Տիրատոն. Հայ արիները կփառաբանեն Հայոց իմաստնության Աստված Տիրին – Բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…

Հոկտեմբերի 15-ին հայ արիները հերթական անգամ կնշեն վերականգնված աստվածային տոներից մեկը՝ Հայոց իմաստնության Տիր Աստծո տոնը, որ հաճախ հենց Տիրատոն են կոչում:

Հայ Արիական միաբանության ներկայացուցիչները կայցելեն Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ ցայսօր պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները: Նրանք կերկրպագեն Տիր Աստծուն՝ խնդրելով իմաստնություն, որ միշտ հարստացնի հայոց գենը, որ հայի սերմը ազգին մշտապես պարգեւի գիտուն, ավանդապաշտ եւ իմաստուն ու հեռատես զավակներ:

Այդ օրը՝ Նախնյաց նվիրական նախորդ տոնակատարությունից եւ նախնիների հոգիների հետ հոգեւոր շփումից հետո նորովի է վերաիմաստավորվելու հայ արիների գործունեությունը, ովքեր կփառաբանեն ոչ միայն Տիր Աստծուն, այլեւ մյուս Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Տիր Աստվածը հայոց մեջ համարվել է նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայ մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածը, ինչի համար էլ այդ տոնը նշել են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր: Այսօր էլ բազմաթիվ տոներ են կատարվում հոկտեմբերին, որոնք, եթե օրվա խորհրդով չեն կապվում Տիր Աստծո հետ, ապա հազարամյակների խորհրդով շաղկապված են ի վերուստ…  

Հոկտեմբերի սկզբներին Հայաստանում (շատ տոներ նաեւ մեր երկրից դուրս, որպես միջազգային տոն) նշվում են Տարեցների միջազգային օրը, որ հատկապես վերաբերում է ծնողներին, տատիկներին ու պապիկներին: Գրագիտության միջազգային օրը, որ  ՄԱԿ-ի կողմից նշվող օրերից է: ՅՈւՆԵՍԿՕ-ն այն հիմնադրել է 1966թ.՝ անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկով: Գրադարանավարի, նաեւ Ուսուցիչի տոներն են նշվում հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջում: «Սասնա ծռեր» էպոսի հանրահռչակմանը միտված «Էպոսի օր»-ն է նշվում մեր երկրում, որն ավելի շատ փառատոնի է նմանվում: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» հայտը 2012թ. ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Հետաքրքիր է, որ սեպտեմբերի 9-ին նշվում է նաեւ Գեղեցկության միջազգային օրը, որն առավելապես Աստղիկ Աստվածուհու գործառույթն է…Չնայած այդ օրն ամբողջ աշխարհում գնահատվում է գեղեցկությունն իր բոլոր դրսեւորումներով, այն ամենը, ինչ էսթետիկ ու բարոյական հաճույք է պատճառում, ինչն իրապես կարող է առնչվել Տիրատոնի էությանը:

Ամենակարեւորը՝ այս ամիս հայությունը նշում է Էրեբունի-Երեւան տոնը՝ հավաստելով ներկայիս Հայաստանի մայրաքաղաքի հինավուրց լինելը: Երեւանն արդեն 2798 տարեկան է, ինչը մեր թրքատարր հարեւոն կոչվածներին մեկ անգամ եւս հիշեղնում է իրենց անհայտ տեղը, որին դեռ վերադառնալու են Տիեզերակարգի համաձայն…

Նշենք, որ Էջմիածնի տոնն էլ է նշվում այս օրերին՝ 2701 ամյակը: Այստեղ մի քիչ մանրամասնենք, որ եկեղեցին տոնը հոկտեմբերի 8-ին նշելու ամենակարեւոր պատճառն այն է համարում, որ «405թ., երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին 3 օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում»: Եկեղեցին փորձում է այդ խորհուրդը պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր՝ սկսվելով հոկտեմբերի 6-ին:

Իսկ, ինչպես հայ արիներն են հիշեցնում, երբեք չմթագնելով Մեծ Հայի՝ Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր գործը, ով իսկապես շատ է փնտրել, բայց միայն պայծառատեսության միջոցով է գտել հայ գրերի գյուտը… Եվ դա քրիստոնեական պայծառատեսություն չէր… Հայը, լինելով արարչածին ազգ եւ ունենալով Տիր Աստված, չէր կարող լինել անգրագետ ու անայբուբեն… Պարզապես այն ամենը, ինչ ավերվեց ու թալանվեց հուդա-քրիստոնյաների կողմից, բացահայտում է միայն ժամանակի ճշմարտության մի մասը: Ամբողջ ճշմարտությունն այն է, որ բացի ավերելուց, կրոնավորները թաքցրեցին հայոց քրմական մատյաններն ու այլ գրքերը, որտեղ տիեզերական իմաստությունն էր ամրագրված, այն գիտելիքները, որոնք հետո օգտագործեցին իբր քիրստոնեական արժեքներ, այդ թվում՝ գրերը…

Մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ ավելի քան հասկանալի է, թե ինչու հենց Նրա տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը գնացին քանդելու հուդա-քրիստոնյաները: Գրիգորիս Խավարիչը կամ Լուսամարիչը (բայց ոչ երբեք՝ Լուսավորիչը) ջարդարարներին հետ է կանչում, ովքեր գնում էին Հայր Արայի՝ Հայոց Գերագույն Աստծո տաճարն ավերելու, քանզի, նախ որոշել էր հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը…

Տիրատոնի ավարտից հետո, ըստ հայ արիների տեղեկատվության, 3 խմբերի կբաժանվեն ու կայցելեն Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 վայրեր՝ Խուստուփ լեռան լանջ, Սպիտակավոր վանքի տարածք եւ Կապանի՝ Նժդեհի անվան հուշահամալիր: Այց կլինի նաեւ Երեւանում Նժդեհի հուշարձանին:

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։