1. Ազգը բնակա՛ն ծագում ունի եւ բնակա՛ն օրենքների հետեւորդ է – Կազմաքանդվող Ուկրաինան է՛լ բանուգործ չունի՞… ԼԳԲՏ համայնքն է երկրից առաջնայի՞ն… Հայաստանից էլ էին գնացել ազգի ու պետության կազմաքանդման դասերը լավ սերտելու… 2. Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ… 3. Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ»…

Մեր ավանդական եւ սովորութական օրենքները գործում են չգրված, բայց անփոփոխ ու հազարամյակներ շարունակ: Այդ օրենքներն այսօր էլ ավելի զորավոր են ու ազդեցիկ մեր կյանքում, քան՝ անգամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը…

Համաշխարհային թմրեցուցիչ միջոցներից է նաեւ անբարոյականացման տանող քաղաքականությունը եւ այն չի դադարելու այնքան ժամանակ, մինչեւ բնական ազգերը չհաստատեն իրենց կամքը եւ չդադարեցնեն մարդկությանը բթացման ու ստորացման տանող տարաբնույթ ծրագրերի առաջընթացը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը դեռ ամենօրյա զոհեր պարտադրող քաղաքացիական կռիվների մեջ գտնվող եւ որպես պետություն՝ մասնատված ու մասնատվող Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացվեց ԼԳԲՏ 9-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են տարածաշրջանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու այսպես կոչված իրավապաշտպանները: Հայաստանից մասնակցել է իրեն «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն հորջորջող մի խմբի նախագահ, իրավապաշտպան հանդես եկող Սերգեյ Գաբրիելյանը: Նա ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը ու այն խնդիրները, որոնց հիմնականում առընչվում են ոչ միայն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, այլեւ այդ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու իրավապաշտպանները:

Պարզ ու հայերեն լեզվով ասած՝ իրենց դրամաշնորհատու եվրապապաներին ուղղորդել է Հայաստանի ավանդապաշտ ու բնապաշտ բնակչության մեծամասնությանը  (այն մեծամասնությանը, որ 95%-ից ավել է), նաեւ իշխանություններին՝ «իրենց տեղը» դնելու համար:

Աստվածային որակների համադրությամբ ապրող եւ արարչադիր օրենքներով շարժվող մարդկանց դեմ (որը մարդ երեւույթի բնական կենսակերպն է), ըստ վերոնշյալ հ/կ նախագահի, «բավականին արդյունավետ կոնֆերանս էր, լավ հնարավորություն էր՝ մեր երկրի իրավիճակը ներկայացնելու եւ այլ երկրներից տեղեկատվություն ստանալու համար»: Տեղեկանում ենք, որ առաջին օրը մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է եղել այն խնդիրների վրա, որոնք առկա են այսպես կոչված ԼԳԲՏ համայնքում: Խնդիրներից մեկն է՝ հասարակությունում վերացնել խտրականությունը եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները եւ ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին:

Այսինքն՝ շարունակվում է դեռ մարդ մնացած մարդկանց նկատմամբ հալածանքի կիրառումը, որպեսզի (բնա-բարոյական եւ մտա-հոգեւոր տեսանկյունից) անասնական մակարդակից ցածր մակարդակով ինչ-որ մարդկանց խմբեր կարողանան իրենց հասարակաց պահանջները առաջ մղել, անգամ օրենքներով պարտադրել մարդկային կենսակերպին հարազատ մնացած մարդկանց:  

Եվրոպացի մի խումբ անձանց հետ հանդիպման ժամանակ մեր ընկերներից մեկը օրինակ բերեց նշելով, թե այդ ինչպես է, որ Ֆրանսիայում եւ եվրոպական մի շարք առաջատար երկրներում համասեռականներին այդքան մեծ, զանգվածային հավաքների հնարավորություն չեն տալիս, պարզապես հատկացվել են վայրեր, որտեղ նրանք հավաքվում են եւ ամենեւին էլ չեն կարողանում «լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները եւ ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին»… Բայց մեր եւ այլ երկրների դեպքում՝ դա հանկարծ պարտադրանքի է վերածվում նորմալ մարդկանց նկատմամբ… Նաեւ փաստերով հիմնավորեց, որ համասեռականները եւ նման կամ փոքր-ինչ այլ բնույթին սեռամոլագարները եվրոպական երկրներում ավելի շատ են բռնության ենթարկվում, քան՝ Հայաստանում, բայց մեր երկրի մեկ դեպքն անգամ ամենատարբեր հայտարարությունների ու հաշվետվությունների մեջ գերակա տեղ է զբաղեցնում՝ տասնյակ նման երեւույթների փոխարեն, որոնք կատարվում են այսպես կոչված զարգացած ու առաջատար երկրներում:

Իհարկե, հերքելն անիմաստ էր, քանզի հենց եվրոպական զլմ-ներն են պարբերաբար ներկայացնում այդպիսի փաստերը, ուստի պատասխան պետք է հնչեր: Իսկ պատասխանն ավելի լավ էր չհնչեր… «Եվրոպայում դա արդեն կենսակերպ է, ինչպես ոչ ԼԳԲՏ համայնքի համար իրենց կենսակերպն է, ուստի՝ մարդկանց ազատությունների արտահայտման համար տրամադրվում են հատուկ վայրեր, ինչը գաղտնի չէ, հետաքրքրվողները եւս կարող են գնալ, եւ հնարավորություն է ստեղծվում այս համայնքի անդամների ազատ գործունեության համար: Իսկ այդ տարածքներից դուրս ցանկացած համասեռական զույգ կամ խումբ կարող է հայտնվել հասարակական ցանկացած վայրում, ինչը արգելված չէ…»: Իսկ, ըստ այս եվրախմբի, որոնց հետ զրուցում էինք, «Հայաստանում եւ շատ այլ երկրներում դեռ պիտի սովորեն հարգել ԼՑԲՏ անձանց իրավունքները, ինչը երբեմն պարտադրանքի է վերածվում, քանզի օրենքի տեսք է ստանում, որպեսզի հայերը կամ մյուսները կարողանան հաշտվել այդ իրողության հետ: Հաշտվեն, որ ավանդույթները հին, անցողիկ են ու ապագան ավելի ազատ է լինելու… Այդ ժամանակ այլեւս պարտադրանքներ չեն լինի, ավելի ճիշտ՝ պահանջը պարտադրանք չի ընկալվի…»:

Այո՜, այդ ժամանակ  այլեւս պարտադրանք չի ընկալվի, եթե, իհարկե հայությունը  համաձայնի իրենց ասածով՝ լիարժեքորեն իրացնել ԼԳԲՏ համայնքի իրավունքները եւ թույլ տա, որ նրանք ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին: Երեւի թե նաեւ ազգային կյանքին… Բայց դա անհնարին է եւ փա՛ռք մեր Աստվածներին, ինչի ականատեսն ենք տարիներ շարունակ, թե ինչ պայքար է ընթանում անբարո եւ ապազգային երեւույթների դեմ՝ չնայած մարդկանց կենցաղային ծանր պայմաններին: Նման մի ընդդիմացման ականատեսը եղանք նաեւ վերջերս երկրի խորհրդարանում, ինչի մասին կխոսենք ստորեւ: Եվ մի բան էլ՝ նշյալ եվրախմբից ոչ մեկը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ է ազատությունը եւ ինչ է սանձարձակությունը: Բայց մենք դա բացատրեցինք նրանց…

Ամփոփելով Կիեւում ավարտված ԼԳԲՏ 9-րդ միջազգային համաժողովի թեման՝ նշենք, որ հենց առաջին օրը տարբեր երկրների ներկայացուցիչները այդ օրերին ներկայացրել են իրենց առաջարկությունները հասարակություն-ԼԳԲՏ համայնք համագործակցության վերաբերյալ՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Հաջորդ օրը մասնակիցների ուշադրության կենրոնում է եղել ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությունը եւ իրավունքների ոտնահարման բացառումը: Այսինքն՝ սպասենք նոր միջազգային բացահայտ եւ քողարկված ճնշումների, որոնք կփորձեն իրականացնել նաեւ օրենքների հաստատման կամ եղած օրենքներում փոփոխությունների իրականացման միջոցով: Այս համաժողովում քննարկվել են նաեւ հանրային միջոցառումների անհրաժեշտությունը եւ հասարակության լայն շերտերի իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը: Այսինքն՝ ներքոնշյալ «գեյ շքերթների» կամ համաժողովների թեմաները արդեն իսկ լուրջ մտավախության հետեւանք են, անհիմն չեն, պարզապես պիտի կարողանանք առաջ ընկնել եւ կանխարգելել սողացող վտանգները…

Համաժողովի երրորդ օրը քննարկվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման ու ծառայությունների տրամադրման շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ մատուցվող ծառայությունների անհրաժեշտությանը ու դրանց որակական առանձնահատկություններին: Համաժողովի ավարտին մասնակիցները քննարկել են հնարավոր համագործակցության տարբերակները: Ինչպես ասում են՝ շուտով «համասեռականներ համայն աշխարհի՝ միացե՛ք» մի նոր կարգախոս կհայտնվի, որը նույնպես կխոստանա բոլորին հավասար կյանքի պայմաններ, պայծառ ու անհոգ ապագա:

Ինչպես վերեւում նշվեց, օրերս ՀՀ ԱԺ-ում պատգամավորները հնարավոր «գեյ շքերթներից» բողոքեցին: Պատգամավորները հարց բարձրացրին նման շքերթների մասին: Իսկ ԱԺ-ում քննարկվում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը եւ հիմնական զեկուցողն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էր: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ողջունեց «խորհրդարանականների՝ Եվրոպական օրինակն իդեալ չդարձնելու մասին կոչերը», հակառակ դեպքում, ըստ նրա, չի բացառվում, որ Հայաստանում  անբարոյականություն քարոզող շքերթներ» անցկացվեն. «…գեյ-շքերթներ տեղի կունենան փողոցներում, իսկ ես այդպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել»,- նշեց պատգամավորը: Վերջինիս արագ արձագանքեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հարցրեց. «Ի՞նչ շքերթներ, պարոն Հայկ Բաբուխանյան»: Պատգամավորը կրկնեց, որ «գեյ-շքերթների» մասին է խոսում, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահը այսպես արձագանքեց. «Չէ՜, նման բաներ մեզ չեն սպառնում: Կարծում եմ՝ ներկա դահլիճում գտնվողները չեն ողջունում տարբեր, զանազան, գունավոր շքերթները, ինչպեսեւ՝ մեր հանրությունը»: Հայկ Բաբուխանյանը հայտնեց, որ ինքը նման լավատեսություն չունի եւ անհանգստացած է: Նա Արդարադատության նախարարից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ կազմակերպության սկզբունքների բաժնում չկա թափանցիկության հարցը», ինչին ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը մինչ հարցի բուն էությանն անցնելն ասաց. «Ես էլ չէի ակնկալում, որ այս օրենքի քննարկումը պետք է վերածվի տարատեսակ փոքրամասնությունների ողջունման կամ ժխտման գործընթացի», փորձելով հավաստել, որ նման միտում չկա ներկայացված օրենքի նախագծում:

Սակայն, մենք լավ գիտենք, թե այդ միտումները ինչպես են քողարկվում, ինչպես դա եղավ այսպես կոչված գենդերային հավասարության մասին օրինագծի դեպքում, երբ խառնված էին սեռ, սեռային ու սեռական տարբեր հասկացությունները…

Խորհրդարանում «գեյ-շքերթներ»ի մասին հարցերը չավարտվեցին վերոնշյալ «բանակցություններով», եւ այս հարցի մասին իր տեսակետը հայտնեց նաեւ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Լեւոն Մարտիրոսյանը: «Ես գեյ-պառադներին դեմ եմ ընդհանրապես եւ մասնավորապես: Մի անեկդոտ հիշեցի. Երեւանում որոշվում է գեյ-պառադ անցկացվել, բայց ժամանակի խնայողության համար այն որոշվել է անցկացնել տրամվմատոլոգիայի բաժանմունքի մոտ, որ ծեծված գեյերին արագ հասցնեն բժիշկների մոտ»…

Սա ասվեց, որպես հումոր, բայց այն շա՜տ մոտ է իրականությանը: Եվ սա է մեր իրականությունը, որը պիտի ամեն գնով պաշտպանել:

Իսկ վերոհիշյալ նախագծում նշված է, որ տեղական ինքնակառավարման, պետական մարմինները չպետք է միջամտեն, խոչընդոտեն, խառնվեն հ/կ-ների օրինական գործունեությանը: Այսինքն՝ կլինեն (արդեն կան) հ/կ-ներ, որ համապատասխան դրամաշնորհների դեպքում կգնան «գեյ-շքերթների» եւ նման այլ քայլերի… Ըստ Հայկ Բաբուխանյանի, կլինեն հ/կ-ներ, որ Թուրքիայի կառավարությունից կարող են վարկ ստանալ եւ ուղղել դա Հայոց ցեղասպանության ժխտման համար, կամ Ադրբեջանից կֆինանսավորվեն եւ կասեն, որ չպետք է կռվել ադրբեջանցիների դեմ, այլ՝ սեփական ժողովրդի դեմ…

Իմիջիայլոց, որոշակի անդրադարձ կա նաեւ լրատվամիջոցների մասով, կարծում ենք դրա տակ այն միտքն է թաքնված, որ փորձեն «հասկացնել» մեր զլմ-ներին, որպեսզի հայկական մամուլը չընդդիմանա հանկարծ (այսինքն՝ ազատությունն ու սանձարձակությունն ընկալվեն որպես հոմանիշ)…

Արդարադատության նախարարը պատասխանեց, որ հ/կ-ի օրինական գործունեության մասին է խոսքը, իսկ մնացած դեպքերում իրենց նախարարությունը կարող է միջամտել: Եթե օրինական է գործունեությունը, որեւէ մեկը իրավունք չունի խոչընդոտելու, կասկածներ կլինեն՝ բազմաթիվ լծակներ կան: «Այնպիսի խնդիր, ինչպիսին դուք եք բարձրացնում՝ ազգային անվտանգության համատեքստում է, քան՝ որեւէ պետական մարմնի»,- ի վերջո հավելեց Արփինե Հովհաննիսյանը:

Այո՛, հարգարժան նախարար, հենց այդ մասին էլ ահազանգել ու ահազանգում ենք նաեւ մենք, եթե օրենքի տառը փոխվեց եվրաարժեքային համակարգի տառի ոգուն համապատասխան՝ կստացվի, որ վերոնշյալ բոլոր վտանգները «օրինական գործունեության» հետեւանք են… Հենց սա պիտի չթույլատրվի եւ բոլոր նախագծերից պետք է ախտահանվի:

Քուրմ Արմոգ

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

* * *

Անբարոն ապազգային է, ապազգայինից դավաճանությունն էլ՝ կես քայլ – Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո…

Ոչ հեռու անցյալում Հայաստանում նախատեսված «գեյ շքերթի» եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ ամպագոռգոռ գնահատականներ էին տալիս եվրոպական կազմակերպությունները, որոնք իրենց մարդու իրավունքների պաշտպան են հորջորջում: Այդ տարիների գնահատականներին անդրադառնալով, հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը դրանք պատվիրված է համարում: Ըստ նրա՝ «Amnesty International («Միջազգային ներում») իրավապաշտպան կազմակերպությունը վաղուց իրեն որակազրկել է որպես լուրջ եւ օբյեկտիվ կազմակերպություն: Նման կազմակերպության հրապարակած մարդու իրավունքների 2013թ. զեկույցը եւս անլուրջ է այլեւս:

Հիշեցնենք, որ այս զեկույցում անդրադարձ կար նաեւ Գեորգի Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման խոչընդոտմանն ու փառատոնի կազմակերպիչների ու համասեռականների հավաքատեղիի համբավ ունեցող DIY ակումբի վրա հարձակմանը:

Բլոգերի խոսքերով, «Amnesty International»-ի գնահատականները՝ կախված պատվիրատուներից, արագ փոփոխվում են. «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը… Շատ հետաքրքիր կլիներ այդ կազմակերպության զեկույցներում լսել Գուանտանամո կղզում կալանավորված մարդկաց մասին (այս բանտը աչքի է ընկնում հատուկ դաժանությամբ եւ գտնվում է Կուբայի տարածքի մի հատվածում, որը ցայսօր զավթված է ԱՄՆ-ի կողմից,- խմբ.) կամ այն, ինչ կատարվում է Լիբիայիում, Սիրիայում, որտեղ կանդրադառնային, թե օրինակ ինչու է «Ալ Քաիդա»-ն Սիրիայում մեծ աջակցություն ստանում ԱՄՆ-ի կողմից: Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, ոչ թե համասեռամոլների շքերթ կամ սրճարանի վառել եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոն, դրանց վրա շեղվել պետք չէ»: Պարզ է որ վատ-վատ բաներ պետք է գրեին. այս մասին ասել է Տիգրան Քոչարյանը «Առավոտ»-ին, քանի որ հիմնվում են տեղական փորձագետների կարծիքի վրա, որովհետեւ սնվում են նույն կթու կովից, «այսինքն որեւէ օբյեկտիվության մասին խոսք գնալ չի կարող: Եթե լավ բաներ գրեն, Հայաստան ֆինանսական հոսքը դադարելու է: Բայց մարդիկ պետք է ընտանիք պահեն, հանգստավայրեր գնան, անունը դնեն սեմինարներ»:

Իհարկե, միայն «Amnesty International»-ի զեկույցով չէ, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի Պետքարտութղարության տարեկան զեկույցները ոչնչով չեն տարբերվում եւ անբարոյականության, հակամարդկային մտածողության տանող քարոզները, թշնամիների ֆիլմերի (ադրբեջանականից հետո նախատեսել էին նաեւ թուրքականը) ցուցադրումը իրականություն է դառնում ոչ միայն վանյանների հայտնաբերմամբ, այլեւ մեր պետական կառույցների հանդուրժողականության պատճառով, դրամաշնորհներից եւ այլ օգնություններից պարբերաբար օգտվելու հետեւանք է սա: Սա գլոբալացման-համաշխարհայնացման ծրագիրն է, որի մասին բացահայտ խոսվեց դեռ 1945թ.՝ 2-րդ աշխարհամարտից հետո (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսի բերանով)…

Կարծում ենք, ՀՀ օրենքը պիտի սահմանի մի պարզ բան, օտար երկրից դրամական կամ նյութական այս կարգի սնուցումները պիտի արգելափակվեն, հակառակ դեպքում պիտի լուծարվեն այն կազմակերպությունները, որոնք Հայաստանում փորձում են գաղտնի իրականացնել դա, իսկ օտարերկրյա այս կարգի «ներդնողները» պիտի վտարվեն Հայաստանից:

* * *

Ժողովուրդների կործանման ծրագիրը – «Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ» (1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալես) «Եվ միայն շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում, բայց նմաններին կդնենք անօգնական վիճակի մեջ»…

«Լուսանցք»-ը կրկին հիշեցնում է, որ 1953-1961թթ. ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ալան Դալեսը ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945թ. գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Տրումենը, ֆինանսների նախարար Մորգենթաուն, Բարուխը… ներկայացրել է սեփական յուրատեսակ ծրագիրը (հետագայում այս ամենին ավելացավ նաեւ մարդկանց համարակալման, ամբողջական տվյալների կուտակման ու տիրապետման, այժմ էլ՝ մարդկանց չիպավորման ծրագիրը, որն արդեն ընթացքի մեջ է սոցքարտեր եւ բիոքարտեր «անմեղ» համակարգերի ներդրմամբ):

«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ու ամեն բան ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք, մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք՝ ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու պաշարները:

Մարդկային ուղեղը, բանականությունը ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով՝ մենք իրենց իրական արժեքները աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին:

Ինչպե՛ս:

Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում (հետո՝ նույնը կիրառվեց ամբողջ աշխարհում,- խմբ.): Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման իր ծավալով մեծագույն ողբերգությունը, իր ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Գրականությունից եւ արվեստից, օրինակ, մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը:

Գրականությունը, թատրոնը, կինոն – կպատկերեն եւ կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք այսպես կոչված արվեստագետների, որոնք կսկսեն գիտակցությունում սերմանել եւ մարդկանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը:

Պետության կառավարման մեջ մենք քաոս եւ խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը:

Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը եւ ժողովուրդների հակադրումը միմյանց – այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ:

Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում:

Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք անվանելու:

Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք…

Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ:

Հենց այսպես էլ մենք դա կանենք»:

Հ.Գ. – Խմբագրության կողմից,- Իզուր չէ, որ 2015թ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձրաձայնեց, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերաձեւել 1945թ. հաստատված աշխարհակարգը…

Իսկ դա նշանակում է, պետք է ալանդալեսյան ծրագիրը, որն իհարկե՝ աշխարհի գաղտնի կառավարության գործունեության մի մասն է, որ ասվել է ամերիկացու շուրթերով, պիտի եւս վերաձեւվի: Իսկ սա չի մտնում աշխարհի գաղտնի տերերի առաջիկա ծրագրերի մեջ, բայց, ըստ ամենայնի, այն փոփոխություն կկրի, երբ կընթանա աշխարհի վերաբաժանումը, պետությունների վերադասավորումն ու վերաիմաստավորումը…

«Լուսանցք» թիվ 34 (424), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։