջբերումները)…

…Ուստի՝ ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ: Հատկապես, որ այդ օրինակները, արժեքային համակարգերը չեն բխեցվում բնախոսական, ազգային ու համամարդկային իրական՝ արարչաբնույթ-աստվածային որակներից: Այս օրինակելի համարվող պետությունները կամ անծագում ազգերը ստեղծվում ու կործանվում են հենց մի քանի հարյուրամյակների (երբեմն հազարամյակի են ձգում, պարզապես անունները պահպանելով, երբ արհեստական լինելով հանդերձ նաեւ գենախեղվում են ու ձուլվում) ընթացքում, իսկ մենք պահպանում ենք մեր գենետիկ տեսակը, ուրեմնեւ՝ մեր անկախության ու ազատության հիմքերը: Հենց այդ հիմքերի վրա է, որ 25 տարի առաջ վերականգնվեց հայոց պետականությունը…  

…Դարձյալ հղում անելով հայ ազգայնականներին, նշենք. «Երբ Հայկ Նահապետն էր վերականգնում անկախությունը Հայքում եւ հայերի ազատությունը Տիտանյան Բելից, որտե՞ղ էին եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Երբ հազարամյակներ առաջ հայերը ժողովրդական ժողովներ էին անում եւ այդ «հանրաքվեն» հաստատում էր «ձայն բազմաց՝ ձայն աստծո» իրավունքը, հաստատ «ընտրատեղամասերում» չէին նկատվել այսօրվա եվրա կամ ռուսա ժողովրդավարները: Նրանք չկային նաեւ հայոց իշխանաց կամ ավագների ժողովներին, երբ պետական ու ազգային կարեւորագույն հայցեր էին լուծումներ ստանում, անգամ քաղաքային (ժամանակի տեղական ինքնակառավարման) իշխանությունների ձեւավորման ժամանակ չկային…
…Երբ հայերն արարվեցին ու բնականորեն ապրեցին անկախ աստվածատուր երկրում՝ Հայք-Հայաստանում՝ Հայկական լեռնաշխարհում, ապրեցին որպես բնածին ազատ ազգ եւ ազատ մարդ էակներ, շատ քիչ ազգեր ու երկրներ կային այդ ժամանակ… Անգամ մի քանի հազարամյակ անց մատների վրա կարելի էր հաշվել ազգերն ու երկրները…
…Մեր անցյալը մեր փորձն է ու ներկայի ուղեցույցը: Իսկ մեր ապագան կախված է մեր ընտրությունից՝ ազգայի՛ն, թե ապազգայի՛ն… (կարդալ ավելին՝ http://www.hayary.org/wph/?p=5803 - Անկախությունն ու ազատությունը բնածին են – Մեր ու մեր երկրի անկախությունը 25 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 25 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարավոր պետականությունը…)…

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… http://www.hayary.org/wph/?p=2683Հայոց պատմություն եւ գաղափարներhttp://www.hayary.org/wph/?p=2681  - Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։