Մուտանտները գլխներիս փորձանք են դառնում – Ովքեր են օժանդակում քուրդ կեղծարարներին… Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր… Մեր գիտնականներից էլ են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում՝ գենի մուտացիա դեռ կա…

Հովսեփ Օրբելու այսպես կոչված «Քուրդ-ռուսերեն» բառարանի  (հատոր II, հրատ. 2, Քուրդ-ռուսերեն բառարան, Երեւան-2002) գոյության մասին իմացա վերջերս, երբ գրադարանում փնտրում էի նրա գրքերից մեկը:

Բառարանի վերնագիրը զարմացրեց ինձ, որովհետեւ ծանոթ էի Հ. Օրբելու կենսագրությանը, գիտեի նաեւ այն մասին, որ նա ուսումնասիրել է Մոկսի հայերի եւ քրդերի բարբառն ու բանահյուսությունը, բայց որ կազմել է «Քուրդ-ռուսերեն բառարան», ոչ մի տեղ չի նշվում:

Սրանից բացի ուշագրավ մեկ ուրիշ փաստ էլ կա: Բառարանի առաջաբանում պրոֆեսոր Պ. Մ. Մուրադյանը գրում է. «…ըստ երեւույթի արձանագրության մեջ թույլ է տրվել սխալ՝ «Քուրդ-ռուսերեն բառարանի» փոխարեն պետք է կարդալ «Մոկսի բարբառի հայ-ռուսերեն բառարան», ինչի համար էլ մատնանշվում է Մոկսի բարբառը»: Ի գիտություն. Հ. Օրբելու արխիվում, մեր տեղեկություններով, «Քուրդ-ռուսերեն բառարանին» վերաբերող «փաթեթներով թերթիկներ» չեն հայտնաբերվել:

Հայաստանի արեւելագետները համոզված են՝ Հ. Օրբելու «Քուրդ-ռուսերեն բառարանի» հրատակարումը համարվում է մեր մեծ հայրենակցի՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահի, որի հիմնադրման 60-ամյակն է 2003թ., ոչ միայն նրա գիտական ժառանգության նոր էջն է հանդիսանում, այլ նաեւեւ ներդրում հայրենական քրդագիտության մեջ, որի հիմնադիրներից մեկն է եղել ակադեմիկոս Հ.Ա. Օրբելին»:  

Արեւելագետ Պ. Մուրադյանը իմանալով հանդերձ, որ Օրբելին ոչ մի «Քուրդ-ռուսերեն բառարան» չի կազմել, ջանում է հիմարեցնել ընթերցողին ու այս կեղծարարությունը իր գործըկեր արեւելագետների անունից ներկայացնել որպես մեծ ներդրում հայրենական քրդագիտության մեջ:

Բառարանը տպագրվել է Արմեն եւ Բերսաբե Ջերեջյանների (ԱՄՆ) հիմնադրամի եւ մոսկովյան քրդական ուսումնասիրությունների կենտրոնի միջոցներով:

2016թ. լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն (1995-2006թթ.) Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը» գիրքը, որում մեջբերված է քուրդ պատմաբան Քամալ Ահմադի հետեւյալ վկայակոչությունը. «Քրդերը վախենում էի, որ Հայաստանի անկախության դեպքում, իրենք կզրկվեն հայերին կողոպտելու ու թալանելու, հայերի հաշվին հարստանալու հնարավորությունից»:

Բացի վերը նշվածից՝ քրդերը վաղուց երազում են Հայոց հինավուրց հողերի վրա ստեղծել «Քրդստան» պետություն: Նույնիսկ քատեզագրել են իրենց ապագա «հայրենիքը», որի կազմում ներառել են Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանները:

Քանի որ Արեւմտյան Հայաստանի հայերի ունեցվածքի թալանը քրդերը վաղուց ավարտին են հասցրել, այժմ էլ արդեն անցել են հայերի գիտական հարստության թալանին, որի վառ օրինակն է Հ. Օրբելու Մոկսի բարբառի «Հայ-ռուսերեն բառարանի» վերանվանումը «Քուրդ-ռուսերեն բառարանի»:

Ցավալի է, բայց քրդերը մեզ թալանում են օրը ցերեկով մեր ( ՞ ) իսկ գիտնականների օգնությամբ:

Պ. Մուրադյանը եւ նրա արեւելագետ գործընկերները վերը նշված կեղծարարությունը թույլ չտալու ու դատապարտելու փոխարեն այն համարում են ներդրում հայրենական քրդագիտության մեջ:

Հիշեցնենք կեղծարարներին, որ բառարանի հեղինակը քուրդ չէ, այլ՝ հայ գիտնական՝ Օրբելի ազգանունով, ով Մոկսի հայերի բարբառի հիման վրա կազմել է «Հայ-ռուսերեն բառարան»:

Ինչ ուզում ես ասա՝ քոչվորը մնում է քոչվոր՝ թալանի սովոր:

Նույնիսկ եթե երազած «Քուրդ-ռուսերեն բառարան» ունենա, դրանից նա ավելի կիրթ չի դառնա:

Իսկ որ մեր գիտնականներն են քոչվորի հոգեբանություն ձեռք բերում, զարմանալ պետք չէ: Արդի գիտական աշխարհում այն անվանում են գենի մուտացիա: Հայերեն ասած՝ գենի ձեւախեղում: Թեեւ «մեր» գիտնականները մուտացիա բառն ավելի լավ կընկալեն…

Գոհար Պալյան

Հ.Գ. – Խմբ. կողմից – Գիտության ասպարեզում հանրահայտ Պարիս Հերունու հետ նրա «Արեւ» ծրագիրն էինք քննարկում:

Ասաց, որ գիրք է գրում՝ «Հայերը եւ հնագույն Հայաստանը», ու գրում է անգլերեն:

Զարմանքիս ի պատասխան անկեղծացավ. «Հետո հայերեն կգրեմ: Անգլերենով եմ առաջինը թողարկելու, որ մինչեւ մեր վայ լեզվաբաններն ու պատմաբանները թարգմանեն ու հարձակվեն, գուցե հայերենն էլ հասցնեմ: Որ հայերենը առաջինը լինի, միանգամից սկսելու են հոխորտալ, բարկանալու եմ, պատասխանեմ, ժամանակ եմ կորցնելու ու գործս գուցե կիսատ մնա»:

Փառքդ անսպառ, անխոնջ գիտնական, հասցրեցիր:

Բայց մեր հակագիտությամբ ու հակահայկականությամբ զբաղվող պատմաբաններն ամբողջ օրը որոճում են, թե ինչպես անեն, որ հայերը եկվոր մնան, իսկ լեզվաբաններն էլ՝ թե ինչպես անեն, որ հայերենի բառարմատներն էլ՝ այլ ծագմամբ դաջվեն: Բանսարկուները տզրուկի նման են  միշտ էլ ապրում:

Անհրաժեշտ լինի, թե ոչ, հենց կպան՝ արյունը ծծում են ու միանվագ քաշելով 6-9 անգամ մեծանում ուրիշի արյան հաշվին՝ մինչեւ հաջորդ քաշելը…

Խորին հարգանքս իրապես հայ գիտնականներին:

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։