Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

Բանաստեղծ, արձակագիր, մշակութաբան, բնագրագետ Հրաչյա Խաչիկի Հարությունյանը զբաղվել է Աստվածաշունչ մատյանի ուսումնասիրությամբ, նրա ուշադրության կենտրոնում են հատկապես   աստվածաշնչյան պարականոն աշխատությունները: Ընդ որում, նա  արդեն հրատարակել է «Պարականոն Ավետարաններ» շարքի Ա գիրքը, պատրաստ են հրատարակման «Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարան»-ը, «Պարականոն Հայտնություններ եւ Ապոկալիպսիսներ»-ը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա «Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումներ»-ից:

Արամերեն այբուբենի նկարը քաղված է ռուսական կայքից, ճիշտ է տրված, թե սխալ, մասնագետները կդատեն (նայել այս թողարկման PDF տարբերակում / http://www.hayary.org/wph/wp-content/uploads/37-427.pdf – էջ՝ 4):

* * *

Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու

Աստվածաշունչ մատյանը քրիստոնյաների Սուրբ գիրքը լինելուց բացի, պատմական շատ արժեքավոր փաստեր է պարունակում: Ե՛վ Հին Կտակարանի, եւ՛ Նոր Կտակարանի մեջ Հայաստանի հնագույն պատմության մասին բազմաթիվ փաստեր կան: Այդ փաստերից շատերը աղավաղված են, որոնք տարբեր լեզուներից կատարված թարգմանությունների արդյունք են: Աստվածաշունչ մատյանը բաղկացած է 75 գրքերից, եւ այդ գրքերը գրվել են արամերեն (արամերենի պատմությունը լեզվաբանները բաժանում են հետեւյալ շրջանների. 1. Հին արամերեն՝ Ք.ծ.ա. 925-700թթ., 2. Արքունական կամ պաշտոնական արամերեն՝ Ք.ծ.ա. 700-200թթ., 3. Միջին արամերեն Ք.ծ.ա. 200 – Ք.ծ.հ. 200թթ., 4. Ուշ շրջանի արամերեն Ք.ծ.հ. 200-700թթ., 5. Նոր արամերեն:

Այդ շրջանները նաեւ կոչվում են հին, միջին եւ նոր, ասորերեն եւ հուներեն լեզուներով, որոնք հետո թարգմանվել են հայերեն (գրաբար, միջին հայերեն, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), եբրայերեն եւ այլ լեզուներով:

«Աստվածաշնչյան ուսումնասիրությունները ցույց են տալիս. որ «արամերեն» եզրույթը բնավ չի պահպանվել «Յոթանասնից» թարգմանության մեջ, քանի որ հրեա թարգմանիչներն արամերենը եբրայցերենից հունարեն թարգմանել են սյուրիստի, որը եւ հայերեն թարգմանության մեջ դարձել է «ասորերեն»: Հրեա թարգմանիչների այս սրբագրումը հիմք է տալիս ենթադրելու, որ սեմական ընտանիքի արամեական ճյուղին պատկանող հին արամերենն ու սյուրիերենը (եբրայերեն՝ սյուրիտ) համարվել են նույն լեզուն: Տեսնենք դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Ըստ հրեա սեմագետ Շմուել Պիսբերգի «Արամերեն» եբրայերեն աշխատության, որում ներառված են այդ լեզվի զարգացման բոլոր շրջանները՝ հնագույնից մինչեւ մեր օրերը, գրված է. «Արամերենը» (առամիտ) հյուսիսարեւմտյան սեմական երկու գլխավոր ճյուղերից մեկն է, մյուսը՝ քանաներենն է: Սկզբնապես արամերենը եղել է միայն Արամի ցեղախմբի խոսակցական լեզուն, սակայն Ասորեստանի եւ Բաբելոնի թագավորությունների տապալումից հետո, հատկապես պարսկական (ինչպես նաեւ հայկական) տիրապետության շրջանում վերածվել է միջազգային լեզվի մերձավորարեւելյան բազմաթիվ ժողովուրդների համար՝ մինչեւ արաբական նվաճումները: Ք.ծ.ա. Ժ-Թ դդ. արամերեն արձանագրություններ են հայտնաբերվել Վերին Միջագետքում (Հայկական լեռնաշխարհ) եւ Սիրիայում» (Ռուզան Պողոսյան, Հին Կտակարանում «Արամերեն» եզրի գործածության շուրջ, Էջմիածին, 2011 Է, էջ 102-103):  

Այստեղից պարզ երեւում է, որ արամերենը ոչ միայն Արամի ցեղախմբի (իմա՝ հայերի) խոսակցական լեզուն է եղել, այլեւ դարձել է միջազգային լեզու, ինչպես խորհրդային տարիներին՝ ռուսերենը: Այդ լեզվով են գրվել Ավեստան, Աստվածաշունչ մատյանի բազմաթիվ գլուխները եւ սրբազան այլ գրքեր: Պահպանված բոլոր աղյուսե սալիկների վրա՝ թե պետական, թե գործնական գրագրությունը արվել է արամերեն լեզվով: Եվ պատահական չէ, որ Դարեհի օրոք (մ.թ.ա. V դ.) վերակառուցվել է Սողոմոնի տաճարը, քանզի Մերձավոր Արեւելքի բոլոր պետությունները գտնվել են Հայկական-Պարսկական կայսրության տիրապետության տակ:

Հիսուս Քրիստոսը եւ Նրա առաքյալները քարոզել են արամերեն լեզվով:

Իր ուսումնասիրություններից ելնելով՝ այդ է փաստարկում նաեւ Սուրեն Այվազյանը իր §Àðìåíèÿ è áèáëåéñêèå ïî­âåñòâîâàíèÿ¦ ·ñùáõÙ.§ßçûê, íà êîòîðîì ãîâî­ðèë Éèñóñ Õðèñòîñ, ÿ íàçûâàþ, àðõàè÷åñêèì ãðàáàðîì (³ñ³­Ù»­­ñ»Ý), êîòîðèé ïðåäøåñòâîâàë ãðà­áàðó V-X ââ. Àðõàè÷åñêèé ãðàáàð ÿâëÿåòñÿ òàêæå ÿçûêîì êëèíîïèñåé è èåðî­ãëèôîâ 3-1 òûñ. äî í.ý.¦:

Հրեաները, լինելով հայերից, պարսիկներից, ասորիներից երիտասարդ ժողովուրդ, Ք.ծ.ա. X դ. կարողացան հնագույն ձեռագրերը թարգմանել եւ պահպանել:

Աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ Աստված Տիեզերքն ստեղծել է վեց օրում եւ ավարտել է մարդու արարմամբ, դրախտի կենտրոնում կենաց ու իմաստության (բարու եւ չարի իմացության) ծառերի տեղադրմամբ (Ծննդոց, 1, 1-2, 15): Դրախտի տեղորոշմանը ծառայող գլխավոր փաստարկը՝ այնտեղից չորս գետերի (Եփրատ, Տիգրիս, Գեհոն (Երասխ), եւ Փիսոն (Ճորոխ) Ղ. Ալիշան «Տեղագիր Հայոց Մեծաց», Վենետիկ, 1855) արտահոսելը, աներկբայորեն ցույց է տալիս, որ Աստվածաշունչ մատյանում հիշվող դրախտը, հետեւաբար, նաեւ նրա կենտրոնում բարձրացող կենաց եւ իմաստության ծառերը գտնվել են Հայկական լեռնաշխարհում: Այլ կերպ ասած, արարչագործության կենտրոնն, ըստ Աստվածաշունչ մատյանի, Հայաստանի տարածքն էր:

Ըստ Աստվածաշունչ մատյանի՝ հրեաների նախահայր Աբրահամը եկել է հարավային Ուր քաղաքից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աբրահամը եկել է Հյուսիսային Միջագետքի (Միջագետք Հայոց) հայկական Ուր (հետագա ժամանակների Ուռհա, Ուրֆա, Եդեսիա) քաղաքից, քանզի Խառանով Քանան գնալը ձեռնտու եւ հարմար չէր (անապատով այդքան երկար ճանապարհ կտրել, իր ամբողջ ունեցվածքով,  մարդկանցով, հոտերով, նախիրով: Ջրի հետ կապված մեծ խնդիրներ կարող էին ծագել): Իսկ հյուսիսային Ուր քաղաքից դեպի Քանան, ճանապարհը անցնում է Խառանով, որը նույնպես հայկական քաղաք էր:

Ահմարոնյան Ջոն Ջորջի, Աբրահամ Նահապետ (Հայկական լեռնաշխարհի եւ Քանանի առնչությունները մ.թ.ա. IV-II հազարամյակներում: Երեւան, 2005թ.): Ատենախոսության երրորդ գլխում քննարկվում է հրեա ժողովրդի ծագումնաբանության հիմքում գտնվող Աբրահամ նահապետի հյուսիս միջագետքյան առնչության խնդիրը: Հեղինակը, հենվելով ինչպես Սուրբ գրքի տվյալների, այնպես էլ մի շարք այլ փաստերի ու փաստարկների վրա, եզրակացնում է, որ Աբրահամի տոհմի նախնական բնակության վայրը ոչ թե հարավային Միջագետքի ասորական Ուր քաղաքն էր, այլ հյուսիսային Միջագետքի հայկական Ուրը (հետագա ժամանակների Ուրհա, Ուրֆա, Եդեսիա) Աբրահամ Նահապետ (Հայկական լեռնաշխարհի եւ Քանանի առնչությունները մ.թ.ա. IV-II հազարամյակներում,: Երեւան, 2005թ,  էջ 9):

«Եվ Հակոբը ճամփա ելավ եւ գնաց Արեւելքի որդիների երկիրը… Եվ Հակոբն ասաց նրանց. «Եղբայրներս, որտեղի՞ց եք դուք»: Եվ նրանք ասացին. «Մենք Խառանից ենք»… (Ծննդոց 29, 1-5): Հակոբը Պաղեստինի հարավային Բերսաբե քաղաքից ճանապարհվում է Հայկական լեռնաշխարհի հարավարեւմտյան սահմանին մոտ գտնվող հյուսիսմիջագետքյան Խառան քաղաքը, որը, չնայած Բերսաբեից ուղիղ հյուսիս գտնվելուն, կոչվում է «Արեւելքի որդիների երկիր»:

Բերված փաստերը ցույց են տալիս, որ գոնե Ծննդոց գրքում Հայկական լեռնաշխարհը որոշ սահմանամերձ շրջանների հետ համարվել է «Արեւելքի երկիր»:

Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում

Ծննդոց գրքի մեկ այլ մասում պատմվում է, որ Նոյի տապանը փրկվեց Արարատի լեռներում (Ծննդոց 8, 4-5):

Տեսնենք, թե ջրհեղեղի մասին ի՞նչ են ասում օտար աղբյուրները: Ըստ Բերոսոսի (ծնված Ք.ա. 350թ. եւ ստացած լինելով ժամանակի համար դասական կրթություն, նա 290թ. Ք.ա. վերադառնալով Բաբելոն՝ Սելեւկյան Անտիոք Ա. Սոտեր արքայից պատվեր է ստանում գրելու Բաբելոնի պատմությունը հունարեն) հաղորդած ավանդության՝ Աստված արարչությունից հետո վեց անգամ հայտնվում է մարդկանց՝ տալով պատգամներ (այդ թիվը համընկնում է աստվածային համարված սրբազան գրքերի քանակին): Սակայն, մարդկանց մեղսագործությունը սպառեց Աստծո համբերությունը, եւ Աստված որոշեց պատժել նրանց ջրհեղեղով: Աստծո արդարադատ աչքը չանտեսեց նաեւ մի քանի բարեպաշտներին՝ Քսիսուտրոս արքայի գլխավորությամբ: Հենց նրան էլ պատվիրեց գրի առնել աշխարհի պատմությունը ու թաքցնել հողի տակ, ջրհեղեղից փրկվելու համար պատրաստել մեծ նավ: Երբ ամեն բան պատրաստ էր, արքան ցանկացավ իմանալ, թե ուր պետք է հասնի իր նավը: Երկնքից պատասխան ստացվեց. «Աստվածների մոտ»:

Ջրհեղեղը ոչնչացրեց մեղսագործ մարդկությանը: Հասնելով ցամաքի՝ արքան իր կնոջ, դստեր եւ նավավարի հետ դուրս եկավ նավից եւ փրկարար լեռան վրա զոհ մատուցեց: Գոհացած Աստվածներն անմահություն շնորհեցին նրանց եւ ընդունեցին իրենց մեջ: Նավում մնացածները դուրս եկան եւ սկսեցին փնտրել արքային ու նրա երեք ուղեկիցներին, սակայն ապարդյուն: Երկնքից եկող ձայնը նրանց տեղեկացրեց չորս ընտրյալների ճակատագրի մասին, պատվիրեց վերադառնալ, գտնել թաքցված Սուրբ գրքերն ու քարոզել բոլորին: Աստվածային խոսքից հայտնի դարձավ նաեւ, որ իրենց փրկության երկիրը Հայաստանն է:

Բերոսոսն ավելացնում է, որ նավի բեկորները մինչեւ իր ժամանակները պահպանվել են Հայաստանի լեռներում, որոնցից մարդիկ, պոկելով ձյութի կտորներ, հմայիլներ են պատրաստել իրենց համար (Ջրհեղեղի պատմությունն ըստ Բերոսոսի, Schnabel, 1923, էջ 264-266; Èîñèô Ôëàâèé, Ìîñêâà, 2000, ñ. 17-19; Հովսեպոս Փլավիոս, Երեւան, 1976, էջ 54-55):

Մյուս ավանդությունը, որը գոյություն ունի բեհդիների շրջանում եւ Եզդ օազիսում, պատմում է շնորհընտրյալ Հրաշագործների մասին, ովքեր նախապատմական ժամանակներում, իրենց գիտելիքների եւ իմաստության շնորհիվ, դարձան «Աստվածներ»:

Նրանք ապրում էին Հայկական լեռնաշխարհում եւ աստղագետներ էին:

Աստղային Աստվածներից իմանալով, որ համաշխարհային ջրհեղեղ է լինելու, նրանք լեռանը, որի վրա բնակվում էին, ստիպեցին կրակ ու լավա ժայթքել եւ սառած լավայով պատել լեռան ամբողջ մակերեւույթը, որը եւ հուսալիորեն պաշտպանեց քարանձավը ջրից: Այնուհետեւ, նրանք սարի ներսում տեղավորեցին բոլոր սրբակյաց մարդկանց, իրենց անասունների եւ ունեցվածքների հետ միասին, իսկ բոլոր պիղծերին թողեցին, որ կործանվեն (Ի(լարիոն) Ա(ստվածաբանական) ը(նկերության) ա(նդամ) Իլարիոն Սմերդիս «Նամակ Սուրբ Հովհաննես վանքից» (1881թ.) Երեւան, 2010:

Շարունակելի

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։