Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով
Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 150 գ, լեչո – 200 գ, ոչխարի պանիր – 50 գ, լավաշ – 1 հատ, ռեհան, աղ, սեւ պղպեղ, բուսայուղ, կարմիր կծու պղպեղ (փոշի) :
Պատրաստման եղանակը – Հավի կրծքամիսը կտրատել ձողիկների տեսքով, համեմել աղով եւ պղպեղով: Տապակել բուսայուղով: Այնուհետեւ ավելացնել լեչոն, կտրտած կանաչին եւ կծու պղպեղը:
Առանձին վերցնել հրակայուն խոր ափսե, լավաշը դնել մեջը եւ ափսեն դնել ջեռոցը, որպեսզի լավաշը մի փոքր տաքանա եւ ափսեի ձեւ ընդունի:
Հետո լավաշը ափսեից հանել, հավի կրծքամսով թանձրուկը լցնել լավաշի մեջ, վրան ավելացնլ մանր կտրտած ոչխարի պանիրը:
Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից
Երիցուկը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց, այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում: Երիցուկի օգտագործումը 29%-ով նվազեցնում է կանանց մահվան վտանգը ավելի, քան տղամարդկանց, քանզի նրանք վերջիններից շատ են երիցուկ գործածում:
Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, օգնում է ստամոքսի խանգարումների ժամանակ, համարվում է հակաօքսիդանտ, հակաբիոտիկ, խոլեստերինը պակասեցնող:
Շուրջերկրյա ճանապարհորդ օձը
Գիտնականները պատմել են թունավոր օձի անչափ դիմացկուն լինելու եւ անհավանական ընդունակությունների մասին:
Նրանք տարիներ շարունակ բացահայտել են, որ թունավոր երկգույն պելամիդան (Pelamis platura) ընդունակ է կատարելու անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն:
Ալիքների վրա լողալով՝ 10 տարում նա կարող է անցնել մինչեւ 30.000 կմ:
Այդ մասին, ի դեպ, հետաքրքիր հոդված է հրապարակված National Geographic պարբերականում:
Երկգույն պելամիդայի կշիռը 100-200 գրամ է ընդամենը, սակայն լողալու հեռավորությամբ նա կարող է համեմատվել կետի հետ:
Այս արտասովոր օձը օդ է շնչում, սակայն կարող է ջրի տակ գտնվել 3 ժամ: Երբեք չի սողում հողի վրա, սակայն կարող է առանց ջրի մնալ մի քանի ամիս:
Երկգույն պելամիդայի թույնը վտանգավոր է, նաեւ մարդ է սպանում:
Ցուցահանդես.- «Արտադրված է Հայաստանում-2016»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի վերջերին անցկացված «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդես, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները եւ նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Ավանդաբար անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին այս տարի Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։
Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով եւ հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 32 (422), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



